Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն:
Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։ Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։
«Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ Գորիսի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,– ասել է Գյանջումյանը։

