Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ է Ադրբեջանը մտել հակառուսական թրենդի մեջ և ինչո՞վ է դա կապված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծման հետ. Լուսանկար

Շատերը նկատեցին, որ թեև ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Մոսկվայի և Բաքվի միջև կնքվեց «դաշնակցային» պայմանագիր, դա չխանգարեց վերջինիս, որ դրանից հետո Ադրբեջանը ինտենսիվ կերպով  մտնի  հակառուսական թրենդի մեջ: Սկզբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  իշխանության աջակցությամբ Բաքվում անցկացվեց «Ուկրաինային աջակցով  մեծ հանրահավաք»: Հետո գործի մեջ մտան ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդվորում, ադրբեջանցիների հակառուսական քարոզչությունը այնքան ակնհայտ բնույթ ունեցավ, որ Մոսկվան ստիպված արգելք դրեց մի շարք ադրբեջանական ազդեցիկ ԶԼՄ-ների սփռման վրա՝ Ռուսաստանի տեղեկատվական տիրույթում:

Հետո, երբ սկսվեց հայ-ադրբեջանական «երկխոսությունը», և պարզ դարձավ, որ այստեղ էլ կա մրցակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, Ադրբեջանը, գրեթե բացահայտ սկսեց ցույց տալ, որ գերադասում է այդ գործընթացի արևմտյան  մոդերատորությունը: Եվ վերջապես, երբ սկսվեց ռուս-արևմտյան էներգետիկ պատերազմը, Բաքուն համաձայնվեց երկու անգամ ավելացնել դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները:

Իսկ վերջերս, Ադրբեջանի ԱԳ նախարարը ինտենսիվ հանդիպումներ է ունենում Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ-ի արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ: Եվ ամենակարևորն այն է, որ բոլոր այդ հանդիպումներում, Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից փոխանցվող գլխավոր մեսիջն այն է, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքի արդյունքում է հնարավոր, իբր, ոչ միայն «կայուն խաղաղություն» ապահովել Հարավային Կովկասում, այլև հնարավոր կլինի այդ միջանցքով կառուցել նոր տրանսպորտային ուղիներ և նույնիսկ նոր էներգակիրներ:

Բանը հասել է նրան, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը երկու օր առաջ Բաքու էր ժամանել՝ Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցերը:

Բաքվի բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ այդ երկիրը որոշել է լուրջ հակառուսական թրենդի մեջ մտնել: Իսկ իր քայլերի անվտանգության խնդիրը Մոսկվայի հնարավոր հակաքայլերից իր վրա է վերցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ունի լավ հարաբերություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ Անկարան, ի տարբերություն ՆԱՏՕ-ի այլ երկրների, միակը դարձավ, ով համաձայնվում է հանդիպել և շփվել Պուտինի հետ: Մոսկվայում, այս օրերին, դա բարձր են գնահատում, և Թուրքիայի այդ քաղաքականությունը, փաստացի, ապահովում է Բաքվի անվտանգությունը Ռուսաստանի հնարավոր հակաքայլերից:

Իսկ Բաքվի քայլերն իրենց հերթին ունեն մեկ նպատակ, ցույց տալ Արևմուտքին, որ Ադրբեջանը, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում կարող է լուրջ արևմտամետ թրենդի մեջ հայտնվել, չվախենալով ռուսական հակազդեցությունից:

Ինչ վերաբերվում է ներկայիս Հայաստանի իշխանության քայլերին, ապա այս «փողոցային» մակարդակի իշխանության պատկերացումները չեն տարբերվում երևանյան սրճարաններում բամբասանքներով զբաղվող անգործ մարդկանց  պատկերացումներից: Եվ դա այնքան ցցուն է երևում դրսի համար, որ վերջիններս մասնավոր զրույցներում դա չեն էլ թաքցնում, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, որն հանդուրժում է այս աստիճանի անմակարդակ իշխանությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>