Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սեյրան Օհանյանի կոնֆլիկտը Սերժ Սարգսյանի հետ անձնավորված չէ

Նախընտրական արշավը փաստացի արդեն սկսվել է: Եվ տրամաբանական է, որ այստեղ քաղաքական հարցադրումներ են լինում, հաճախ քաղաքական շահարկման նպատակով:

Դրանցից է այն հռետորական հարցադրումը, թե ինչո՞ւ Սեյրան Օհանյանը դուրս եկավ իշխանական համակարգից և այսօր հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

Մարդն իր ֆեյսբուքյան հայտարարություններում պարզ ներկայացրել է, թե ինչո՞ւ է կատարել այդ քայլը, որտեղ որևէ անձնական խնդիր չկա:

Նորից փորձենք կրկնել նրա հիմնավորումը:

Սեյրան Օհանյանը դուրս է եկել իշխանական համակարգից, որովհետև չի տեսել երկրի զարգացումը այսօրվա համակարգի պահպանման պայմաններում: Անշուշտ, շատերը կարող են ասել, թե ինչո՞ւ նա նախկինում չի արել այդ քայլը: Պատասխանը ակնհայտ է. ցանկացած մարդ ինքն է որոշում , թե իր վճռական քայլը երբ անի, իսկ հասարակությունը հնարավորություն ունի գնահատելու: Պարզ է մեկ բան, որ եթե Սեյրան Օհանյանը ցանկանար շարունակել մնալ պետական համակարգում, ապա նա հանգիստ կարող էր դա անել, սակայն մարդը հասկացավ, որ ներկայիս համակարգի պահպանման պարագայում երկրի զարգացումը վտանգված կլինի: Եվ դրա համար էլ որոշեց դուրս գալ պետական համակարգից, որպեսզի բաց և անկեղծ հարցադրումներով հանդես գար հանրության առջև:

Շատերն ասում են, թե ինչո՞ւ Սեյրան Օհանյանը նման բաց հարցադրումներով հանդես չէր գալիս մեկ-երկու-երեք տարի առաջ: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մարդը, լինելով պաշտպանության նախարար, միաժամանակ հանդես գար բաց քննադատություններով տնտեսության զարգացման վերաբերյալ: Աշխարհում նման օրինակ չկա: Եթե դու պետական պաշտոնյա ես, ուրեմն իրավունք չունես բաց հրապարակայնորեն քննադատել գործող իշխանությանը, եթե նույնիսկ ներքուստ համաձայն չես այդ քաղաքականության հետ, և եթե դու ուզում ես հրապարակայնացնել քո գործունեությունը, ապա պետք է դուրս գաս պետական համակարգից, որպեսզի բարոյական իրավունք ունենաս հրապարակային ներկայացնել հանրության առջև քո մտահոգությունները: Այսինքն այն, ինչ այսօր անում է Սեյրան Օհանյանը:

Երբ Շարմազանովը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նշում է, թե Սեյրան Օհանյանը անձնական խնդիր չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ, մեծ հաշվով նա ճիշտ է ասում, բայց նա չի պատկերացնում, որ մարդը կարող է դուրս գալ պետական համակարգից ոչ թե անձնական խնդիրներ ունենալու պատճառով, այլ ավելի մեծ պրոբլեմների հետևանքով:

Բայց դա մեղադրելի չէ Շարմազանովի դեպքում, քանի որ նրա պատկերացումները անձնական պրոբլեմներից այն կողմ չեն անցնում: Մինչդեռ, ակնհայտ է, որ եթե քո երկրում տարեկան ներդրումները 200 մլն. դոլարից չեն անցնում, իսկ երբ հարևան երկրներում այդ թիվը մի քանի միլարդ դոլար է, ապա այստեղ արդեն խնդիրը ոչ միայն լոկ երկրի զարգացմանն է վերաբերում, այլև անվտանգությանը: Ահա սա է, որ մտահոգում է Սեյրան Օհանյանին, իսկ Շարմազանովի և իր ընկերների մոտ այդ պատկերացումները նույնիսկ չկան էլ, որ մտահոգեն: Նրանք ունեն մեկ «աստված» և շարժվում են այդ «աստծո» կողմից իջեցված շրջաբերականներով, որոնց համար մնացած բոլոր պրոցեսներն ու երևույթները պայմանական բնույթ են կրում:

Սա է իրականությունը:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>