ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ, որից շեղվելու իրավունք չունենք. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդն ուղերձ է հղել

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ:

 Ուղերձում ասված է.
 
««Արդարությունը բարձրացնում է ազգին,
բայց մեղքը ժողովուրդներ է կործանում»
(Առակաց 14։34)
 
Սիրելի Հայրենակիցներ,
 
Աստվածաշնչի Առակաց գրքի հետևյալ տողերն են գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերարժևորման համազգային այս համախմբման պահին սկսում ենք մտորել մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին։
 
Անկախությունը աստվածային շնորհ է, որը ամենաառաջնային և կենսական պահանջն է ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց ցավոք աշխարհը վաղուց է կորցրել իր կատարելությունը, և այսօր ուժն է ծնում իրավունք։ Ուստի մենք ստիպված ենք ուժով պաշտպանել մեր Աստվածատուր իրավունքներն ու ազատության պարգևը։
 
Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ և մենք ազգովի դարձել ենք այդ խաչի կրողները՝ այն դարձնելով մեզ համար անխորտակելի հզոր զենք, և այդ ճանապարհից շեղվելու իրավունք չունենք։ Լինել Քրիստոսի խաչակիցը՝ չի նշանակում գնալ արհեստական նեղությունների և դժվարությունների հետևից, այլ կյանքի ուղիղ և արդար ճանապարհին հանդիպած նեղությունները կրել համբերությամբ, հավատովև սրբությամբ՝ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Կարծես թե մենք համբերում ենք, կարծես թե մենք հավատում ենք, բայց թերանում ենք մեր սրբության մեջ։
 
Ինչպես որ մեղքը պատճառ է դառնում մարդու կորստյան, նույնկերպ է լինում նաև այն ազգերի պարագայում, որոնց մոտ պակասում է Աստուծո երկյուղը և զորանում է եսասիրությունը։Աստվածային օրենքներից զուրկ երկրում ամեն մարդ ինքն է իր աստվածը և աշխարհը իր շուրջն է պտտվում։ Ակամա ամենքը ապրում և գործում են ամենքի դեմ, և այս ծածուկ պատերազմի հետևանքը լինում է այն, որ ազգը ջնջվում է երկրի երեսից, կամ էլ գերի դառնում ուրիշ ազգերի։Աստծո հանդեպ անկեղծ հավատքի և բարոյական, առաքինի կյանքի մեջ է թաքնված մեր ազգի փրկության բանալին։ Միաբանությունը դեռ ոչ մի ազգի չի կործանել, բայց երբ քաղաքացիների անձնասիրությունն ու սեփական շահն է սկսել գլուխ բարձրացնել՝ երկիրը երկու կողմերի բաժանել, մարդկանց իրար հակառակ դարձրել, ահա այդ ժամանակ է, որ սկսվել է այդ ազգի համար գերության շղթա հյուսվել։
 
Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարվել է, սողանքների պատճառով տրոհվել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիվանդ է, խնամքի կարիք ունի, հենարանի կարիք ունի, և մենք, որպես կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք  Հայոց Արա թագավորի հիմնած այգին՝ վանելով մեզանից չարի բոլոր կործանարար երևույթները, հուսահատությունը, անտարբերությունը, խուճապը, տագնապը, երկրից հեռանալու մտածումները, որովհետև Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ վախը թերահավատության նշան է։
 
Այս է աշխարհի հավիտենական կարգը, այս է ազգերի վրա Աստծո կատարած դատաստանը։ Բոլորս պետք է մեր տեղում և դիրքում՝ շինականից մինչև երկրի ղեկավար, զինվորից մինչև հրամանատար լինենք մաքուր և արդար մեր կոչման և ծառայության մեջ։  Ուստի, եթե մենք իրոք սիրում ենք մեր երկիրը, իրոք մեզ համարում ենք հայ ազգի և Արցախի սրբազան հողի մի մասնիկ, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս արդար կյանքից է կախված մեր երկրի հզորությունն ու հարատևությունը։
 
Թող Աստված իմաստություն տա մեր ազգին, որպեսզի լինենք զգոն և խիզախ՝արդարության ճանապարհով մեր ազգին նորից բարձրացնելու համար։
 
Այս նվիրական օրը ձեզ ենք բերում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ջերմագին օրհնություններն ու բարեմաղթանքները:
 
Եկեք բոլորս միասին աղոթք բարձրացնենք առ ամենակալն Աստված մեր ազգի պահպանության, հարատևության և բարօր կյանքի համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>