Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին միջազգային BBC լրատվականից

News.am-ը գրում է. 

«2022 թվականի նոյեմբերի 10-ին BBC news թղթակից Օլգա Իվշինան՝ Լեռնային Ղարաբաղ BBC լրատվական թիմի այցելությունից հետո, հրապարակեց «Հաղթանակի ցուցադրություն․ ինչպես է ապրում Ղարաբաղը 2 տարի անց» ծավալուն հոդվածը, որտեղ հստակ նկարագրություններով ու մանրամասներով ներկայացված են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան, գյուղի դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ադրբեջանական ոչնչացումները ու պղծման գործողությունները: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը:

Հոդվածը սկսվում է պատերազմում երկու կողմերի կրած ծանր հետևանքների նկարագրությամբ․ «ավելի քան 8 հազար զինվորի մահ, 10 հազար անտուն մարդ, լքված ու ավերված բնակավայրեր»,- նշված է հոդվածում:

Լրագրողն իր ծավալուն հոդվածում անդրադառնում է նաև «Մեծ Թաղեր» կոչվող գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման փաստին և նշում, որ 100 տարի առաջ այստեղ հայեր են ապրել, ովքեր փախել են պատերազմից։ Այնուհետև, նկարագրելով գլխավոր ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող գյուղը, և այնտեղ 1846 թվականին կառուցված Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին (եկեղեցու մասին առավել մանրամասն տես՝ հոդվածում), հոդվածագիրը բազմաթիվ մանրամասներ է հաղորդում այստեղ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման, պղծման, ինչպես նաև վանդալիզմի մի շարք այլ փաստացի գործողությունների մասին։ Ի մասնավորի․ լրագրողը նշում է․ «Մուտքի փայտյա դռները կոտրված են, եկեղեցու դռան մոտ Հիսուս Քրիստոսի կոտրված քարե գլուխն է։ Մուտքի կամարի տակ եկեղեցու դետալների փշրանքներ են։ Հյուսիսային պատի մոտ գտնվող հին տապանաքարերից մի քանիսը կոտրված են, իսկ ոտքերի տակ գլորվում են սպիտակ քարեր»։ Անդրադառնալով աղոթասրահին՝ լրագրողը նշում է. «Աղոթասրահի կենտրոնում փայտե նստարան է՝ ծածկված փոշու հաստ, հավասար շերտով։ Եվս մեկը՝ շրջված, ընկած է մոտակայքում։ Երրորդ նստարանը ինչ-ինչ պատճառներով հենված է Ավագ խորանին։ Խորանի վրա և որոշ պատերի վրա կարմիր մեծ տառեր են՝ անուններ, որոնք այստեղ թողել են ադրբեջանցի զինծառայողները, ովքեր 2020 թվականի աշնանը առաջինն են մտել գյուղ։ Եկեղեցական կահ կարասուց գրեթե ոչինչ չի մնացել։ Ադրբեջանցիները թողել են միայն պատռված սրբապատկերի կեսը»։

Հոդվածի հաջորդ բաժնում լրագրողն անդրադառնում է նաև Մեծ Թաղեր գյուղին, որտեղից բռնի տեղահանվեցին արցախցիները պատերազմի հետևանքով։ Լրագրողը նկարագրում է գյուղի լքված կյանքը․ կոտրված դարպասներ, փշրված ապակիներ, ինչ որ մեկի մեքենայի ժանգոտվող մետաղ և այլն։

Լրագրողն անդրադառնում է նաև գյուղի եռահարկ դպրոցին, նշելով, որ հայերի կողմից վերանորոգված դպրոցի պատերին հայերեն գրություններ կան։ Լրագրողը փաստում է դպրոցի գույքի թալանման մասին, միջանցքների պատերին գրված են ադրբեջաներեն բառեր։ Լրագրողը նշում է. «այն միջանցքները, որտեղ երկու տարի առաջ վազում էին երեխաները, այսօր դատարկ են»։

Հոդվածի շարունակական ընթերցումը թույլ է տալիս մեզ տեղեկանալ նաև Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան (Գերեզմանատան ավերման մասին տես՝ հոդվածում) ավերման նոր փաստերի մասին։

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից վեց ամիս անց Caucasus Heritage Watch-ը, որը արբանյակային համակարգով Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում է իրականացնում, հրապարակել էր արբանյակային նկարներ, որոնք փաստում են գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից ավերման մասին։

Լրագրողը, հաստատելով գերեզմանոցի ավերման փաստը, նշում է բուլդոզերի տեսանելի հետքերի մասին և փաստում, որ վերջինիս կիրառման հետևանքով կիսաքանդ տապանաքարերը ավերված գերեզմանոցի վերջին հետքերն են։

monumentwatch.org կայքի արձագանքը

Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, այն իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>