Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Ինչո՞ւ Հայաստանը չունեցավ իր Մեհման Ալիևը

Երեկ Ադրբեջանական իշխանությունները որոշում կայացրեցին կալանքից ազատել Թուրան գործակալության տնօրեն Մեհման Ալիևին, ինչը ողջունեցին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում:

Փորձենք հասկանալ, թե ինչու էին ձերբակալել այս լրագրողին Բաքվի իշխանությունները:

Ինչպես հայտնի է, իշխանությունները մոտ 400 բնակարան են տրամադրել տարբեր ԶԼՄ-ներում աշխատող լրագրողներին և խմբագիրներին: Այդ բնակարանները յուրօրինակ վարձատրություն էին, որ այդ լրագրողները, իբր "անկախ" կարգավիճակով, աշխատում էին իշխանությունների օգտին: 

Նշենք, որ այդ բնակարաններից օգտվել էին ոչ միայն իշխանական լրագրողները, այլև, այսպես կոչված "ազատ", և նույնիսկ թունդ "ընդդիմադիր" լրատվամիջոցների աշխատողները: Այս ամենը մեր համար զարմանալի չէ, Հայաստանում էլ "ազատ" և խիստ "ընդդիմադիր" լրատվամիջոցները նույնպես նվերներ են ստանում իշխանություններից: Պարզապես այն կատարվում է գաղտնի ձևով: Ադրբեջանն այդ գաղտնի փուլը վաղուց անցել էր: Մյուս տարբերությունն էլ այն էր, որ Հայաստանյան կերակրատաշտակից օգտվում են հիմնականում խմբագիրները: Մինչդեռ լրագրողների մեծ մասը սոցիալապես լավ վիճակի մեջ չեն: Բայց այնուամենայնիվ մի հարցում Ադրբեջանը տարբերվեց Հայաստանից: Բանն այն է, որ իշխանական կաշառք առաջարկվել է նաև Մեհման Ալիևին, "Թուրան" գործակալության տնօրենին, բայց նա հրաժարվել է այդ կաշառքից: Իշխանությունները առաջարկել են Ալիևին լրագրողների ցուցակ տալ, որոնք կարող էին անվճար բնակարան ստանալ Ալիևի կողմից:

Մեհման Ալիևը դրանից էլ է հրաժարվել` նշելով, որ իշխանությունից նվեր ստացած լրագրողը այլևս չեն կարող անկախ գործել: Եվ միայն դրանից հետո են նրա վրա քրեական "գործ" հարուցել և կալանավորել: 

Ուշադրություն դարձնենք այն հագամանքի վրա, որ Հայաստանում Մեհման Ալիևի նման լրագրող այդպես էլ ի հայտ չեկավ: Եվ իշխանական գայթակղություններից ոչ ոք չհրաժարվեց: Դեռ ավելին, իրեն խիստ "ընդդիմադիր" հռչակած լրատվամիջոցներից մեկի խմբագիրը խոստովանում էր, որ նույնիսկ լողանում էր գովազդների մեջ: Հասկանալի է, որ գովազդների մեջ լողացնողը իշխանությունն էր: 

 Այս հարցում Ադրբեջանը Հայաստանից առաջ անցավ: Եվրոմիությունում, Միացյալ Նահանգնեիրում արդեն գիտեն, որ Ադրբեջանում կան սկզբունքային լրագրողներ, ընդ որում Մեհման Ալիևը այդ շարքում միակը չէ, մինչդեռ Հայաստանում լրագրողների 95 տոկոսը գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ և հաճույքով կատարում են իրենց պատվերները` չմոռանալով պարբերաբար գոռգռալ, որ իրենք շատ "անկախ են" և "ընդդիմադիր": Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը բարոյապես ինքնամաքրվելու առանձին վերցրած կղզյակներ ունի, ի տարբերություն Հայաստանի, ով ամբողջությամբ հայտնվել է այս կեղտի մեջ,  և չի երևում այն լույսը թունելի վերջում, որ Հայաստանի համար կբացի ապահով ապագան:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>