Stratfor-ը չի հավատում Փաշինյանին Թալանը նաև «Tell Cell»-ի միջոցով են իրականացնում (տեսանյութ) Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին
9
Հայաստանի գործող ռեժիմը մնացել է հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն ադեկվատ չի. Ստեփան Դանիելյան Ալիևը պաշտոնապես պատերազմի անոնս արեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նոր պատերազմ կամ նոր իշխանություն (խաղաղություն)․ Փաշինյանի հեռացման հրամայականը․ Անդրանիկ Թևանյան «Հանրային տրանսպորտում տիրող իրավիճակը մղձավանջային քաոս է»․ Սոնա Աղեկյան Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի. Ալիև «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի. Ալիև Եթե լիներ արդարադատություն, էս գործը իրավունք չուներ լինել դատարանում․ Լևոն Քոչարյան Սերժ Սարգսյանը պայմանագիր է կնքել Նիկոլ Փաշինյանի հետ․ մարդը իր միլիարդների հարցն է լուծում (տեսանյութ) Սերժ Սարգսյանի՝ նիկոլաբարո ստի, կեղծիքի ու չարիքի կայսրության մասին (տեսանյութ) «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ բեռնատարների վառելիքի խնդիր. իրականում ի՞նչ է ասել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Պատերազմ Արցախում
Հայաստանի գործող ռեժիմը մնացել է հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն ադեկվատ չի. Ստեփան Դանիելյան Ունենալու ենք աղքատության էլ ավելի վատ պատկեր, եթե այսպես շարունակվի.Վարդան Արամյան Իսկ եթե դա տեղի չունեցավ, ապա Արցախը վեր է ածվելու դժոխքի. Տեր Վրթանես Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին․ «Կարճ ասած» Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների Stratfor-ը չի հավատում Փաշինյանին «Մեկը պատերազմ է պատրաստում, մյուսը՝ փախուստ ու ալիբի». Բենիամին Մաթևոսյան «Գուցե նման հայտարարություններն արվում են, որ կոշտ պատասխան տանք, հետո կրակոց լինի և էսկալացիա»․ Արարատ Միրզոյան Թալանը նաև «Tell Cell»-ի միջոցով են իրականացնում (տեսանյութ) Ալիևը պաշտոնապես պատերազմի անոնս արեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նիկոլն ուզում է ասել՝ թո՛ղ ադրբեջանցիները Նախիջևան ՀՀ տարածքով գնան, մենք էլ Նախիջևանի տարածքով Մեղրի կգնանք»․ Կարեն Վրթանեսյան Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով․ Արարատ Միրզոյան. Տեսանյութ Փաշինյանն Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու Մինչ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, 4 գյուղերի «վերադարձի» հարցը որևէ իմաստ չուներ․ Ալիև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. ԻՌՆԱ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան Ձվածեղային բլոգեր-հեծանվավար Փաշինյանի «հեզաճկուն» արձագանքն Ալիևին Նոր պատերազմ կամ նոր իշխանություն (խաղաղություն)․ Փաշինյանի հեռացման հրամայականը․ Անդրանիկ Թևանյան Թուրքիային հանձնվելը լուծում չէ, դանդաղ մահ է. Ռուբեն Մելքոնյան Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին «Ասեք, կանենք» 9%-անոցներն ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքն ավելի դժվարացնեն Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը Սերժ Սարգսյանի քարոզչական տակտիկան հասկանալի է «Հանրային տրանսպորտում տիրող իրավիճակը մղձավանջային քաոս է»․ Սոնա Աղեկյան ««Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են». Վարուժան Դանիելյան «Ալիևի սպառնալիքները նույն բանի մասին են, ինչ մենք լսում ենք տիկ-տոկի դասախոսություններից»․ Անժելա Էլիբեգովա Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում ՊՆ աշխատակիցներն ահազանգում են Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորներին, թե՞ կխուսափի

