Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
29
ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Պատերազմ Արցախում
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը

Որդուս ոտքից 5 կգ ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ հասել է ՀՀ սահման. պատահաբար են նկատել՝ ուժասպառ ընկած․ զոհվածի մայր

«Azatnewstv.am»-ը գրում է․

«Բռնցքամարտիկ Դավիթ Ղազարյանը մարզաշխարհի հետ կապված մեծ հեռանկարներ ուներ: Մարզական կազմվածքով թիկնեղ դյուցազունը ապագայում նաև մտադիր էր զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձևով: Բայց երազանքն անկատար մնաց, 44-օրյա պատերազմը ընդհատեց տղայի կյանքը 21 տարեկանում:

Դավիթ Ղազարյանի մայրը՝ Ալվարդ Քեշիշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ որդին Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Դավիթ Ղազարյանի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Նոյեմբերյանի զորամասում, տանկիստ է եղել, ջոկի հրամանատար:

Նրա զորացրվելուց հետո քովիդի համաճարակը սկսվեց, ու քանի որ դասերը հեռավար էին, Դավիթը նաև աշխատում էր շինարարությունում: Մայրը հիշում է, որ պատերազմից 1 թե 2 ամիս առաջ որդուն զանգել էին զինկոմիսարիատից, ասել, որ փաստաթուղթ կա ստորագրելու: Ըստ Ալվարդ Քեշիշյանի, փաստաթղթում ասվում էր՝ եթե պատերազմ լինի, առաջինը Դավիթը պետք է գնա: Ասում է՝ այն ժամանակ ինքը ի՞նչ իմանար, թե ինչ է լինելու: Մայրը կարծում է, որ այդ փաստաթղթով որդուն պարտավորեցրել են, որ պատերազմին մասնակցի: Ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, որդին զինկոմից ծանուցագիր ստացավ: Ընդ որում, մոր խոսքով, որդու զորացրված համադասարանցիներից և ոչ մեկին ծանուցագիր չէր եկել:

Դավիթը մեկնեց ռազմաճակատ այն ժամանակ, երբ նրա զորացրման 1 տարին չէր լրացել, ու կրտսեր եղբայրը, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, արդեն առաջնագծում էր՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի իր ծառայակիցների հետ:

Ալվարդ Քեշիշյանի խոսքով՝ Դավիթը 3 օր Գուսաննայի զորամասում մնալուց հետո իր համագյուղացի տղաների հետ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին մեկնեց Ջրական:

«2-3 օր էր անցել, ես նոր իմացա, որ Դավիթս Ջրականում է, գյուղի բնակիչներից ասացին: Ես որ հեռախոսով խոսում էի Դավիթիս հետ, ռումբերի պայթյունների ձայն էր գալիս, ասում էր՝ մա՛ ջան, ուսումնավարժանք է, մենք ենք կրակում, որ ես չանհանգստանայի ու կարողանայի գիշերները հանգիստ քնել»,- պատմում է մայրը:

Դավիթն ամեն օր զանգել է, հոկտեմբերի 15-ին էլ հայտնել էր, թե այլևս չի կարող շուտ-շուտ զանգել: Նրա վերջին հեռախոսազանգը եղել է այդ օրը, մորն ասել էր, որ իրենց ծառայության 2 շաբաթը լրացել է, և կարող է տուն ուղարկեն:

«Հոկտեմբերի 16-ին ամբողջ օրն անհանգիստ էի, գիտեի, որ այդ օրը թեժ մարտեր են եղել, տաքսու մեջ համագյուղացիներիցս մեկն էլ ասել էր, թե Բասեն գյուղի տղաների մասին լավ բան չի իմացել: Երևի արդեն գիտեր դեպքի մասին, ինձ չասաց,- շարունակում է մայրն ու ավելացնում,- Հարևանի հարսն ասել էր, որ Դավիթի հագուստները պատրաստիր, տղաներին բաց են թողել, գյուղից գնալու են, բերեն: Դավիթս էլ այսպիսի բնավորություն ուներ, ինձ չէր ասում, որ անակնկալ լինի: Հագուստ, կոշիկ, անձնագիրը, ամենը պատրաստեցի ու սպասում էի, զանգ չկար…»։

Անհանգիստ էր, քանի որ Դավիթը գոնե մի լուր կհայտներ, այսքան երկար լուռ չէր մնա: Հետո կնոջը զանգում է բարեկամներից մեկն ու ասում, որ Դավիթը վիրավոր է, հիվանդանոցում է, ռազմի դաշտից նրան տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ալվարդ Քեշիշյանի պատմելով՝ Դավիթին ռազմի դաշտում պատահական էին գտել: Գիշերային ռմբակոծությունից հետո տղաներից մի քանիսը տեղում մահացել էին, իսկ նրանք, ովքեր վիրավոր էին, ամեն մեկն իր համար առանձին, մի կերպ շարունակել էր ճանապարհը:

