ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

«Вести.ru»-ի անդրադարձը Գավառի Հացառատ թաղամասում հայտնաբերված ուրարտական շրջանի դամբարանին (տեսանյութ, լուսանկարներ)

Ռուսաստանյան «Россия 24» հեռուստաալիքը «Вести.ru»-ի եթերում անդրադարձել է օրեր առաջ Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս հայտնաբերված ուրարտական շրջանի դամբարանի գտածոներին: 

Ավելի վաղ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հետևյալ հաղորդագրությունն էր հրապարակել.

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքներ, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին: Գտածոների մեջ իրենց ձևով և պատրաստման եղանակով հատկապես կարևոր են դեպի վեր հավասարաչափ լայնացող իրանով և շեփորաձև շուրթով կարմիր փայլեցված երկկանթ սափոր-սկահակը, վարդակատիպ մատնեքավոր հատակով եզակի քրեղանը, երկու ագաթե գնդաձև մեծ ուլունքահատիկները, կենդանու ողերի ոսկորներից պատրաստված, փորագրազարդ ներդիրները, երկաթե ասեղ-լեզվակով բրոնզե շիկղը, հավանաբար համրիչի մաս հանդիսացած գիշերաքարի երեք ուղղանկյուն, փոքրիկ հատիկները, երկաթե դաշույնների և նիզակների մնացորդները և այլն: Մեծ քանակություն են կազմում հնամարդաբանական և հնակենդանաբանական նյութերի մնացորդները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով այս պահին ուսումնասիրվող հնագիտական նյութն իսկապես բացառիկ է և թվագրվում է մ.թ.ա. VII դարով։ «Գավառի երկրագիտական թանգարանից զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքների ժամանակ գյուղացիները պատահաբար հնագիտական նյութ են հայտնաբերել, սակայն միջոցների սղության պատճառով չեն կարողանում ձեռք բերել կարևոր գտածոները։ Գնացինք տարածքն ուսումնասիրելու, իսկապես Գավառի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, նոր գերեզման փորելիս, բացվել էր ուրարտական շրջանի դամբարան։ Բանակցությունների արդյունքում հնագիտական նյութը հայտնաբերած բնակիչն այն ամբողջությամբ տրամադրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին»,- ըստ Աշոտ Փիլիպոսյանի` գտածոներն այսպես են հայտնվել ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում։ Այստեղ արդեն ամբողջ նյութը կմաքրվի, կվերականգնվի՝ հետագայում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Ուրարտուի շրջանին վերաբերող մշտական ցուցադրության մեջ ընգրկվելու նպատակով (կնշվի նաև, թե ով է այդ բացառիկ նյութերը հանձնել ՊՈԱԿ-ին)։

«Կան կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի այնպիսի կտորներ, ինչպիսիք դեռ չեմ հանդիպել։ Մենք փորձելու ենք շատ արագ վերականգնել` երկու երեք ամսվա ընթաքում։ Կան նաև ամբողջական առարկաներ, որոնք ուղղակի պատված են հողի և կրային նստվածքների շերտերով և հրատապ մաքրման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է երկաթե զենքի բեկորներին, ապա, ցավոք, դրանք շատ վատ վիճակում են, ժանգի պատճառով այս պահին իրենց բնական չափերից մեծ են երևում, հարկավոր է դրանք մանրակրկիտ մաքրել և հնարավորինս բերել նախնական տեսքին»,- ասում է ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանը։

Աշոտ Փիլիպոսյանի խսքով հետաքրքիր է նաև հնամարդաբանական նյութը, որը պատահաբար բացվելուց ցրիվ էր եկել, սակայն բնակիչները հավաքել և տրամադրել են ՊՈԱԿ-ին։

Այժմ այդ նույթն ուսումնասիրում է ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը: «Գտնվել են մարդու և կենդանիների ոսկորներ, իհարկե` ոչ ամբողջական։ Ըստ այս պահի ուսումնասիրության, առկա են հասուն տարիքի հինգ մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը տղամարդիկ են։ Արդեն պարզ է, որ այդ տղամարդիկ ողնաշարային հիվանդություն են ունեցել։ Սկսվել է ոսկորները վերականգնելու աշխատանքը, իրար են միացվում նախ երկար ոսկորները՝ մարդկանց հասակը պարզելու համար, դրան կհաջորդի գանգի վերականգնումը, ինչն ամենաբարդն է, քանի որ գանգի ոսկորները փշրված են։ Հավաքելուց հետո գանգի ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես է մահացել տվյալ մարդը՝ գլխատվել, թե որևէ բախման կամ պատերազմի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով է»։ Հասմիկ Սիմոնյանի բարդ ու պատասախանատու աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստանալ մի քանի կարևոր տեղեկություն ևս. տվյալ մարդու սեռն ու տարիքը, ապա հնարավոր կլինի պարզել, թե ատամնային ինչ հիվանդություններ են ունեցել, ինչն իր հեթին տեղեկատվության մի հսկայական պաշար է տալու՝ մասնավորապես, թե ինչ կենցաղով են ապրել այդ մարդիկ, ինչ են կերել կամ արդյոք սով տարել են, թե ոչ։

«Դատելով մեր հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ուսումնասիրությունից` դամբարանում հինգ անձ է թաղվել, թե նրանցից որն է կենտրոնական հանգուցյալը, որոնք ուղեկիցները, դժվար է ասել, քանի որ կմախքների նախնական դիրքն անվերադարձ խաթարվել է: Այսուհանդերձ, դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը շատ հետաքրքիր են, վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Սա վկայում է, որ այդ ժամանակ Սևանի ավազանը ևս ռազմավարական առումով Վանի թագավորության (Ուրարտուի) համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածքներից մեկն է եղել: Դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին, այսինքն` այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել»,-ավելացնում է Աշոտ Փիլիպոսյանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>