Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինինին չի՞ հուզում թե ինչպես են բանկերը թալանում քաղաքացիներին. Գոնե Վրաստանի օրինակից ամաչեք

Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ տարածաշրջան եկան շատ Ռուսաստանի քաղաքացիներ, տնտեսական կյանքում կատարվեցին ահռելի փոփոխություններ: Գները զգալիորեն աճեցին, բնակարանների վարձի գները աճեցին և բնականաբար, դա խթան հանդիսացավ որ աճեն նաև բնակարանների վաճառքի գները: Իսկ դա իր հերթին բերեց շինարարության տեմպերի զարգացմանը, որն էլ իր հետևից բերեց տնտեսության մյուս բնագավառների զարգացման աճին:

Ցինիզմը մի կողմ, բայց կարելի է ասել, որ այդ պատերազմից շահեցին մասնավորապես  մեր տարածաշրջանի երկրները:

Բայց այս ամենի հետ մեկտեղ եկան նաև բացասական երևույթները, որոնից մեծ մասը կրում է սուբյեկտիվ բնույթ:

Օրինակ վերցնենք ՀՀ բանկերի պահվածքը:

Օգտվելով առիթից Հայաստանի գրեթե բոլոր բանկերը իրենց անկանխիկից կանխիկացման տոկոսադրույթը դարձրին 3 տոկոս: Իսկ ռուբլիի մասով ավելի ցինիկ որոշում կայացրին, միայն այդ տարադրամի մասով ՀՀ բանկերը կանխիկացման չափը հասցրին 5 տոկոսի: Որի պատճառով շատ մեր հայրենակիցներ, որոնք աշխատամում են Ռուսաստանում, չեն կարողանում ռուբլով գումար փոխանցել Հայաստան:

Սա ինչ է, եթե ոչ լկտի ցինիզմ: Փաստորեն օրը ցերեկով, օգտվելով այս իրավիճակից, ՀՀ բանկերը իրենց հաճախորդներից գանձում անհասկանալի գումարներ:

Եթե գողը գիշերը մտնում է մարդու բնակարանը և գողություն է կատարում, ապա դա համարվում է քրեորեն արարք: Իսկ երբ բանկը, օրը ցերեկով լեգալ մակարդակով իր հաճախորդից կանխիկացման 3 տոկոսանոց գումար է վերցնում, դա չի համարվում գողություն:

Եվ դա արվում է մի երկրում, որտեղ իբր հռչակվել էին «արդար և ազնիվ» նոր խաղի կանոններ:

Շատերը կասեն, որ բանկերի քայլը, դա տնտեսական գործնեության ձև է: Դա այդպես կլիներ, եթե մարդիկ ունենային այլընտրանք:

Ընդ որում, հայկական բանկերի այս պահվածքը վիրավորական է նաև մի շարք առումներով:

Նախ նրանք այս քայլին գնացին, պատճառաբանելով  պատերազմի գործոնով: Բայց իրականում դա առիթ էր մարդկանց հաշվին, լրացուցիչ ձևերով հարստանալու համար: Այստեղ է տեղին է հիշել հայտնի ռուսական ասացվածքը. «Кому война, а кому — мать родная»: 

Բայց նույն վրացական բանկերը չփոխեցին իրենց բարոյաէթիկական նորմերը, և չշահարկեցին դա և Վրաստանում անկանխիկից կանխիկացման տոկոսը կազմում է ընդամենը 0,6 տոկոս: Իսկ բանկային տերմինալներից էլ ավելի ցածր` 0,2 տոկոս: Վրաստանում, ի դեպ բանկերը հաշիվ են բացում նաև Ռուսաստանի քաղաքացիների համար: Պարզապես այդ գործընթացը տևում է մի քանի օր: Մինջդեռ Հայաստանում կան բանկեր, որոնք ընդանրապես հրաժարվում են գործ ունենալ Ռուսաստանի քաղաքացիների հետ:

Այսինքն իբր «դաշնակցային» Հայաստանի բանկերի մի մասը հրաժարվում է գործ ունենալ ռուսաստանցիների հետ, ռուբլու կանխիկացումը հասցնում է 5 տոկոսի, իսկ «ոչ բարեկամական» համարվող Վրաստանում, ռուսաստանցիներին և հաշիվ են բացում, և կանխիկացումն էլ 0,6 տոկոս է կազմում:

Մինչդեռ դրսում, օրինակ  հայկական բանկերի  վարկանիշը զգալիորեն զիջում է, վրացական բանկերի վարկանիշին:

Եվ զարմանալի չէ, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ՀՀ բանկերի շահույթը կազմել է 111 մլրդ  դրամի չափ:

Փաստորեն օրը ցերեկով ՀՀ բանկերը թալանում են սեփական քաղաքացիներին, որոնց Փաշինյանը անվանում էր «երեք միլիոն վարչապետեր», նրանց հաշվին ստանալով գերշահույթ, իսկ թիվ առաջին վարչապետը այս ամենը համարում է «տնտեսության զարգացում»:

Միայն այս դրվագը ցույց է տալիս թե ինչ աստիճանի է թերզարգացած հայ հասարությունը, որի համար իր մեխքի բաժինն ունեն նաև բոլորը, նեռարյալ բոլոր տեսակի ընդդիմադիր շրջանակները, որոնք փաստացի անտեր են թողել մարդկանց  ՀՀ բանկերի և Փաշինյանի առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>