Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Ինչո՞վ են տարբերվում ադրբեջանցի լրագրողները հայ կոլեգաներից

Ըստ տպավորության, առաջին տարբերությունը այն է, որ հայ լրագրողներն ավելի ազատ տիրույթում են գործում, քան` իրենց ադրբեջանցի կոլեգաները: Եվ այստեղ կա ճշմարտության  մաս, քանզի ավանդաբար հաշվի առնելով տեղական ավանդույթները, հայ, վրացի, ռուս լրագրողները ավելի կոնֆորտ վիճակում են աշխատում, քան` իրենց կոլեգաները Ադրբեջանից, Ղազախստանից կամ Ուզբեկստանից: Թուրքմենիայի մասին խոսք անգամ չկա, քանզի այդ երկրում չկան ազատ լրագրողներ` որպես այդպիսին: Սակայն, կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներին համեմատելիս պետք է նշենք, որ ժամանակի ընթացքում այդ տարբերությունները սկսում են կրճատվել, քանզի Հայաստանը սկսում է ավելի շատ նմանվել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ` մրցակցության մեջ գտնվելով Հայաստանի հետ` փորձում է բարելավել իր վիճակը: Եվ այսօր հայ և ադրբեջանցի լրագրողների տարբերությունը շատ մեծ չէ:

Դատեք ինքներդ: Ֆորմալ տեսանկյունից ազատ լրատվամիջոցներ գործում են և Հայաստանում, և Ադրբեջանում: Սակայն երկու երկրներում էլ այդ լրատվամիջոցների ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է լինում գործող իշխանություններին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում լրատվամիջոցների կառավարումն իրականացվում է մեկ կենտրոնից: Քանզի այդ լրատվամիջոցները անկախ գոյատևելու որևէ շանս չունեն, քանզի Հայաստանում չկա ազատ, լիբերալ մրցակցային տնտեսություն, իսկ երկրի գովազդային շուկայի 90 տոկոսը գտնվում է կոնկրետ իշխանության վերահսկողության տակ: Եվ հենց դրա միջոցով էլ Հայաստանի իշխանությունները հեշտությամբ վերահսկում և կառավարում են արտաքուստ ազատ, "անկախ" լրատվամիջոցները: 

Նույն վիճակում է Ադրբեջանը: Այնտեղ էլ գովազդային շուկան, նույնպես, գտնվում է մեկ կենտրոնի ձեռքում: Տարբերությունը պատվերների բովանդակության և ձևի մեջ է: Ադրբեջանում պահանջում են, որ լրատվամիջոցներն ուղղակիորեն չքննադատեն Իլհամ Ալիևին և իր  ընտանիքին, իսկ որոշ լրատվամիջոցներ էլ պարտավոր են գովաբանել ազգային առաջնորդին:

Հայաստանում պատվերի բովանդակությունը բոլորովին այլ է: Այստեղ չեն պահանջում երկրի ղեկավարին գովաբանել: Այստեղ պահանջը մեկն է. լրատվամիջոցները կարող են գործել ազատ, սակայն պետք է ավելի շատ քննադատության ուշադրության թիրախում պահեն գործող իշխանության հակառակորդներին: Եվ այսօրվա լրատվամիջոցները հենց այդպես էլ աշխատում են: Վերջին 9 տարվա ընթացքում նրանց քննադատության թիրախը փոխվել է` պատվերի հետ միասին: Սկզբից քննադատում էին Ռոբերտ Քոչարյանին, հետո` Լևոն Տեր - Պետրոսյանին, հետո անցան Գագիկ Ծառուկյանին, իսկ այսօր` գլխավոր պատվերի թիրախում Կարեն Կարապետյանն է,- վարչապետը: Ընդ որում, այդ մասին բոլորը գիտեն պետական վերնախավում, ավելին, լրատվամիջոցների քննադատությամբ կարելի է հասկանալ, թե տվյալ պահին ով է ավելի շատ գրգռում իշխանությանը:

Ադրբեջանում հայաստանյան այս փուլն արդեն վաղուց անցել է: Ադրբեջանում այլևս գոյություն չունի կազմակերպված լուրջ ընդդիմություն, և` իշխանության մեջ քիչ թե շատ վտանգավոր գործիչներ, որոնք կարող են մրցակցել Իլհամ Ալիևի հետ: Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանի լրատվամիջոցների անկախ լինելու քողը արդեն այդքան էլ անհրաժեշտ չէ: Եվ դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները արդեն անթաքույց ցույց են տալիս, որ բոլոր այդ լրատվամիջոցներն իրենց ազդեցության տակ են գտնվում և որպես առաջին քայլ Իլհամ Ալիևը որոշում է կայացրել Ադրբեջանի գրեթե բոլոր լրագրողների համար անվճար բնակարաններ տրամադրել: Արդեն ավելի քան 400 բնակարան իշխանությունը նվիրել է իր տակ աշխատող լրագրողներին, և հայտարարվել է, որ հետագայում էլ ոչ մի լրագրող այդ երկրում սոցիալապես վատ չպետք է  ապրի: Սա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ վարձատրությունն է իր տակ աշխատող ադրբեջանցի լրագրողներին:

Իսկ թե երբ է  Բաղրամյան 26-ը բաժանելու անվճար բնակարաններ Հայաստանում գործող անկախ լրատվամիջոցների լրագրողներին, կարծում ենք, որ ժամանակի խնդիր է, քանզի անարդար է, որ այդ լրատվամիջոցների խմբագիրները յուղոտ պատառ են պոկում իշխանությունների ձեռքից, իսկ նրանց տակ աշխատող լրագրողներին հասնում են փշրանքները: Սակայն այնուամենայնիվ, մի հարցում Ադրբեջանն առաջ անցավ Հայաստանից,  որի մասին կխոսենք հաջորդիվ: 

Արտակ Հակոբյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>