ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Ի՞նչ պատասխանեց Ադրբեջանը Փաշինյանի երեկվա հայտարարություններին

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պատասխանեց, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ նրա ԱԳՆ-ն՝ հայտարարության տեսքով:

Հավանաբար Ալիևը համարել է, որ Փաշինյանը «թևեր է ստացել» Մոսկվայից և Թեհրանից և դրա համար է առաջին անգամ պատասխանել իր ելույթին, և այդ իսկ պատճառով իրավիճակը հասկանալու համար այդ պատասխանը հանձնարարել էր իր ԱԳՆ-ին:

Այդ հայտարարության մեջ նշվում են հետևյալ ադրբեջանական տեսակետները՝ 

Առաջին

Արցախում չեն զինաթափվել տեղի «զինված խմբավորումները»: Այդպիսի պահանջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար, բայց Ադրբեջանն այդ պահանջը ներկայացնում է, հավանաբար, բանավոր պայմանավորվածության հիման վրա:

Երկրորդ

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը չի կատարել իր խոստումը բացել բոլոր տիպի կոմունիկացիաները, որոնք կապում են Ադրբեջանը Նախիջևանի հետ:

Երրորդ

Փաշինյանը մոլորեցնում է բոլորին, որ իբր Ադրբեջանը պատրաստվում է փակել Լաչինի միջանցքը: Բաքուն մինջև վերջ կատարելու է իր վրա վերցված բոլոր պարտավորությունները: Սակայն այդ ճանապարհի օգտագործումը «ռազմական նպատակներով» անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում վերջին ձևակերպումը ցույց կտա ժամանակը: Վերջերս ռուսական ինքնաթիռի պատմությունը հուշում է, որ Բաքուն այս հարցում էլ է ինչ որ սյուրպրիզ պատրաստել:

Չորրորդ

Փաշինյանը կրկին կասկածի տակ է դնում Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ընդվորում ինքը՝ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ տարբեր դիվանագիտական հարթակներում ընդունել է Ադրբեջանի պահանջները: Այս հարցում Բաքուն ուզում է ցույց տալ արևմտյան միջնորդներին, որ Փաշինյանը իր խոսքի տերը չէ և ոգևորվել է Մոսկվայի վերջին քայլերից:

Հինգերորդ

Հայաստանը մինչ այսօր չի փոխել իր Սահմանադրությունը, որտեղ փաստացի կասկածի տակ է դրված Թուրքիայի տարածքային ամբողջականության հարցը: Այս հարցում էլ է կարծես բանավոր պայմանավորվածություն եղել, որի խոստումը, ըստ ադրբեջանցիների, դեռ չի կատարվել:

Ադրբեջանի այս պատասխանից պարզ է դառնում, որ Բաքուն չի հրաժարվելու իր գլխավոր մի քանի պահանջներից՝ այն է Հայաստանը պիտի ճանաչի Արցախը, որպես Ադրբեջանի մաս, առանց անորոշ ձևակերպումների և երկրորդ, Հայաստանը պիտի համաձայնվի, որ Սյունիքով անցնող կոմունիկացիան ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքն է:

Ադրբեջանի պատասխաններից պարզ երևում է, որ այսպես կոչված, հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը իմիտացիա է և ոչ ավելին:

Եվ Ադրբեջանը հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի գործոնները, փորձելու է ժամանակ շահել, որպեսզի նոր դաշնակիցներ հայթայթելով կարողանա փոխել տարածաշրջանում ներկա ուժային բալանսն իր օգտին, որպեսզի վերջնական հարված հասցնի Հայաստանին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>