Ստեփանակերտում կարատեի մարզիկների մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
«Արցախպրես»-ը գրում է․
Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն ասել է, որ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։ «Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակելու է պայքարը»,-նշել է Ա. Առուշանյանը։