Հայկական երազանք․ փականագործ-բանվոր-պաշտոնյա-օլիգարխ․ «Կարճ ասած». Տեսանյութ

Ամիսներ առաջ տարեց ամուսիններ էին եկել խմբագրություն, ուզում էին իրենց ձայնը լսելի դարձնել Նիկոլ Փաշինյանին` հեռուստատեսությամբ։ 2022 թվականի ապրիլ ամիսն էր։ Դեկտեմբերին ազատ արձակվեց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, որը Երևանի Ամիրյան փողոցում խուլիգանություն էր արել՝ զենքով ու ազատազրկման փոխարեն հիվանդանոցում պառկեց, հետո գրավով ազատ արձակվեց։ Տարեց ամուսիններն ասում էին, որ իրենց երկու թոռներն էլ են մասնակցել ծեծկռտուքի՝ առանց զենքի, բայց կալանքից ազատ չեն արձակում, ասում էին, դե որ Սուքիասյանի եղբորը բաց են թողել, թող իրենց թոռանն էլ բաց թողեն։ Իհարկե՝ ես իրենց ասացի, որ անօգուտ ա, որովհետև դուք ո՛չ օլիգարխ եք, ո՛չ ՔՊ-ական իշխանականի տատիկ ու պապիկ։ Խաչատուր Սուքիասյանին կարելի է, նրան կարելի է, օրինակ լրագրող տեսնելիս՝ անմնացորդ կոկորդ պատռել, որովհետև իրեն Նիկոլի Հայաստանում կարելի է ամեն ինչ։ Իսկ ինչու է Նիկոլի Հայաստանում ամեն ինչ կարելի․ որովհետև Լևոնի ու Վանոյի ժամանակ էլ էր կարելի, իսկ Քոչարյանի ժամանակ պլստաց արդարադատությունից, նախկին «հերոսությունների» համար։

Ինչո՞ւ էր փրփրել քպական գործարար պատգամավորը։ Մամուլը գրել էր, որ դատախազությունը Վարչական դատարանից պահանջում է զրկել Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» շենքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն էլ արգելանք է դրել «Սիլ պլազա»-ի վրա։ Այդ շենքի մասին շատերդ եք լսել ու տեսել․ Երևանի ամենակենտրոնում՝ Արամի փողոցում գտնվող ամենալավ շենքերից մեկը, որը Երևանի քաղաքապետ եղած ժամանակ ՀՀՇ-ական Վահագն Խաչատուրյանը ջրի գնով՝ 5655 դոլարով սեփականաշնորհում է Խաչատուր Սուքիասյանենց ընտանիքին։ Հետո, իհարկե, Վահագն Խաչատուրյանին չմոռացավ Խաչատուր Սուքիասյանը և դարձրեց իր աշխատողը, նույն իր ընտանիքին պատկանող բանկում, հիմա էլ ՀՀ նախագահ է աշխատում, էլի, ասում են, հիմնականում Սուքիասյանի թեթև ձեռքով։ Իհարկե՝ նախագահ Տեր-Պետրոսյանի ժամանակ կոպեկներով սեփականաշնորհումը մոդա էր․ օրինակ՝ կային մարդիկ, որ սեփականաշնորհած գործարանի գույքը որպես մետաղի ջարդոն տանում էին Պարսկաստան․ նախկին դատախազներից մեկը շատ լավ պատմություններ է հիշում այս թեմայով, որի մեջ, օրինակ, հիշատակում է մեկ այլ քպականի՝ Անդրանիկ Քոչարյանին։ Բայց մեր թեման դա չէ։ Այդպես կոպեկներով Երևանի ամենակենտրոնում հերթական շինությունն է ստանում Սուքիասյան ընտանիքը՝ Արամի 3 հասցեում։

