Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Պատերազմ Արցախում
Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ

Պուտինի ելույթը խառնեց խաղաքարտերը, Հայաստանի վարչապետին այլ բան չէր մնում անել․ Զատուլին

ՌԴ Պետդումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Չհասցրեց մեր «Լազարյան ակումբը» ավարտել հոկտեմբերի 28-ի կլոր սեղան քննարկումը, որը Հայաստանի իշխանությունների արգելքների և սադրանքների պատճառով ստիպված եղա հեռակոնֆերանսի ձևով անցկացնել Մոսկվայի և Երևանի միջև, երբ Նիկոլ Փաշինյանին օգնության շտապեցին իր ընկերները։ Ուկրաինական «УНИАН» կայքում երեկոյան տեղադրվել է հրապարակում ««Վստահելի գործընկեր». Ինչու է Կրեմլը ցանկանում վերացնել Հայաստանի վարչապետին» վերնագրով, որում Ռուսաստանը ԱԴԾ-ն և անձամբ ես, որպես «Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում ԱՊՀ երկրների գլխավոր վերահսկիչ», կասկածվում էինք Հայաստանի Հանրապետության վարչապետին սպանելու ցանկության մեջ։ Խորամանկ ծրագիրն այն էր, որ Երևանում հրապարակային միջոցառման քողի տակ Հայաստանի խոսնակի, փոխխոսնակի և արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ ռուս-հայկական հարաբերությունները քննարկելու ժամանակ Փաշինյանի արևմտյան ընկերներին տագնապ պատճառեր, և այդ ֆոնին իրականացնել ահաբեկչություն և վերացնել վարչապետ։ Որ փնտրեին արևմտյան հետք, ոչ թե ռուսական։

Այս անհեթեթությունը, իհարկե, սկսեցին տարածել ադրբեջանական և ֆեյք կայքերը, որոնք գոյություն ունեն համացանցում քնած ռեժիմով, և ապատեղեկատվությունը սկսեց ֆոն ստեղծել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նախօրեին։

Միգուցե չարժեր սրա վրա ուշադրություն դարձնել, եթե չլիներ Ուկրաինայի և Ադրբեջանի կողմիգ ցուցադրված Հայաստան մուտքի արգելքի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին օգնության հասնելու հուզիչ ցանկությունը։ Ասա ով է ընկերդ...

Ի դեպ, հոկտեմբերի 28-ի մեր քննարկման վերջում հայաստանյան կիսապաշտոնական լրատվամիջոցներում հակառուսական արշավի մեխանիզմի շատ հետաքրքիր վերլուծություն կատարեց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական առաջատար հեռուստաալիքների հաղորդումները վերլուծելուց հետո նա հաշվարկել է, որ, օրինակ, այս ընթացքում 14 հակառուսական փորձագետներ այցելել են Պետրոս Ղազարյանի առաջատար վերլուծական հաղորդմանը առաջին ալիքով, որոնցից 10-ը ուղղակիորեն ներկայացնում է իշխանություն, ընդդիմությունից միայն մեկ պատգամավոր։ «Հանրային քննարկում» ծրագրում 24 փորձագետներից 19-ը հավատարիմ են եղել հակառուսական տեսակետներին, մեկը ներկայացնում էր ընդդիմությունը, մյուսը՝ չեզոք։ «Տարբեր կարծիքներ» հաղորդաշարում 18 հոգուց 11-ը պահանջներ են հայտնել Ռուսաստանի դեմ։ Եվ այսպես շարունակ։ Վլադիմիր Պուտինին անվանեցին «նոր Թալեաթ», պահանջում էին դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթերից շպրտել ռուսական ալիքները և ապառուսականացում՝ ի շահ «Հայաստանի վերջնական ապագաղութացման»։ Հայաստանի իշխանությունները պարզապես աչք են փակում այս ամբողջ օրգիայի վրա, դրան մասնակցում են վարչապետի մերձավոր մարդիկ՝ խրախուսված իշխանամետ կառույցներից։

Վլադիմիր Պուտինի ելույթը Վալդայի ֆորումում և ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ խառնեցին խաղաքարտերը, Հայաստանի վարչապետին այլ բան չէր մնում, քան պաշտպանել Պուտինի ասածը։ Բայց նույնիսկ այստեղ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե Ռուսաստանին չփոխանցեր Ղարաբաղի ամբողջական հանձնմանը համաձայնվելու և հակամարտության գոտում հայ բնակչության կյանքի ու իրավունքների երաշխավորման պայքարի միջև ընտրությունը։ Ես ամենևին չեմ բացառում, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կփորձի արդարացնել Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները՝ վիրավորանքներով պայթեցնելով իր կուրսի անկախ գնահատականները ռուսական հասարակական կարծիքում և հայկական սփյուռքում։ Ակնկալիքը նրանում է, որ Ռուսաստանի նախագահը ժամանակ չի ունենա վերլուծելու, թե ով է մեղավոր ինչպես «Նավապետի աղջիկը» վեպում՝ «... և կպատժի երկուսին էլ»։

Բայց, ինձ թվում է՝ իրադարձությունների սկզբից Ուկրաինայում, իսկ իրականում շատ ավելի վաղ Ռուսաստանում նրանք սովորեցին տեսնել խոսքի և գործի տարբերությունը։ Եվ ոչ միայն Հայաստանում»։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>