«Спокойно, Маша, я Дубровский»․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի արձագանքը՝ Խաչատուր Սուքիասյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Խաչատուր Սուքիասյանին:
Ծանոթացա հերթական բարբաջանքին։ 1992 թվականից տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած և փաստացի՝ այդ պաշտոնավարման ընթացքում, հետևանքով, թե դրանով պայմանավորված՝ միլիարդատերի վերածված Երևանի ամենահայտնի «յարմրկչին», ՀՀՇ-ական իշխանության և խնամի Վանոյի օրոք վերջինիս մտերմության բարիքները վայելած անձը ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր։ Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից։
Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները և հացադուլները «Սիրիուս» գործարանի, տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի և դրա մերձակա պուրակի, պաշտոնյա եղած ժամանակ կոպեկներով սեփականացրած «Սիլ Պլազայի» շենքի և տասնյակ այլ օբյեկտների մոտ։
Վստահ եմ՝ մի օր անպայման քննության առարկա կդառնա, թե ինչպես պետական պաշտոնյա Խաչիկը դարձավ միլիարդատեր։
Իսկ նյարդային պոռթկում ապրող պերսոնաժին պարզապես հանգստացնենք դասականի խոսքով՝ «Спокойно, Маша, я Дубровский»:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող
Բագրատ Միկոյան
07.11.2022թ.