Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ադրբեջանը պահանջու՞մ է Մոսկվայից, որ վերջինս աջակցի Փաշինյանին

Երեկվանից Ադրբեջանում որոշել են մկաններ ցույց տալ Կրեմլին: Ֆորմալ պատճառն այն է, որ ռուսական РИА «Новости»-ին հարցազրուց էր վերձրել ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանից և նրան ներկայացրել էր, որպես «ԼՂ Հ պետնախարար» ձևակերպմամբ:

Այդ առիթով Բաքուն որոշել է նույնիսկ պաշտոնապես արգելափակել այդ գործակալության գործունեությունն Ադրբեջանի տարածքում:

Այդ երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել այդ առիթով, հատկապես արձանագրելով այն հանգամանքը, որ ռուսական այդ գործակալության վրա հղումներ են տարածվել նաև այլ ռուսական ԶԼՄ-ներում: Ադրբեջանցիները հետևություն են արել, ըստ որի նման տեսակետը կիսում է ոչ միայն  РИА «Новости»-ին, այլև ռուսական մյուս ԶԼՄ-ները:

Ադրբեջանի նման դեմարշի տրամաբանության մեջ կա նաև մեկ այլ իմաստ: Հաշվի առնելով, որ ռուսական սույն  գործակալությունը ղեկավարում է ռուսաստանցի հայազգի Մարգարիտա Սիմոնյանը, Բաքուն իր այդ քայլով  փորձում է թուլացնել Սիմոնյանի դիրքերը ռուսական վերնախավում, նրան համարելով «սեպարատիստներին աջակցող անձ»:

Սակայն ադրբեջանցիներին ամենաշատը նյարդայնացրել է Արտակ Բեգլարյանի կողմից ներկայացրած որոշ թեզեր, որում Բաքուն նկատել է վտանգավոր մեսիջներ իր համար:

Մասնավորապես Բեգլարյանը խոսել է այն մասին, որ միջնորդական առաքելություն պիտի իրականացնի բացառապես Մոսկվան, իսկ Բրյուսելի առաքելությունը անիմաստ զբաղմունք է: Եվ ամենակարևորը, որ Բեգլարյանը կարծիք է հայտնել, որ ռուս խաղաղապահները պիտի մնան երկար տարածաշրջանում, իսկ Լեռնային Ղարաբաղն էլ վերջում պիտի ստանա կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս:

Ադրբեջանցիները Բեգլարյանի այս թեզերը  համեմատել են Հայաստանում ընթացող ներքին զարգացումների հետ և կարծիք կազմել, որ հայաստանյան ընդիմության գործողությունները աջակցություն են ստանում Մոսկվայի որոշ ազդեցիկ շրջանակների կողմից:

Ըստ Բաքվի, եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում  հեռացվի իշխանությունից, ապա հնարավոր է, որ բրյուսելյան գործընթացը կանգ առնի և մենաշնորհը կմնա Մոսկվայի ձեռքը: Որից հետո, Արցախի հարցը կարող է «սառեցվել» օրակարգում մնալով միայն երկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  խնդիրները, առանց Արցախի:

Ըստ ադրբեջանցիների դրանով իրենք իրենց «պատմական շանսը» կարող են կորցնել:

Փաստացի Ադրբեջանի դեմարշն ընդդեմ Մոսկվայի, ոչ այնքան ֆորմալ ձևակերպումներն էին, որքան այն մտավախությունը, որ ռուսական իշխանության համակարգում կան շրջանակներ, ովքեր չեն ցանկանում, որ Փաշինյանը պահպանի իր իշխանությունը, և ուրեմն Ադրբեջանը կարող է հերթական անգամ խափված դուրս գալ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>