Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը և Արևմուտքի, և Ռուսաստանի համար ընկալվում է որպես ժամապահ, որի միջոցով կարելի կլինի Հայաստանի հաշվին խնդիրներ լուծել

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմից հետո թե ռուսական, և թե արևմտյան վերլուծաբանները կանխատեսում էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու հարցը ժամանակի խնդիր է ընդամենը դառնալու: Ոչ ոք չէր  ենթադրում, որ նրան կհաջողվի մնալ իշխանության,  ևս մի քանի տարի:

Նրանք այսօր զարմանքով հետևում են հայաստանյան իրադարձություններին և նոր հետևություններ անում, որի համաձայն, քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, ապա պետք է հնարավորինս արագ լուծել այն խնդիրները, որոնք հաջորդ իշխանության պարագայում գրեթե հնարավոր չի լինի լուծել:

Օրինակ, արևմտյան որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ քանի դեռ Փաշինյանին չեն հեռացրել իշխանությունից, պետք է մաքսիմալ կարճ ժամանակահատվածում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի դուրս հանել այնտեղից ռուս խաղաղապահներին: Հաշվարկը շատ պարզ է, եթե Երևանն ու Բաքուն համաձայնվում են մի ինչ-որ կարգավիճակի շուրջ, ապա դա հիմք կարող է դառնալ, որ ռուսները չորս տարի անց հեռանան այս տարածաշրջանից: Դրանից հետո, Ռուսաստանի հյուսիսային Կովկասում անկայունություն ստեղծելը կդառնա, ինչպես ասում են, տեխնիկայի հարց:

Արևմտյան շրջանակների համար Հայաստանն ու Արցախը հանուն այդ մեծ նպատակների պիտի զոհաբերվեն, քանզի դա միակ տարբերակն է Թուրքիային և Ադրբեջանին իրենց ծրագրերի մեջ ներգրավման համար: Մանավանդ, որ վերջին պատերազմից հետո Հայաստանը դադարել է լուրջ գործոն լինել, իսկ Ադրբեջանը, հակառակը, դարձել է ազդեցիկ գործոն:

Իսկ եթե դրան ավելացնենք, որ Ադրբեջանը կարող է դառնալ միջինասիական էներգակիրների նոր տարանցիկ կենտրոն, ապա պարզ կդառնա, թե ինչ աստիճանի կմեծանա իր դերակատարումն Արևմուտքի համար: Հատկապես այն պարագայում, երբ դրված է ռուսական էներգակիրներ գնելուց հրաժարվելու հարցը: 

Այս ծրագրերի համար, ըստ արևմտյան շրջանակների, Փաշինյանի դերակատարումը գրեթե անգնահատելի է: Նա արդեն պարտված ֆիգուր է, և ուրեմն ոչինչ չի խանգարի նրան նոր ավելի ցավոտ զիջումների գնալ հանուն իր իշխանության պահպահման:

Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա այստեղ լիովին պատկերացնում են Փաշինյանի դերակատարումը Արևմուտքի համար, սակայն փորձում են նրան օգտագործել իրենց նպատակների համար:

Բանն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Մոսկվայի համար շեշտակիորեն մեծացել է Անկարայի դերն ու նշանակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդպես էլ չմիացավ արևմտյան պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ: Անկարան, Հունգարիայի հետ միասին փորձում է միջանկյալ, «խաղաղասերի» դեր կատարել Մոսկվայի և Կիևի միջև:

Իսկ վերջին պահին, հենց Էրդողանն է դիմակայում, որպեսզի Ֆինլյանդիան և Շվեդիան արագացված տեմպերով դառնան ՆԱՏՕ-ի անդամ: Այս ամենը գին ունի, որ պիտի վճարի Պուտինը Էրդողանին: Բացի այդ, Արևմուտքում մեծ հույսեր  ունեին, որ Թուրքիան ավելի մեծ չափսերի աջակցություն կտա Կիևին, ինչը նույնպես չիրականացավ:

Էրդողանի նման պահվածքը «պարգևատրվում է» Մոսկվայի կողմից, մասնավորապես Սիրիայի ուղղությամբ: Անկարային «թույլ են տվել» ռազմական գործողություններ  սկսել սիրիացի քրդերի դեմ, որի արդյունքում Էրդողանը պատրաստվում է այդ երկրի հյուսիսում օկուպացնել ավելի քան 20 հազար քառակուսի կմ տարածք, այսինքն Թուրքիան  Սիրիայի հյուսիսում ստանալու է Հայաստանի  70 տոկոսի չափ տարածք: Եվ այս ամենն այդ քաղաքական «առևտրի» արդյունքն է, որը փաստացի կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև:

Ինչ վերաբերվում է մեզ,  ապա  կովկասյան տարածաշրջանում Պուտինի և Էրդողանի միջև կա լռելյալ համաձայնություն պահպանել այն ստատուս-քվոն, որ առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության ստորագրումից հետո:

Հասկանալի է, որ այդ ստատուս-քվոյի խախտումը չի ողջունվելու ոչ Էրդողանի, և ոչ էլ Պուտինի կողմից:

Փաշինյանի իշխանության մնալու կամ չմնալու հարցը այդ փաթեթի մեջ ներառված չէ: Սակայն պարզ է, որ Էրդողանին շահավետ է Փաշինյանի իշխանության պահպանումը Հայաստանում, իսկ Պուտինի համար կարևոր է մեկ այլ խնդիր՝ ինչպիսի փոփոխություն որ լինի Հայաստանում, այն չպետք է  խախտի 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաստատված ստատուս-քվոն: Քանի դեռ  այս խնդիրը Հայաստանի ներքին կյանքում դեռ լիովին չի ընկալվել, նույնիսկ Մոսկվայում են մտահոգվում իշխանությունից Փաշինյանի հնարավոր հեռանալու հեռանկարով: Մյուս կողմից, Մոսկվան, իհարկե, չի վստահում Փաշինյանին, նրան համարելով անկանխատեսելի «փողոցային պոպուլիստ»: Բայց մինչև պարզ չլինի, թե որ քաղաքական ուժը  նրան պիտի փոխարինի, նույնիսկ Մոսկվայում Փաշինյանի հեռացման խնդիր չի դրվի, քանզի դրա արդյունքում, կարող են խաթարվել ավելի մեծ Պուտին-Էրդաղան  պայմանավորվածությունները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>