«Դավիթս ոտքից էր վիրավորվել, նա այդպես վիրավոր մի քանի կիլոմետր մենակ գնացել է: Որդուս ոտքից 5 կիլո ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ ինքը գնացել է, հետո ընկել: 15 ժամ մնացել է ընկած, արնաքամ է եղել: Դավիթս տեղանքում կողմնորոշվելուց լավ էր, պարզվում է՝ ինքը դեպի Հայաստանի սահմանն էր գնացել ու արդեն Հայաստանի տարածքում էր: Շտապ բուժօգնության մեքենան պատահաբար այդտեղով անցնելիս է եղել, բժիշկներն են տեսել նրան՝ ուժասպառ ընկած»,- շարունակում է մայրը:

Նրան հետո պատմել է շտապօգնության մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, ասել, որ իրենք ահագին հեռացել էին, հետո նոր բժիշկը նկատեց Դավիթին ու մեքենան ետ դարձրեց: Դավիթին սկզբում տեղափոխել էին Գորիս, հետո՝ ուղղաթիռով Երևան:

Մոր խոսքով՝ Դավիթի գիտակցությունը տեղն է եղել, երբ իրեն տեղափոխել են, բժիշկների հետ խոսել է, իր տվյալները տվել, դրա համար էլ ընտանիքին շուտ են գտել:

«Ոտքն էին անդամահատել, հնարավոր չի եղել այն պահպանել, 6 ժամ վիրահատել էին որդուս ներքին օրգանները, բացի սրտից, բոլոր օրգանները կտրատված են եղել բեկորներով, երիկամների անբավարարություն է եղել: Մեզ բժիշկն ասաց, որ այդ ասկոլկաները թունավոր են եղել, իր մահվան վկայականի մեջ էլ գրված է՝ բեկորային թունավորում,- ասում է Դավիթի մայրն ու ավելացնում,- բժիշկն ինձ հույս չտվեց, ասաց, ընդհանրապես շանս չկա: Իրեն արհեստական դեղերով պահում էին, որ ես հասնեի, տեսնեի գոնե իմ երեխային: Ո՛չ կարողացավ հետս խոսել, ո՛չ էլ… Բժիշկն ասաց՝ հրաշք կլինի, որ փրկվի»:

«Առաջին անգամ որ Դավիթիս մոտ մտանք, բժիշկն ասաց՝ հանկարծ չհուզվեք, ինքը ճիշտ է, շատ թույլ է, բայց ուղեղն արթուն է, ձեզ կլսի: Ասի՝ Դավո՛ ջան, եթե ինձ լսում ես, աչքերդ կբացե՞ս: Էդ վիճակում աչքերը բացեց, բայց արդեն խամրել էին: Ասացի՝ ջանի՛դ մեռնիմ, դու ինձ խոստացար, որ կգաս, չեկա՛ր, ե՛ս եմ եկել: 2-րդ անգամ որ մտա, էլի աչքերը բացեց, 3-րդ անգամ արդեն դժվարությամբ էր շնչում, ինձ դուրս բերեցին: Դավիթս հոկտեմբերի 17-ին մահացավ»,- պատմում է մայրը:

Դավիթի մահից հետո եղբորը 10 օր արձակուրդ էին տվել:

«Կամավորների մեքենայով թե ինչպես էր եկել, ռմբակոծությունների միջով, դա էլ Աստված գիտի»,- ասում է մայրը:

Համարյա 1 ամիս էլ Ալվարդ Քեշիշյանի կրտսեր որդին է կռվել պատերազմում՝ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի զորամասի զինծառայողների հետ:

«Դավիթի հուղարկավորությունից հետո կրտսեր որդուս մի քանի անգամ զանգում, ետ էին կանչում դիրքեր, մենք հետո իմացանք, որ եղբոր մահից հետո օրենքով նա կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից: Այդ մասին մեզ չէին ասում, բայց մենք հետաքրքրվեցինք ու 8-ամսյա զինծառայությունից հետո մյուս որդուս ազատեցինք»,- ավելացնում է մայրը:

Դավիթի հայրը՝ Սմբատ Ղազարյանն է շարունակում. «Դավիթս մարզական կազմվածքով, թիկնեղ երիտասարդ էր, բռնցքամարտի Շիրակի մարզի պատանեկան առաջնության հաղթող էր: Նրան շատ էր խանգարում այն, որ անգինայով հաճախ էր հիվանդանում: Վերջապես վիրահատվեց ու գնաց բանակ, պիտի գար ու շարունակեր իր կարիերան արդեն ոչ թե որպես մարզիկ, այլ մարզիչ: Պիտի մեկներ Կուրգան, որտեղ պետք է աշխատեր որպես մարտեր առանց կանոնների մարզաձևի մարզիչ, բայց պատերազմը սկսվեց, ոչինչ չհասցրեց…»։

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում այդ օրվա պայթյունի հետևանքով զոհվեցին Բասեն գյուղի 4 մարտիկներ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>