Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Ճարտարապետաշինարարական համալսարանը մասնակցում է միջազգային «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծին

Կայացել է «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագծի պաշտոնական ներկայացումը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, Զալցբուրգի համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), Երևանի պետական համալսարանի, Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի ներկայացուցիչները և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացնում է ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագիծը մեկնարկել է  2022թ․ մարտի մեկից, որը Կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի (APPEAR) շրջանակներում համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

«DEvision նախագիծը համատեղ համալսարանական նախաձեռնություն է, որին մասնակցում են Զալցբուրգի համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարնթը, Երևանի պետական համալսարանը և Ղրղզստանի շինարարութթան, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը։ Նախագծի համակարգումն իրականացվում է Զալցբուրգի համալսարանի կողմից։

DEvision նախագիծը նպատակ ունի ինտեգրել աշխարհատարածական առցանց և հիբրիդային ուսուցման մի շարք դասընթացներ՝ գործընկեր բուհերի բակալավրի և մագիստրոսական մակարդակի ուսումնական ծրագրերում: Նախաձեռնությունն իրականացվում է Թվային Երկիր տեսլականի և թվային փոխակերպման գաղափարների համատեքստում, որոնք ազդում են հասարակությունների, տնտեսությունների և շրջակա միջավայրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս նախաձեռնությանը ՃՇՀԱՀ-ի մասնակցությունը պայմանավորված է Ավստրիայի և Ղրղզստանի գործընկերների հետ ակադեմիական համագործակցության ընդլայնմամբ և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի երկարաժամկետ փոխանակումներով՝ նպատակ ունենալով աջակցել նորարարությանը և բարելավել կրթության որակը «Թվային Երկիր» հայեցակարգի շրջանակներում: Հիմնական նպատակներից մեկը աշխարհատարածական կարողությունների ընդլայնումն է բոլոր այն դասընթացներում, որտեղ «տեղադրությունը կարևորվում է»:

Նշվում է, որ այս նախագծում մշակվելիք դասընթացները ինտեգրվելու են բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում։ Երեք դասընթաց մշակվելու և ինտեգրվելու է «Գեոդեզիա և կադաստր» բակալավրիատի ծրագրում, երկու դասընթաց՝ մագիստրոսական ծրագրում: Մշակված դասընթացները, որպես շարունակական կրթություն, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների միջոցով կառաջարկվեն նաև սոցիալական գործընկերներին և կարող են հանգեցնել մասնագիտական հավաստագրման։ Լինելով  ուսուցման բաց ռեսուրսներ՝ այդ դասընթացները կնպաստեն DEvision նախագծի հետ առնչություն չունեցողների աշխարհատարածական կարողությունների զարգացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>