Որպիսզի այդ սեփականաշնորհումը շատ ճչացող չլինի, անունը դնում են, որ շուտով՝ վերակառուցումից հետո, այն կդարձնեն հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցասրահ-վաճառատուն։ Այդ ցուցասրահի գոյության մասին ոչմեկ ոչինչ չի հիշում, և շատ արագ, փաստորեն, մոռանալով պարտավորության մասին, դարձնում է խանութ՝ իրեն բիզնես օջախ, այն ժամանակվա համար հնարավոր փող աշխատելու տեղ։ Անունը դնում են Սիլ պլազա, կազմակերպությունն էլ անվանում են «Գրզո պլազա», էս կողմ էն կողմ չընկնելով։ Այսօր, էնտեղ իր բանկի մասնաճյուղ է, իր ապահովագրական ընկերությունը, սպորտային խանութ-սրահ, տակը իրեն պատկանող հայտնի պիցերիա և այլն։ Իսկ նկարիչները, որոնց իբր պետք է ծառայեր, նկարները կարող են վաճառել, օրինակ Վերնիսաժի այգում, բաց երկնքի տակ, իսկ եթե չվաճառվի, կարող են Սուքիասյանի բանկից վարկ վերցնել, որը գտնվում է Սիլ պլազայի շենքում։

Հիմա լրագրողը հարցնում է՝ արդյո՞ք մտավախություն չունեք, որ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը ձեզանով կզբաղվի․ ոգևորվում է ու սկսում՝ խոսել նախկիններից, Քոչարյանից։ Ինչո՞ւ է խոսում Քոչարյանից․ պարզ է, որպեսզի թեման շեղի․ որովհետև եթե շարունակեին, կարող է հարց հնչեր՝ իսկ ձեր սկզբնական կապիտալը արդյո՞ք օրինական է, որտեղի՞ց է, երբվանի՞ց է և այլն։ Նա կանխում է այդ հարցերը՝ չգիտես ինչի հիշելով Հյուսիսային պողոտան, թե՝ իրեն ասել են, որ այսքան մարդ մնացել է անտուն։ Իհարկե՝ Խաչատուր Սուքիասյանը եթե փաստերով խոսող լիներ, այլ ոչ Սերժ Սարգսյանի հետ իբր նրա ասածը մեջբերեր, ՔՊ-ական դեպուտատ չէր լինի, դրա համար էլ ուղղակի թիվ է բերում առանց փաստերի։ Ու թեման էլի շեղում է, որպեսզի այդտեղ էլ չասեն՝ բայց պարոն Սուքիասյան, բա ԱԺ-ում հիշու՞մ եք, քննարկում էր կազմակերպել իշխանությունը հեղափոխությունից հետո Հյուսիսային պողոտայի թեմայով, որ հերթական շոուն անի, ձեռքի հետ էլ Քոչարյանին եթե ստացվի՝ վարկաբեկի․ ի՞նչ եղավ արդյունքը։ Պատկերացրեք՝ ոչինչ, ոչինչ էլ չեղավ, որովհետև կարծես ամեն բան նորմալ էր։ Բայց նա թեման շեղում է, որ չհարցնեն, թե էդ ինչպե՞ս է պատահել, որ բոլորը ստացել են փոխհատուցում ու ընդամենը մի քանիսը բողոքել, բայց տարիներ շարունակ շահարկվել է անօգուտ, հիմա էլ դո՞ւք։ Կամ չհարցնեն՝ պարոն Սուքիասյան, էդ ինչի՞ եք մի գումարտակ թիկնապահի հետ առավոտից իրիկուն էդ պողոտան չափչփում, եթե այդքան վատն է։ Դե գնացեք «Ռոսիա» կինոթատրոնի հարակից գեղեցիկ պուրակում զբոսնեք․․․ Ի՞նչ է չե՞ք կարող․․․ Այ հա, պուրակ չկա․․․ պուրակի տեղը շենքեր եք սարքել ու վարձով տվել։

