ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը արձանագրել է՝ խախտվել են Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները

ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի դիտարկմամբ՝ կարգապահական վարույթի քննության ընթացքում խախտվել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է հատուկ կարծիքից, որը ստորագրվել է Սերգեյ Չիչոյանի և Մեսրոպ Մակյանի կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի կողմից նախաձեռնված կարգապահական վարույթի հիման վրա։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթը դարձել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։ Ընդ որում՝ ԲԴԽ-ն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննել է առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի մասնակցության, թեև Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստերին և միջնորդել էր կարգապահական վարույթը կարճել, իսկ դա մերժելու պարագայում միջնորդել էր՝ հետաձգել դատական նիստը։ Ընդ որում, վարույթի քննության ընթացքում Խորհրդի անդամները բարձրացրել են Ռուբեն Վարդազարյանի դիրքորոշումը լսելու անհրաժեշտության մասին, Անի Մխիթարյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, որին միացել են նաև Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանը։ Խորհուրդը, սակայն, առանց կողմի մասնակցության ավարտել էր գործի քննությունը, հեռացել խորհրդակցական սենյակ, եւ հունիսի 23-ին հրապարակել Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, որն ընթերցվել էր ԲԴԽ նախագահի արդեն նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից՝ աղմկահարույց ձայնագրության հրապարակումից երկու օր անց։ Որոշման հրապարակման օրը հայտնի էր դարձել, որ ԲԴԽ դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը հատուկ կարծիք են ներկայացրել, իսկ Անի Մխիթարյանը՝ դեմ է քվեարկել և հատուկ կարծիք ներկայացրել։

Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանն իրենց հատուկ կարծիքում արձանագրել են, որ կարգապահական վարույթի քննության ընթացքում խախտվել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները, միջնորդության քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ԲԴԽ-ն իրավունք ունի նիստը հետաձգել այն դեպքում, երբ առկա են հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքներ և այս առումով փաստվել է, որ Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Ա. Օրբելյանը համապատասխան միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, որով խնդրել էր հետաձգել նիստը, ինչի հիմքում դրվել է հիմնավոր փաստարկ, այն է՝ իր կողմից ՀՀ հեռավոր մարզում մեկ այլ գործի քննությանը մասնակցելը։ Բացի այդ՝ փաստվել է, որ Խորհրդի անդամները զրկվել են Վարդազարյանին հարցեր ուղղելու, նրանից հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ պահանջելու, դատավորի նախաձեռնությամբ վկաներ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի կողմից Վարդազարյանի չներկայանալը որպես իրավունքներից հրաժարվել գնահատելուն, ապա այս առնչությամբ արձանագրվել է, որ Վարդազարյանի համար իր վարքագծի նման հետևանքները կանխատեսելի չէին կարող լինել, քանի որ վերջինս ի սկզբանե հանդես է եկել ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի միջոցով, որն իրացրել է իր իրավունքներն ամբողջ ծավալով։ Այն պարագայում, երբ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Խորհրդի նիստը հետաձգելու վերաբերյալ՝ դրա հիմքում դնելով հիմնավոր պատճառ, Վարդազարյանը չէր կարող ողջամտորեն ենթադրել, որ իր և իր ներկայացուցչի բացակայությունը կարող էր առաջացնել նման հետևանքներ և կանխատեսեր դրանք։

«Բացի այդ, եթե դատավորն ունի ներկայացուցիչ, ենթադրվում է, որ այն նպատակ է հետապնդում նաև Խորհրդի նիստերին՝ իր ներկայացուցչության ապահովումը վերջինիս միջոցով, ինչը պակաս կարևոր չէ»,- նշել են դատավորները։

Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանն իրենց անհամաձայնությունն են հայտնել նաև կիրառված կարգապահական տույժի առնչությամբ՝ գտնելով, որ Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվեր խախտմանը համաչափ՝ ավելի մեղմ պատասխանատվության միջոց, այն է՝ նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր էր հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին։

ԲԴԽ դատավոր անդամներից Անի Մխիթարյանը իր կողմից ներկայացված հատուկ կարծիքում ևս արձանագրել է, որ Խորհուրդը ոչ միայն սահմանափակել է Ռ. Վարդազարյանի՝ դատարանում լսված լինելու իրավունքը, այլ չի ապահովել նաև անձի՝ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հանդես գալու հիմնարար իրավունքը, դատաքննության կողմերի իրավահավասարության սկզբունքը, մրցակցային դատավարության սկզբունքը՝ վերջնական որոշում կայացնելով դատավարության միայն մեկ կողմին լսելու պայմաններում։ Ըստ Մխիթարյանի՝ խախտվել են ոչ միայն Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի տարրերը, այլ նաև հնարավորություն չի ստեղծվել ԲԴԽ կողմից օբյեկտիվ ու անաչառ որոշում կայացնելու համար։ Մխիթարյանն անդրադարձել է նաև անաչառ դատարանի կողմից՝ անձի գործի քննության իրավունքին՝ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների հաշվառմամբ։ Խնդիրն այն է, որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է Խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա, սակայն Օրենքում բացակայում է վերջիններիս կողմից ներկայացված միջնորդության մասով հետագայում կայացվող որոշման վերաբերյալ միջնորդություն ներկայացրած անդամների քվեարկությանը մասնակցելու արգելք, որպիսի հանգամանքը ենթադրում է, որ միջնորդություն ներկայացրած անդամներն անաչառ են և անկողմնակալ։

«Սույն դեպքում բնավ կասկածի տակ չդնելով վերջիններիս անկողմնակալ և անաչառ լինելու օբյեկտիվ կանխավարկածը, այդուհանդերձ միջնորդության քննության ընթացքում իմ կողմից բարձրացվել է հարցադրում, թե ինչ պետք է տեղի ունենար, որպիսի Հանձնախմբի մոտ հաստատվեր կամ հերքվեր Ռ. Վարդազարյանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումներ թույլ տրված լինելու մասին ենթադրությունները։ Գտնում եմ, որ նշված իրավիճակում միայն թույլատրելի և օրինաչափ եղանակը Ռ. Վարդազարյանին (ներկայացուցչին) լսելը կամ առնվազն լսված լինելու հնարավորություն ստեղծելն է»,- նշել է Անի Մխիթարյանը՝ արձանագրելով, որ կարգապահական խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ միանշանակ եզրահանգման հնարավոր կլիներ գալ առնվազն Ռ. Վարդազարյանի կամ նրա ներկայացուցչի դիրքորոշումները լսելուց հետո, մինչդեռ տվյալ պարագայում հնարավոր չէ որևէ կերպ բացահայտել, թե ինչպես կամ ինչ հանգամանքների հաշվառմամբ միջնորդաբեր հանձնախմբի անդամները, ովքեր ի սկզբանե միջնորդությունը ներկայացրել էին կասկածների հիման վրա, որը պետք է հաստատվեր կամ հերքվեր գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքում հանգեցին միանշանակ եզրակացության ՝կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության վերաբերյալ։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>