Կարմիր Խաչի միջնորդությամբ 10 տոննա հումանիտար բեռ է տեղափոխվել Արցախ, դեղորայքը 10 օրվա է
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ են տեղափոխվել Արցախ։
Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ ԱՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