Խաչատուր Սուքիասյանը դիտմամբ շեղում է, որ հանկարծ թեման «Սիլ պլազայի» շենքից այն կողմ չգնա, միայն հարցնեն դրանից ու հետո՝ ինչո՞ւ եք մեր գործընկեր լրագրողին ճնշում։ Եթե աղմուկ չհաներ ու դիտմամբ չշեղեր թեման ապօրինի գույքից, կարող էին հարցնել, թե՝ պարոն Սուքիասյան, ձեր կենսագրական թերթիկում գրված է, որ «Սիրիուս» գործարանում բանվոր, փականագործ, արտադրամասի պետ, արտադրության պետ եք աշխատել, հետո տնօրեն, մի տարի էլ տնօրեն եք եղել «Վան» գործարանում։ 92-94 թվականներին աշխատել եք Հայաստանի Արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։ 95-ից անցնում եք մասնավոր սեկտոր, բայց շատ արագ դառնում եք Հայաստանի ամենից հարուստ եզակի մարդկանցից մեկը։ Էդ ո՞նց է, որ լինում աշխատում եք պաշտոնյա, ու ձեր ընտանիքը սեփականաշնորհում է անգամ այն տարիների համար շատ հրապուրիչ պետական գույք։ Ասենք արդյունաբերության նախարարի խորհրդականի ընտանիքը պետական գույք է սեփականաշնորհո՞ւմ, ու այդտեղ կոռուպցիա չկա՞ր։ Անգամ այն տարիներին, որևէ այլ մեկը կարո՞ղ էր Հանրապետության հրապարակին կպած շենք սեփականաշնորհել 5,5 հազար դոլարով, եթե իշխանության հետ չէր, կամ իշխանության մաս չէր։ Ասում ենք՝ Խաչատուր Սուքիասյանը ներվայնացավ․ բա բոլորն էլ կսկսեն ներվայնանալ, եթե քրքրեն անցյալը։ Բա կարող ա չներվայնանար՝ մի հատ էլ հարցնեիք, թե ո՞նց եղավ, որ Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը դարձրիք արևելյան շուկա։ Կարեն Դեմիրճյանը, որ 1974 թվականին մասնակցեց Ռոսիա կինոթատրոնի բացմանը, ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը կարո՞ղ էին մտքով անցկացնել, որ այն դառնալու է մի հատ յարմրկա, մի հատ տգեղ կառույց է կցվելու ու մի օլիգարխի ապահովելու է կայուն եկամուտ՝ դարձյալ կտոր կտոր վարձով տալու արդյունքում։ Ռոսիա կինոթատրոնը միջազգային ճարտարախպետական գրամպրիներ է շահել, այդ ժամանակ աշխարհի ճարտարապետները հիացած էին։ Շառլ Ազնավուրը Հայաստան այցելած ժամանակ հարցնում է այս շենքը ի՞նչ է, ի՞նչ նպատակի է ծառայում, ասում են պատգամավոր Գրզոյի բազարն ա․ ասում են՝ մարդը հիասթափվել էր։ Բա կհիասթափվի, բա ի՞նչ կանի։ Ասում ենք երևանցիներին թալանել են, զրկել են հարստությունից։ Ականջդ կանչի պատգամավոր Նիկոլ Փաշինյան, կասեր թալան ասելով հո չենք հասկանում քաղաքացիներ Փաշինյանն ու Սուքիասյանը մտնում են մեր տները ու մեր դիվանը ամեն մեկը մի ծերից առնում տանում են․ թալանը էն ա, որ պետական, հանրային գույքը շատ էժանով հայտնվում է կոնկրետ մարդկանց ձեռքին, բայց կոնկրետ հանրային շահից ելնելով՝ իրեն նպատակին ծառայեցնելուց խուսափում են ու դառնալով նրանց սեփականությունը, հետո մեզ վրա փող է աշխատում, մեզ վարձով տալով առևտրի համար բուդկա-խանութներ։

