Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով կպահպանեն տարածաշրջանային կայունությունը. Չինաստանի ԱԳՆ
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այսպես է հինգշաբթի օրը ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հուսով ենք, որ երկու երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Վենբինը։

