Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Էրդողանը լացում է Մյանմայի մահմեդականների ցեղասպանության առիթով. Տեսանյութ

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյանման, որտեղ պետական մակարդակով տեղի մահմեդական բնակչության տեղահանում է իրականացվում: Հիշեցնենք, որ Մյանմայի հիմնական ազգությունը բիրմացիներն են, որոնք դավանում են բուդդիզմին: Բայց այդ երկրում ապրում են մի քանի տասնյակ այլ ազգություններ և կրոնական փոքրամասնություններ, այդ թվում նաև մահմեդականներ, որոնց սակայն այդ երկրի իշխանությունները համարում են եկվորներ:Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահմեդականներն ավելի արագ տեմպով են վերարտադրվում, քան բուդդիստները, տեղի բուդդիստական շրջանակների մոտ վախ է առաջացել, որ այդ մարզը ժամանակի ընթացքում կարող է անկախություն պահանջել Մյանմայից կամ ցանկանալ միանալ հարևան մահմեդական Բանգլադեշին: Ահա թե ինչու տեղի մահմեդականների մեծ մասը չեն ստացել քաղաքացիություն, և այդպիսի հեռանկար էլ չի երևում: 

Մյանման Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվեց Խորհրդային միության ազդեցության տակ, որտեղ իշխում էին կոմունիստամետ ուժերը, և որոնց համար կրոնը երկրորդական պլան էր մղված: Այդ ժամանակահատվածում մահմեդականները պետական մակարդակով իրենց վրա ճնշում չէին զգում: Խորհրդային միության վերջին տարիներին, երբ արդեն պարզ երևում էր, որ Խորհրդային սոցիալիստական համակարգը, որը ողջ աշխարհում խոր ճգնաժամ էր ապրում, իր ազդեցությունը թողեց նաև այդ երկրի վրա: 88 թվականին այդ երկրում իրականացավ ռազմական հեղաշրջում, և նոր իշխանությունները արդեն պետական մակարդակով սկսեցին ճնշումներ գործադրել տեղի փոքրամասնության վրա: 

Թվում էր, թե այդ երկրում դեմոկրատական ուժերի հաղթելուց հետո, մի քանի տարի առաջ, կարող էր իրավիճակն արմատապես փոխվել, մանավանդ որ իշխանության էին եկել այդ երկրի դեմոկրատները` Աուն Սանսուջիի  գլխավորությամբ: Այս կինը իր պայքարի համար նույնիսկ Նոբելյան մրցանակի էր արժանացել: Սակայն պարզվեց, որ դեմոկրատական արժեքները այդ երկրում փոքրամասնության վրա չտարածվեցին: Ճիշտ հակառակը: Այդ երկրում փաստացի մահմեդականների տեղահանման պետական ծրագիր է իրականացվում, որի գլխավոր նպատակն այն է, որ մահմեդական փոքրամասնության մեծ մասը տեղահանվի հարևան Բանգլադեշ:

Վերջին օրերին հենց այդ իրադարձություններն են միջազգային հանրության կենտրոնում, որտեղ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել մահմեդական երկրների ղեկավարները:

Բայց ամենատպավորիչը Թուրքիայի նախագահի պահվածքն է, երբ նա հեռուստաէկրանների առաջ նույնիսկ արտասվում է` խոսելով Մյանմայի մահմեդական փոքրամասնության ցեղասպանության մասին: Եվ ակամայից սկսում ենք հիշել հայերի ցեղասպանությունը Թուրքիայում, կամ` 3 տարի առաջ եզդիների ցեղասպանությունն Իրաքում, որի վերաբերյալ մահմեդական երկրների ղեկավարները ծպտուն անգամ չէին հանում: Իսկ այսօր Մյանմայի մահմեդականների այս իրավիճակը բումերանգի էֆեկտով հետ է վերադարձել նրանց, ովքեր որ ժամանակին իրականացնում էին այդ նույն բանը, ինչ - որ անում են այսօրվա Մյանմայի իշխանությունները: Տարբերությունը միայն կայանում է նրանում, որ թուրքերի կամ դաիշի վայրագությունները շատ ավելի անմարդկային բնույթ ունեին, քան` այսօրվա Մյանմայի իշխանությունների գործողությունները:

Հակոբ Կարապետյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>