Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին
8
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Կներես, Ծառուկյան ջան, պիտի պատմեմ… թուրքը շամպայն է բացում… մորքուր ջան, գնա տուն, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում. Արման Աբովյան Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին

Ինչո՞ւ են զբոսաշրջիկները գերադասում Վրաստանը, այլ ոչ թե Հայաստանը

Տարածված տեսակետը, որ Վրաստանն ունի ծով, իսկ Հայաստանը` ոչ, և դրա պատճառով են այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկներ գնում, քան` Հայաստան, արդեն վաղուց հնացած և պարզունակ տեսակետ է: Այս տեսակետն ավելի շատ Հայաստանի իշխանությունների համար պաշտպանվելու վահանակ է, որի միջոցով հայ իշխանավորները փորձում են թաքցնել իրենց բոլոր ձախողումներն այս հարցում: Ինչ խոսք, ամռանը ծովի գործոնն ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար: Սակայն եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ ահռելի քանակի զբոսաշրջիկներ են զբոսնում Թբիլիսիի փողոցներում, ապա պետք է մտորել, թե բացի ծովից էլ ինչ գործոններ են, որ խանգարում են զբոսաշրջիկներին` Հայաստան գալ:

Եվ այսպես, թվարկենք այն գործոնները, որոնց պատճառով այս ոլորտում Հայաստանը պարտվում է Վրաստանին:

Պատճառ 1

Ավիատոմսեր

Արդեն քանի տարի է, խոսվում է այն մասին, որ զբոսաշրջության զարգացման գլխավոր գործոններից է էժան և մատչելի ավիատոմսը: Հայաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում այս փաստը: Սակայն այս տարիների արդյունքում այս խնդիրը այդպես էլ չլուծվեց: Պարզ է, որ այստեղ ծովի գործոնը ոչ մի կապ չունի: Պարզապես Վրաստանի իշխանությունները ստրատեգիկ նպատակ են դրել իրականում իրենց մոտ զարգացնել զբոսաշրջությունը, մինչդեռ Հայաստանում կառավարում են խոպանչու գիտակցությամբ: Հենց դրա պատճառով էլ այս հարցում փոփոխություն չկա և չի լինի:

Պատճառ 2

Ազգային արժույթի կուրսը

Վրաստանն իր տնտեսական զարգացման հարցում փորձում է հաշվարկել շատ գործոններ` արտահանման ոլորտները խրախուսելու համար: Եվ այստեղ կարևորագույնն ազգային արժույթի գործոնն է: Մինչդեռ Հայաստանում բոլոր տիպի որոշումները պայմանավորված են մեկ, երկու, երեք անձերի շահերով: Հայաստանում երբևիցե պատական քաղաքականություն չի եղել, պարզապես զարմանալին այն է, որ այսպիսի քաղաքականությունը հանդուրժվում է հանրության մեծ մասի կողմից, ինչը նշանակում է, որ այդ չարաբաստիկ պետական մտածողությունը չկա նաև հանրության մեծ մասի մոտ: Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերն իրենց վերջին թագավորությունը կորցրել են 600 տարի առաջ, այն էլ Կիլիկիայում, մինչդեռ վրացիները ընդամենը 200 տարի առաջ ունեին իրենց թագավորությունը, և ուրեմն, նաև պետականությունը:

Վրացիները պահպանեցին իրենց իշխանական տոհմերը, մինչդեռ Հայաստանում քանի հարյուր տարի է, իշխում էին հոգևորական, կղերապահպանողական վերնախավերը: Հավանական է, այդ հանգամանքով է բացատրվում նաև այն, որ Վրաստանում կա քաղաքացու գաղափար, արժանապատվության գաղափար, Հայաստանում այն, հատկապես վերջին 7 – 8 տարիների ընթացքում, գրեթե վերացման եզրին է:

Պատճառ 3

Ճանապարհային հարկ

Շատ  արտասահմանցի վարորդներ նկատել են, որ Վրաստան մուտք գործելիս նրանք ոչ մի հարկ չեն վճարում: Մինչդեռ Հայաստանի սահմանը հատելիս նրանք պետք է վճարեն, այսպես կոչված, ճանապարհային հարկ: Բացի այդ, պետք է պարտադիր ապահովագրեն իրենց մեքենան, որը զբոսաշրջիկը նույնպես դիտարկում է որպես հարկատեսակ: Արդյունքում, եթե օրինակ օտարերկրյա զբոսաշրջիկը ցանկանա մեքենայով մուտք գործել Վրաստան, ապա նա կարող է դա անել առանց հարկ վճարելու, մինչդեռ Հայաստան մուտք գործելիս նա պետք է վճարի մոտ 50 դոլար գումար, որի մեջ մտնում է այդ նույն չարաբաստիկ ճանապարհային հարկը և ապահովագրությունը: Այստեղ խնդիրը ունի նաև իր բարոյական կողմը նույնպես: Զբոսաշրջիկը նկատում է, որ Վրաստանում առկա են փայլուն որակի ճանապարհներ, որի համար նա հարկ չի վճարում, մինչդեռ Հայաստան մտնելիս ճանապարհների որակը զգալիորեն վատանում է, և զբոսաշրջիկը պետք է վճարի այդ վատ ճանապարհի հարկը:

