Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց

Այս չորս տարիների փորձը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կոնկրետ հարցի շուրջ տեսակետ չի ունենում: Ավելին, նրա գլխավոր խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ այս կամ այն խնդիրը լուծի, այլ այն, որ այդ խնդիրների լուծման բացասական արդյունքում ինքը՝ Փաշինյանը պատասխանատվություն չկրի, դրա համար ընտրելով «քավության նոխազ»:

Այսպես, ԼՂՀ-ի բանակցությունների շուրջ միջնորդներն էին մեղավոր, իրենց «լղոզված» առաջարկներով, բանակի պարտության մեջ մեղավոր էին նախկին իշխանություններն ու բանակի վերնախավը, կորոնավիրուսի հարցում մեղավորն էին «հայ ժողովուրդի հետամնաց բարքերը», Արցախում ադրբեջանցիների գործողության համար, պատասխանատու են ռուս խաղաղապահները և այսպես շարունակ:

Թվում էր թե «Սուրմալուի» պայթունի հարցում ոչ կարելի էր նախկիններին մեղադրել, ոչ էլ արտաքին ուժերին:

Եվ, ահա, նա այս հարցում  կրկին փորձեց երևալ, որպես անմեղ ղեկավար, հատուկ նշելով, թե իբր դեռ Բեյրութի 2019-ի պայթունից հետո ինքը հատուկ հանձնարարել էր պատկան մարմիններին, որպեսզի մեզ մոտ էլ նման բան չկրկնվի:

Այսինքն Փաշինյանը հրապարակավ փորձում էր մարդկանց համոզել, թե ինքը դեռ 2019-ին էր զգուշացրել և նույնիսկ հանձնարարական տվել, որպեսզի բոլոր տեսակի կասկածելի օբյեկտները ստուգվեն, որպեսզի նման դեպք Հայաստանում չլիներ:

Այսինքն, Փաշինյանը փորձում է համոզել հայաստանցուն, որ ինքը դեռ 2019-ին էր մտահոգված և փորձում էր լուծել այս հարցը, բայց ինչ որ բան խանգարել էր դա անել և ինքը Փաշինյանը ցանկանում է այսօր պարզել, թե ինչն էր խանգարել այս հարցի լուծման համար:

Ուշադրություն դարձնենք Փաշինյանի այն շեշտադրմանը, թե իրեն դեռ 2019-ից մտահոգել է այս հարցը: Ստացվում է դասական օրինակ, որ «լավ թագավորի շուրջ վատ բոյարներ են աշխատում»:

Փաշինյանը լավ է յուրացրել ռուսական այս ասացվածքը և փորձում է այն կիրառել նաև հայաստանյան միջավայրում:

Բայց այս անգամ նրա բախտը, ինչպես ասում են չբերեց:

Քանզի պարզվում է դեռ նախորդ տարվանից «Սուրմալույում» անվտանգության կանոնները չէին պահպանվում, և դրա մասին կա հաստատող փաստաթուղթ, որի պատճառով, նույնիսկ շատ գործարարներ լքել էին այդ առևտրի կենտրոնը:

Ըստ այդ փաստաթղթի, 2021 թվականի ապրիլի 6-ին այդ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին և մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել, հորդորելով ձեռնարկել, որպեսզի այդ առևտրի կենտրոնի գործնեությունը դաթարեցվի:

Երևան քաղաքի դատախազից պատասխան չեր ստացվել: Շուրջ մեկ տարի անգործության է մատնված եղել նաև ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ այդ փաստաբանի, կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերել նաև Փորձաքննությունների ՊՈԱԿ-ը:

Փաստորեն ստացվում է, եթե մեկ տարի Գլխավոր դատախազությունը կասկածելի անուշադրության չմատներ այս հարցը, ապա ոչ այս պայթունը կլիներ, ոչ էլ այդ 16 զոհը:

Իսկ հիմա համեմատենք այս փաստերը Փաշինյանի դատարկ ինքնագովազդի հետ, թե իբր, դեռ 2019-ին էր հանձնարարել ուսումնասիրել այդ հարցերը: Փաստորեն ստացվում է, որ արդեն կար ահազանգ, բայց Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի արել այդ ահազանգի հետքերով գնալու համար, իսկ հիմա, երբ ողբերգությունը կատարվել է, այսօր Փաշինյանը փարիսեաբար «հիշել է», թե իբր դեռ 2019-ին էր մտահոգված այդ խնդրով:

Այս փաստերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ աստիճանի է հասնում Փաշինյանի իշխանության փարիսեական բովանդակությունը, որ ցանկացած ողբերգական  փաստից հետո  երկրի գործող վարչապետը ամեն կերպ փորձում է տարանջատվել, դրա համար հորինելով  բազմաբնույթ պատճառաբանություններ:

Հենց դրա համար էլ երկիրն այս վիճակի մեջ է, քանզի երկրի ղեկավարին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե երկրի զարգացման դրական արդյունքին հասնելու հարցը, այլ այն, թե ինչպես հիմնավորել, որ ապագա վատ արդյունքի հետ ինքը՝ վարչապետը, կապ չունի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: Պարզվում է՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել, եւ շատ մարդիկ, իրենց անվտանգությունից դրդված, ստիպված են եղել լքել առեւտրի կենտրոնը:

Եւ այսպես, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին եւ մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը:

Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որեւէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երեւան քաղաքի դատախաազ Սեւակ Հովհաննիսյանի: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է: Կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերել նաեւ Փորձաքննություների ՊՈԱԿ-ը, քանի որ մեկ տարի շարունակ չի տվել փորձագիտական եզրակացությունը. այն մեկ ամիս առաջ է միայն ստացվել։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>