Խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնելու շուրջ բանակցում են Ադրբեջանի հետ․ ՌԴ ՊՆ
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու շուրջ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

