ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Դաշինքը չի սահմանափակվի նշված երեք կուսակցություններով». Գեղամ Նազարյան

Vesti.am-ը քաղաքական գործընթացների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ձևավորվող դաշինքների մասին զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ:

-Պարո՛ն Նազարյան, երեկ հայտարարություն տարածվեց, որ երեք քաղաքական ուժեր՝ «Համախմբում» «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական դաշինքով: Որքանո՞վ եք հնարավոր համարում նոր քաղաքական ուժերի միավորումն այդ դաշինքին:

Հնարավորությունը մեծ է և կարծում ենք, որ նոր ուժեր, հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ կմիանան այս դաշինքին և այն կդառնա ավելի ընդգրկուն՝ ավելի մեծ հեղինակություն ունեցող մարդկանցով և գործիչներով: Դաշինքը չի սահմանափակվի նշված երեք կուսակցություններով:

-Ձեր ասածը ցանկություններ ե՞ն, թե կոնկրետ գործողություններ են արվում այդ ուղղությամբ:

Նախ և առաջ դրանք ցանկություններ են: Սակայն ցանկություններն ունեն հիմք և դրանք բանակցություններն են, շփումները, ամենօրյա աշխատանքները: Դաշինքը հասարակության համար ավելի ընկալելի, վերջնական տեսքով հանդես կգա առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

-Քաղաքականություն վերադառնալու մասին երեկ հայտարարություն արեց նաև Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ լայն համախմբում է ակնկալում իր շուրջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարություններին և այդ համախմբմանը:

Գնահատում ենք դրական: Մենք ողջունում ենք քաղաքական դաշտի ցանկացած ակտիվություն, որը կնպաստի Հայաստանի զարգացմանն ու քաղաքական դաշտի կայացմանը:

-Վերջերս շատ են այն կարծիքները, որ որքան ընդդիմադիր դաշտում շատ լինեն խմբավորումները, դաշիքները, այնքան դա օգուտ կբերի իշխանական թևին: Այսինքն ընդդիմադիր դաշտը ցրվածության, մասնատվածության նախանշաններ է ցույց տալիս: Դուք համաձայն ե՞ք այդ կարծիքի հետ:

Իհարկե այդ գաղափարը կա և այն բավականին իշխող տեսակետ է դարձել, սակայն դասական իմաստով և իրականության մեջ բոլորը չեն կարող միավորվել նույն դաշինքում, դա անհնար է: Դա կարելի է համարել ուտոպիստական գաղափարախոսություն: Կան տարբեր գաղափարներ, մոտեցումներ ունեցող անհատներ և նրանց շատ դժվար է միավորել մի ընդհանուր դաշինքի մեջ: Սակայն կարծում եմ՝ եթե ստեղծվի մեկ-երկու լուրջ դաշինք, դա կնպաստի քաղաքական գործընթացների առողջացմանը: Մեր պետությունը երևի շատ երիտասարդ է, դրա համար էլ նման կարծիքներ լինում են: Պետք է բոլոր կարող ուժերն իրենց հնարավորությունները միավորեն, որպեսզի կարողանանք ապահովել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, կարողանանք խուսաափել ընտրակեղծիքներից, ընտրակաշառքներից: Այդ հարցում պետք է բոլորը միավորվեն՝ անկախ նրանից միասին են գնում ընտրության, թե՝ ոչ:

-Հանրության շրջանում կարծիքներ են պտտվում, և կարծես թե, հող է նախապատրաստվում ընտրությունները բոյկոտելու ուղղությամբ: Ինչպե՞ս եք վերաբերում ընտրությունների բոյկոտին ընդհանրապես, իսկ Հայաստանում` մասնավորապես:

Ընտրությունների բոյկոտը ձեռնատու կլինի միայն ինշխանություններին: Ընտրությունները պետք է լինեն խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնելու միջոց: Եթե մենք բոյկոտում ենք ընտրությունը, նշանակում է մենք իշխանություններին ուղղակի նվիրում ենք առանց պայքարի, չարչարանքի հաղթանակ: Դա նրանց համար նվեր կլինի: Դա իշխանությունների երազանքն է, որ ընտրությունները բոյկոտվեն: Ամեն դեպքում պետք է մասնակցել ընտրություներին, ամեն ինչ անել ընտրակեղծիքներ թույլ չտալու համար: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ իրեն տրվող ընտրակաշառքը թույն է, որն ինքը պետք է խմի և հետագայում տա իր երեխաներին:

Նշեմ նաև, որ լուրջ խախտում է կատարվել ընտրության օրվա նշանակման հետ կապված: Այն պետք է ավելի ուշ նշանակվեր՝ առաջնորդվելով Սահմանադրության անցումային դրույթներով, ինչը չի արվել: Այս հարցով առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ:

-Իսկ դրանք որոշակի փոփոխություններ կբերե՞ն:

Ընտրության օրը փոխելու հիմքերը շատ են: Կարծում եմ՝ այդ հարցում մեզ այլ ուժեր և գործիչներ ևս կմիանան:

Vesti.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>