Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Բաքուն իր շուրջն է հավաքում ռուսական շոու-բիզնեսի աստղաբույլը, իսկ Հայաստա՞նը... (Տեսանյութ)

Այս օրերին Բաքվում է հավաքված ռուսական շոու- բիզնեսի ողջ աստղաբույլը: Բաքուն անցկացնում է հատուկ ռուսական աստղերի համար «Жара» անվանումով երաժշտական փառատոն, որին մասնակցում են Ալլա Պուգաչովան, Սոֆիա Ռոտարուն, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը և այլն:

Նշել, որ սա միայն երաժշտական փառատոն է, ճիշտ չի լինի: Բաքվի համար սա նաև քաղաքական և հասարակական նպատակ է հետապնդում:

Այս փառատոների միջոցով Բաքուն փորձում է հասարակական կարծիք ձևավորել Ռուսաստանում: Անշուշտ, հասարակական կարծիքի ձևավորման համար միայն փառատոներ անցկացնելը քիչ է:

Իսկ ինչ են անում Հայաստանի իշխանությունները, բացառությամբ պարբերաբար հակառուսական արշավներ կազմակերպելուց, մեր իշխանություններն այլ բանի ուղղակի ընդունակ չեն:

Շատերը կասեն, որ Ադրբեջանը փող ունի, Հայաստանը` ոչ: Այս վարկածը, մեղմ ասած, ծիծաղելի է պարզապես: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն առաքելություն, ունեն նպատակ և փորձում են այդ նպատակին հասնել տարբեր միջոցներով: Հայաստանի իշխանությունները նման են հոգնած ծերունուն, որի մեռնելու ժամանակն եկել է, բայց վճռական հիվանդությունը դեռ վրա չի հասել, որ մեռնի: Իսկ հետո մենք զարմանալու ենք, թե ինչու այս կամ այն երկրի հասարակական կարծիքն ավելի բարենպաստ չէ մեր համար:

Մենք մեր եղած բոլոր դրական ձեռքբերումները փուլ առ փուլ կորցնում ենք, մինչդեռ ադրբեջանցիները գրեթե զրոյից ստեղծում են նոր ու նոր աշխատանքային ճակատներ` իրենց երկիրն ուժեղացնելու և իրենց խնդիրները լուծելու համար: Նրանք գործ են անում, իսկ մենք ամպագոռգոռ հայտարարություններով խաբում ենք սեփական ժողովրդին: Արդյունքում նրանք վարում են հավասարակշռված քաղաքականություն, իսկ մենք անհավասարակշիռ, իրարամերժ քաղաքական շարժումներ, որը նման է, ավելի շատ, հարբած մարդու քայլերին: Հենց դրա պատճառով է, որ մենք փորձում ենք եվրաասոցացվել Եվրոպայի հետ, բայց դա մեր մոտ չի ստացվում, և արդյունքում հայտնվում ենք եվրաասիական չուլանում: Եվ այս ամենի մեղքը ոչ ռուսներինն է, ոչ էլ` Եվրոպայինը:

Եթե մենք ազգովի գոնե մեկ անգամ համարձակվենք նայել հայելու մեջ, ապա կնկատենք մեր բոլոր թերությունները և կսկսենք ազգովի առողջանալ: Բայց ցավոք, այսօր մենք հայտնվել ենք վիրտուալ մեկ այլ իրականության մեջ, զբաղված ենք կատարյալ ինքնախաբեությամբ, և ավարտելու ենք այնպես, ինչպես որ ավարտեցինք մեկ դար առաջ: Նախապես զգուշացնում ենք Զորի Բալայանին, որ այդ ողբերգության մեղքը չգցի Ռուսաստանի, Թուրքիայի, Եվրոպայի կամ Ադրբեջանի վրա, քանզի մեր ողբերգության իրական ճարտարապետները մենք ենք` մեր գավառական ու կաշառված քաղաքական, տնտեսական վերնախավով, ռաբիզ գավառական լրագրողներով, խմբագիրներով և վայ- քաղաքագետներով:
Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>