Ինտերնետի դարում այդ զբոսաշրջիկը կնկարահանի իր ողջ ճամփորդությունը Հայաստանով և Վրաստանով և կներկայացնի համաշխարհային հանրությանը, ինչը հաճախ հենց այդպես էլ լինում է: Եվ ինչքան էլ կառավարությունը քննարկումներ անցկացնի զբոսաշրջության զարգացման վերաբերյալ, միևնույնն է, այս ամենն ընկալվելու է որպես փարիսեցիություն, որովհետև ժամանակակից աշխարհում զբոսաշրջիկները այս կամ այն երկիր մեկնելիս կողմնորոշվում են ոչ թե կառավարությունների քննարկումներով, այլ` պրակտիկ փաստերով: Եվ զարմանալի չէ, որ Թբիլիսիի փողոցներում այդքան շատ զբոսաշրջիկ կա, իսկ զբոսաշրջության ավելացումը իր մուլտիպլիկացիոն էֆեկտն է տալիս տնտեսության այլ ճյուղերի վրա, ծառայություններ, գյուղատնտեսություն և այլն:

Պատճառ 4

Հյուրանոցների քանակ և գներ

Ցանկացած զբոսաշրջիկ ականատեսն է դառնում, թե ինչ ահռելի քանակի հյուրանոցներ կան Թբիլիսիում, ընդ որում տարբեր գնային առաջարկների, թանկ, էժան և միջին կարգի: Իսկ հյուրանոցների քանակը ծնում է կատաղի մրցակցություն: Իսկ մրցակցությունն էլ իր հերթին բերում է հյուրանոցային ծառայությունների որակի բարձրացման:

Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է: Այստեղ չկան շատ հյուրանոցներ, որովհետև չկա շատ զբոսաշրջիկ: Միջին գնի հյուրանոցներն էլ շատ չեն: Այսինքն, Հայաստանում հյուրանոցային համակարգը պատրաստ չէ սպասարկել մասսայական տուրիզմը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում հյուրանոցները կառուցում են սփյուռքահայերին «կլպելու» համար:

Այսքանից հետո խոսել տուրիզմի մուլտիպլիկացիոն էֆեկտի մասին` տնտեսության մյուս ճյուղերի վրա, անիմաստ է:

Եվ վերջում կուզեինք ևս մի քանի շեշտադրումներ անել:

Հայտնի է, որ Հայաստանում այս ոլորտին առնչվող միակ ճյուղը, որը քիչ թե շատ զարգացած էր համարվում, դա տաքսի ծառայությունների համակարգն էր, ինչը բնորոշ է բոլոր աղքատ երկրներին: Այս տարի այս հարցում Վրաստանում նույնպես դրական տեղաշարժ է կատարվել, և Թբիլիսիի տաքսի ծառայությունների համակարգը պրակտիկորեն չի զիջում հայկականին: Տաքսիստների որակի մասին խոսել նույնպես չէինք ուզենա, քանզի այստեղ էլ համեմատությունը մեր օգտին չէ: Հայ տաքսիստների մեծ մասը ռաբիս երաժշտության սիրահար է ու շատախոս: Ընդ որում այդ շատախոսության մեջ ոչ մի պոզիտիվ բովանդակություն չկա, կամ` իռացիոնալ դժգոհություն սեփական երկրից, կամ էլ` ծիծաղելի անձնական հպարտություն` փորձելով կոմպենսացնել անձնական ներկա վիճակը: Վրացի տաքսիստները երբեք հեքիաթներ չեն պատմում, թե իրենք նախկինում եղել են նախարար կամ բարձր պաշտոնյա, փոխարենը քչախոս են, ոչ ռաբիս երաժշտության սիրահար, և ամենակարևորը` իրենք զբոսաշրջիկի առջև հանդիսանում ոն որպես երկրի ներկայացուցիչ:

Նույնը վերաբերվում է նաև մաքսատան աշխատողներին: Զարմանալիորեն վրացի մաքսատան աշխատողները զբոսաշրջիկների հետ շփվելիս իրենց պահում են զուսպ և կիրթ, մինչդեռ հայ մաքսավորներից շատ – շատերը իրենց պահում են չտեսի նման, և այնքան ավելորդ հարցեր են տալիս, որ զարմացնում են օտարերկրյա զբոսաշրջիկներին: Օրինակ վերջերս ֆրանսիացի զբոսաշրջիկը Հայաստանի մաքսատունն անցնելիս նկատողություն արեց մաքսատան աշխատողի, որ ինքը շատ երկրների սահմաններ է անցել, սակայն Հայաստանի մաքսատան աշխատողի նման «հետաքրքրասերի» չի հանդիպել:

Մենք կարող ենք թվարկել նաև այլ պատճառներ, որտեղ նույնպես Վրաստանի հետ համեմատությունն ի օգուտ մեզ չի լինի. բանկային ծառայությունների աշխատանք, քարտային սապասարկման տարածվածություն, տարբեր տիպի ծառայությունների որակներ և այլն: Սակայն այս ամենը հետևանք են վերը նշված 4 հիմնական պատճառների:

Շատերը նշում են, որ վրացիներն ավելի արտիստիկ ազգ են, ավելի հյուրասեր են հայերից և բերում են շատ տարատեսակ պատճառներ, մինչդեռ դրանք հետևանք են, քանզի մասսայական տուրիզմը դաստիարակում է նաև զբոսաշրջիկներ ընդունող երկրի ժողովրդին, իսկ տուրիստ չտեսած ժողովուրդը օբյեկտիվորեն մնում է բռի և գավառական հակումներով լի:

Սա է իրականությունը:

Այսինքն, այստեղ էլ չկան լավ և վատ ժողովուրդներ, այլ կան լավ և վատ իշխանություններ: Բայց մեկ հանգամանք այնուամենայնիվ, ազդում է այս ամենի վրա. երկար ժամանակահատվածում պետականություն կորցրած ժողովուրդը լուրջ պրոբլեմ ունի ժամանակակից պետություն կառուցելու համար, մանավանդ ժողովուրդը, որը հարյուրամյակներ դաստիարակվել է կղերապահպանողական վերնախավի կողմից` ներարկվելով ստրկական մտածողությամբ և սեփական ուժերին չհավատալու գաղափարներով:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>