Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

«Բա ի՞նչ անեինք»․ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ «եթե ամեն ինչ փակուղում էր, ինչո՞ւ 2018թ․ եկան իշխանության» հարցին

-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ  Հայաստան ժամանող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության 2 ամիսը կարող է երկարաձգվել։

«Ես շատ կուզեմ, որ ոչ միայն ԵՄ ներկայացուցիչները, այլև ՌԴ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան ամբողջ սահմանով կանգնեն և տեսնեն այդ սադրանքները, որոնք անում է ադրբեջանական կողմը, մեղադրելով մեզ, միևնույն ժամանակ ասելով, որ իրենց «երկաթե ձեռքը» կոտրել է հայկական բանակը և այլն։ Թող գան կանգնեն ու տեսնեն, թե ով է հրահրում, ով է  խախտում հրադադարը։ Հայկական բանակը ի հեճուկս մեղադրանքների, ի հեճուկս 2020 թվականի իրավիճակի, այսօր ուղղում է իր մեջքը։ Կառավարության կողմից ամեն ինչ արվում է  մեր զինվորների, բանակի ոգին բարձրացնելու համար, դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 13-ին մեր տղաների հերոսամարտը, երբ իրենք բառիս բուն իմաստով հերոսաբար պահեցին ՀՀ սահմանը։ Իմ ընկալմամբ՝ սեպտեմբերի 13-ի պատերազմի նպատակները լիովին այլ էին, և շնորհիվ բանակի, այդ նպատակները չստացվեցին»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, այդ ժամանակ հայկական կողմն ունեցավ զոհ, սակայն հակառակորդի զոհերը 2-3 անգամ ավելին են։

«Այո, Հայաստանը մենք պետք է պաշտպանենք, թեկուզ զոհվելով։ Կարծում եմ՝ սեպտեմբերի 13-ի պատերազմը մի քանի նպատակ է ունեցել, մաքսիմում նպատակն է եղել հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալ, իսկ մինիմում նպատակը՝ ստուգել հայկական բանակի մարտունակությունը։ Պատերազմի առաջին ժամերին Ադրբեջանը հայտարարեց, որ ունի 70 զոհ, իմ տվյալներով՝ զոհերի քանակը 431 է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ բանակի ուղղությամբ մշտապես գործողություններ են կատարում, շատ բաներ կան, որոնք բարձրաձայն չի կարող ասել, բայց բանակն անընդհատ վերականգնման, վերակառուցման և նորացման ճանապարհի վրա է։

Ինչ վերաբերում է  դիվանագիտությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ վերջին 1-2 տարվա ընթացքում շատ լավ է գնահատում հայկական դիվանագիտությունը։

«Ինձ հարցնում էին, թե արդյո՞ք ճիշտ է Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ես ասացի, որ Մակունցը լինելու է մեր լավագույն դեսպաններից, տեսա՞ք, թե որքան ակտիվացան հայ-ամերիկյան հարաբերությունները, նույնը Սուրեն Պապիկյանը, նույնը կարող եմ ասել ԱԳ նախարարի մասին, տեսնո՞ւմ եք, թե որքան ճիշտ է պարոն Միրզոյանի աշխատանքն այնտեղ։ Եվ մնացած բոլոր առումներով՝ արդյունավետության։ Բոլոր այն տեղերում, որտեղ մենք նշանակում ենք արել, ի հեճուկս հին ստանդարտների»,- հավելեց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանը ռեսուրս չունի պաշտպանելու արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, և հարցին՝ մտավախություն չկա՞, որ Արցախի մնացյալ հատվածն էլ Ադրբեջանի կողմից կօկուպացվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ մտավախություն միշտ էլ կա։

«Սակայն, խոսքերից, կենացներից ու հայտարարություններից զատ, կան գործողություններ և Հայաստանն իր գործողություններով ապացուցել է, որ ավելի շատ բան է արել և անում Արցախի համար, քան նախկին իշխանությունը։ 30 տարվա այն ճանապարհը, որ մեր բանակը և այն մասնակի միֆը, որը կառուցվել էր, իր փորձությունը չկարողացավ անցնել, դրա հետ կապ չունի ո՛չ հեղափոխությունը, ո՛չ իշխող թիմը, մենք տեսանք, որ այդ միֆը մարտահրավերին չկարողացավ դիմանալ»,-շեշտեց նա։

Դիտարկմանը, որ նույն բանակը դիմացավ 2016 թվականի ապրիլյան պատերազմին, Ալեն Սիմոնյանն ասաց, թե՝ նախ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց դիմացավ։

«Դիմացավ այն բանի դիմաց, որ կրկին, վերջին անգամ Սերժ Սարգսյանին շանս տրվեց հողերն առանց պատերազմի հանձնելու։ Դրանից հետո եղան հայտնի իրադարձություններ, դրանց մասին չեմ ուզում խոսել։ Նույն Սերժ Սարգսյանը 100 անգամ այդ մասին ֆիքսել է, որ փակուղի է, վերջացել է, և դա անվանել հաղթանակ, երբ 100 զոհ ես տալիս, հետո ասում՝ մի 80 հոգի էլ զոհ տամ, և ևս 2 ամիս, բայց այդպես չի լինում»,- նշեց ԱԺ նախագահը։

Հարցին՝ եթե ամեն ինչ փակուղում էր, ինչո՞ւ 2018 թվականին եկան իշխանության, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ բա ի՞նչ անեին։

«Փակուղում էր, և Նիկոլ Փաշինյանը տարավ այն ուղիով, որտեղ հնարավոր էր, որ լուծում կլիներ։ Հակառակորդն իմանալով, որ Հայաստանը ժողովրդավարանում է, տնտեսապես ոտքի է կանգնում, հասկացավ՝ եթե հիմա պահը բաց թողնի և չհարձակվի, ապա հետագայում դժվար կլինի։ Սերժ Սարգսյանին հարցրեք, թե ինչի հաշվին կանգնեց ապրիլյան պատերազմը»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>