Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը

Սովորաբար Փաշինյանի և Ալիևի հանդիպումները անցկացվում էին հասկանալի և տրամաբանական օրակարգերով: Այդպես եղավ, երբ կնքվեց 2020 թվականի նույեմբերի 9-ի համաձայնագիրը, որին հետևեց 2021 թվականի հունվարի 11-ի հանդիպումն ու այնտեղ ընդունված համատեղ հայտարարությունը:

Դրանից հետո Փաշինյանն ու Ալիևը մի անգամ չէ որ հանդիպել էին Կրեմլում Պուտինի հետ: Եվ բոլոր այդ հանդիպումները տրամաբանական բացատրություն էին ունենում:

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը նույնիսկ այս  հարցում իր կնիքը դրեց:

Ալիևին ու Փաշինյանին սկսեցին հանդիպել  ոչ միայն Մոսկվայում, այլև Բրյուսելում:

Ընդ որում ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ զուգահեռ հանդիպումների շարքը նոր մրցակցության հիմք դրվեց Մոսկվայի և Բրյուսելի միջև:

Սակայն այդ մրցակցությունը առավելապես իր շահերի համար կարողացավ  օգտագործել Ալիևը: Մինչդեռ Փաշինյանն իր անփորձությամբ կարող է ավելի ծանր վիճակի մեջ դնել հայկական կողմին: Բանն այն է, որ թե ռուսները, և թե Արևմուտքը Արցախի հարցում փորձում են այդ խնդրի հետ կապ չունեցող իրենց օրակարգն առաջ քաշել: Օրինակ, Արևմուտքի գլխավոր խնդիրն է դարձել ռուսական զորքի դուրս բերումը Արցախից, որի պատճառով էլ նրանք պնդում են, որ հենց այս պահին է կարևոր քննարկել Արցախի կարգավիճակի հարցը. եթե տեսականորեն լուծվի կարգավիճակի հարցը, ապա ռուսական զորքերի մնալու իմաստը տարածաշրջանում կվերանա: Պարզ է, որ այս պահին մեզ շահավետ չէ քննարկել այդ խնդիրը, քանի որ մենք պարտված կողմն ենք, իսկ դա նշանակում է, որ դիվանագիտական հարթակում ավելի շատ Ադրբեջանին կհաջողվի կապիտալիզացնել իր հաղթանակը, քան մեզ: Այլ հարց է, որ «թղթե շերեփների» վրա դաստիրակված հայ հանրությունը, դա կարող է և չհասկանալ: Սակայն արի ու տես, որ Բրյուսելի առաջարկը աջակցություն ստացավ նաև Փաշինյանի կողմից: Վերջինս կարծում է, որ դրական արտահայտվելով այս խնդրին հայկական կողմը դառնում է «կոնստրուկտիվ», և բացի այդ արցախյան խնդիրը շարունակում է մնալ օրակարգի մեջ:

Իսկ, որպեսզի Ադրբեջանի հետ ուղիղ բախում չլինի, Փաշինյանը կարծում է որ կարելի է քննարկել նույնիսկ «Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցման հարցը»:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր այս տեսակետը չի ընդունվելու  ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում, քանի որ Ալիևը ընդանրապես  մերժում է քննարկել Արցախի ցանկացած տիպի կարգավիճակի խնդիր:

Փաշինյանին թվում է, թե իր այս տեսակետով նա կարողանում սպանել մի քանի նապաստակ: Մի կողմից նա ընկալվում է Արևմուտքի կողմից, որպես «կառուցողական» գործիչ, մյուս կողմից Ադրբեջանը սկսում է ընկալվել, որպես «ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունեցող երկիր»: Պարզ ասաց, խնդիրը չի լուծվում, սակայն հայկական կողմը ավելի «կոնստրուկտիվ» դերում է հայտնվում, քան ադրբեջանականը:

Մինչդեռ իրականում, հենց իր այս դիրքորոշումը լրջորեն վտանգի մեջ է դնում Արցախին:

Բանն այն է, որ Փաշինյանի այս դիրքորոշմամբ թե Բրյուսելում, և թե Մոսկվայում ընկալվում է այնպես, որ պաշտոնական Երևանը ընդունում է մի տարբերակ, որտեղ Արցախը ինչ- որ կարգավիճակով կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

Արևմուտքը այս հիմքով փորձում է համոզել Ալիևին, որ վերջինս այդ հիմքի վրա շարունակի բանակցել Փաշինյանի հետ:

Ռուսական կողմը Արցախի ապագայի մասին ոչ մի տեսակետ չի հայտնել, նշելով որ դա «ապագա քննարկելիք հարց է»:

Մյուս կողմից, Ադրբեջանը, հաշվի առնելով Արևմուտքի, Փաշինյանի տեսակետները, պահանջում է Մոսկվայից, որպեսզի վերջինս էլ իր դիրքորոշումը հայտնի այս հարցի շուրջ:

Կարող՞ է արդյոք Մոսկվան ավելի հայամետ դիրքորոշում հայտնել այսօր, քան Ալիևը, Փաշինյանը և Բրյուսելը: Իհարկե ոչ, և դրա պատճառով էլ դիվանագիտական հարթակում Փաշինյանի  դիրքորոշումը այսօր դարձել է խիստ վտանգավոր հայկական կողմի համար:

Մոսկվան այսօր հղում անելով ռուս-արևմտյան հակասությոյան վրա նշում է, որ Արցախի հարցը պատրաստ չէ քննարկել որևէ հարթակում ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ:

Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ եթե այդ հարթակում սկսվի քննարկումը, ապա Ադրբեջանը,  հաղթաթուղտ ձեռք կբերի որտեղ վիժեցված կլինի նախկին մադրիդյան սկզբունքների հիման վրա ընդունված որոշումները: Իսկ եթե դա դառնա իրականություն, ապա Արցախում կսկսվի հայերի  զանգվածային  արտագաղթ, ինչպես որ այսօր իրականացվում է Աղավնոյում և Բերձորում: Ակնհայտ է, որ նման զարգացումը շահավետ չէ Մոսկվային, քանի որ հայերի զանգվածային հեռանալուց հետո ռուսական զորքերի մնալը Արցախում կդառնա անիմաստ:

Այսպիսով Մոսկվան այսօր հայտնվել է դժվարին վիճակում, երբ այս հարցում զգում է իր վրա Արևմուտքի ճնշումը, որն էլ իր շահերին է փորձում օգտագործել Ալիևը, Փաշինյանի փաստացի նման պրիմիտիվ դիրքորոշման   պարագայում:

Այս իրավիճակին կարելի է ավելացնել նաև այն, որ ներկայիս Հայաստանի  քաղաքական դաշտում տիրում է կատարյալ իրականության զգացողության  բացակայություն, որտեղ գլխավոր նպատակը դարձել է ոչ թե սեփական օրակարգերով հանդես գալը, այլ միմյանց մեղադրելը հայկական շահերի հերթական փուլի հերթական կորստի մեջ:

Այսպիսի կատարյալ անպատասխանատու վիճակ դժվար էր նույնիսկ պատկերացնել, երբ քաղաքական գործիչների հիմնական նպատակը դարձել է ոչ թե իրական գործով զբաղվելը, այլ իրար մեղադրելը բոլոր մեղքերի մեջ:

Եթե ոմանց թվում է, թե քաղաքական հակառակորդի անմեխսունակությունը փաստելը միայն ազատելու է իրենց ապագա պատասխանատվությունից, ապա չարաչար սխալվում են: Քանզի շարքային քաղաքացիների գլխավոր նպատակը այս կամ այն գործչի սխալի արձանագրելը չէ միայն: Մարդիկ հասկացել են, որ 2018-ին խաբվել են և այսօր ցանկանում են տեսնել այլընտրանքային նոր առաջարկ քաղաքական դաշտից: Իսկ քաղաքական հակառակորդին հակադրվելը չի նշանակում ավտոմատ կարգով պոզիտիվ օրակարգով հանդես գալ: Քանզի մեր երկրի պատմությունը դաժան փորձության ենթարկեց Հայաստանի քաղաքացիներին, որոնք այսօր իրենց մաշկի վրա են հասկացել, որ եթե ավտոմատ կարգով մերժում ես ներկա չարիքին, հանրությունը բաժանելով սև-սպիտակի, ապա կարող ես հայտնվել էլ ավելի բեթար չարիքի գրկում:

Այս տարրական ճշմարտությունը հասկացել են Հայաստանի քաղաքացիները, բայց ոչ քաղաքական գործիչները: Այդ իսկ պատճառով էլ երկիրն այսօր շարունակում է մնալբ արոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ, երկրի անվտանգության հարցը օդում կախված է մնացել: Մարդիկ հասկացել են, որ Հայաստանի ապագան դարձել է խիստ մշուշոտ, բայց երկրի քաղաքական դաշտի խաղի կանոնները մնացել են նույնը: Այդ քաղաքական կոչվող դաշտը, ավելի շատ երևանյան սրճարաններում «բամբասկոտների դասակարգ է» հիշեցնում, քան երկրի մասին մտահոգված գործիչներ:

Որի պատճառով էլ այսօր Հայաստանը  չի կարողանում դուրս գալ այդ վտանգավոր իրավիճակից, և մարդիկ իրենց ընտրությունը կատարում են իրենց ոտքերով, դուրս գալով երկրից, այլ ոչ թե ելք են ման գալիս երկրի ներսի գործընթացներից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>