Որ Խաչատուր Սուքիասյանի ճեպազրույցը թեմայի շրջանակներում շարունակվեր, գուցե հարցնեին նաև «Սիրիուս» գործարանի մասին էլ։ Մի հատ էլ ձեռի հետ հարցնեին իր կարծիքը Սուրմալու առևտրի կենտրոնի առեղծվածային պայթյունի մասին։ Տեսնեինք էլի, թե ինչ է մտածում, ինչ՞ի, իր կարծիքով, նախկինների ժամանակ չէր տրաքում ու ի՞նչ է կարծում, ի՞նչ ուղղությամբ կգնա հետաքննությունը, կբացահայտվի՞ արդյոք, հանցագործության իրական մոտիվը։

Ու հիմա սովորական քաղաքացին, եթե անգամ մի դրվագ գիտի, մտածում է՝ ու էս մարդիկ իրավունք ունեն խոսել թալանի՞ց։ Մտածում է՝ էս մարդիկ իրավունք ունեն հաշվարկելու, թե մեր երկրի համար ով ինչ է արե՞լ և որն է արդար, որը ո՞չ։ Սիլ պլազայից հարց են տալիս, ասում է՝ Քոչարյանը Ղարաբաղը դուրս է թողել բանակցություններից, Ալիևի հետ Բաքու-Ջեյհան նավթամուղ էր կառուցում։ Էդ լո՞ւրջ եք ասում, էդ ի՞նչ «փերֆեքթ թիվի»-ի մակարդակ ա, էտ ո՞ւր եք իջել․ ես էլ գիտեմ, որ բացի վահագնալեքսանյաններից, իրենց խոսքը հարգող մարդիկ կան, ու այդ բարբաջանքները հնչեցնելը, համարում են անպատվաբեր․ մալադեց ձեզ, ինչ ասեմ։ Ասում է, ադրբեջանցիների սիրելի Ռոբերտ Քոչարյանը․․․ադրբեջանցիների՞․․․Ռոբերտ Քոչարյանը՞, էս ի՞նչ նորություն էր, էդ դուք ի՞նչ է միայն իշխանական արտադրության ֆեյքային ալիքներ եք նայու՞մ․ սա խայտառակություն է։ Խաբար չե՞ք, որ ադրբեջանական լրահոսը Ռոբերտ Քոչարյանի անունը տալուց տենչում է մի օր վրեժ լուծել նրանից երեսունամյա նվաստացումների համար, այ իսկ ձեր սիրելի Փաշինյանին սիրում են ամբողջ սրտով։ Ադրբեջանական ու թուրքական իշխանավորները մատ են թափ տալիս բոլորի վրա, ովքեր կհամարձակվեն Փաշինյանին հեռացնել, նրա մասին տասնյակներով երգեր են գրվել, թշնամի պետության քաղաքացիները քեֆեր են անում Փաշինյանի մասին երգերի տակ։ Էս ի՞նչ եք խոսում։

Իսկ իրականում Խաչատուր Սուքիասյանն էն մարդկանցից է, որ լիուլի օգտվել է Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակներից։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սեփականաշնորհել է ինչ կարողացել է, բառիս բուն իմաստով։ Ռոբերտ Քոչարյանը հենց եկավ իշխանության, Խաչատուր Սուքիասյանը երկրից հեռանում է, ասում են՝ փախչում է՝ վախենալով հաշվեհարդարից․ նախագահ Քոչարյանը հետ է կանչում, ասում է արի աշխատի, աշխատատեղ բացի, հարկեր վճարի։ Սերժ Սարգսյանի ժամանակ հարստությունը նույնպես ավելացնում է, Նիկոլի ժամանակ լիուլի ևս օգտվում է, արդեն որպես իշխանավոր։ Վաղը, Աստված չանի, թուրքերը մտան Հայաստան, Խաչատուր Սուքիասյանը, վստահ եմ, դառնալու է նաև Էրդողանի սրտի օլիգարխը։

Կարճ ասած՝ Բնավորություն է՝ համագործակցել և օգտվել բոլորի իշխանությունից, հետո հետևներից զազրախոսել։ Ճիշտ Նիկոլի պես։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan