Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Քավալայի ցմահ ազատազրկումը Թուրքիայում նաև Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն է, և հուշում, որ Հայաստանը նոր վտանգների առջև է կանգնած

Ինչպես հայտնի է, օրեր առաջ թուրքական դատարանը ցմահ ազատազարկման դատապարտեց այդ երկրի հայտնի իրավապաշտպան և հանրային գործիչ Օսման Քավալային: Վերջինս հայտնի էր, որպես թուրքական մշակույթային ժառանգության տարածող աշխարհով մեկ: Բացի այդ, այս թուրք գործիչը հայտնի էր, որպես այդ երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: Օսման Քավալային  Արևմուտքում նույնիսկ համեմատում են ԽՍՀՄ-ի ժամանակների Անդրեյ Սախարովի հետ:

Եվ բնական էր, որ Քավալան հայերի նկատմամբ պետք է ունենար այն դիրքորոշումը, որն մենք ակնկալում ենք թուրք հանրությունից:

Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Քավալան այցելելով Երևան, Ծիծեռնակաբերթի հուշահամալիրում  հայտարարեց հետևյալը. «...ես արդեն մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սակայն ապրիլի 24-ին առաջին անգամ եմ լինում և հասկանում եմ հայերի վերաբերմունքը մեր նկատմամբ... առանց այս ամենը հասկանալու և ընդունելու հայ-թուրքական երկխոսությունն անկեղծ բնույթ չի կարող կրել...», - նշեց  Քավալան: Եվ զարմանալի չէր, որ 2020 թվականին Քավալան արժանացած Հրանտ Դինքի անվան 12-րդ միջազգային մրցանակին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարիների ընթացքում միշտ ցանկանում էր պատժել Քավալային, սակայն վախենում էր միջազգային արձագանքից: Բացի այդ, Քավալայի հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ լակմուսյան թղթի նման մի բան էր, որով երևում էր Անկարայի իրական մտադրությունները քրդերի և հայերի նկատմամբ:

Քավալային մեղադրում են, իբր 2016-ի ռազմական հեղաշրջմանը ակտիվ մասնակցության համար: Սակայն նույնիսկ իշխանությունները չեն կարողանում թաքցնել, որ նրան պատժելու իրական պատճառը այլ տեղում է գտնվում:

Ռուս-ուկրաինական պատերազմը և Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի հանդեպ «իր կետից» նոր  պահվածքը վերջապես Էրդողանի ձեռքերը ազատեցին նաև Քավալայի հարցում և, ահա, օրեր առաջ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ընդորում Քավալայի հանդեպ այս ռեպրեսիվ քայլը հատուկ էր ընտրված  Ապրիլի 24-ի տարելիցի օրը: Նրան դատապարտեցին սույն թվականի ապրիլի 25-ին: 107 տարի առաջ, 1915-ին նույնը իրականացրին հայ մտավորականների հետ:

Հատուկ նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ, սկսած 2010 թվականից, Թուրքիայում կրկին արգելվեցին միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված,  ինչը նույնպես պատահական բնույթ չունի:

Այս ամենը նշանակում է մեկ բան, Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը իրենց «խաղաղության դարաշրջանի» կեղծ կարգախոսներով գրեթե լեգիտիմացրել են Թուրքիայում նոր հակահայկական թրենդի առաջ գալը: Անկարայում հասկացել են, որ այսօր Երևանում իշխանության մեջ են հայտնվել մարտնչող տգետները, և որից չօգտվելը աններելի կլիներ իրենց համար: Ահա, թե ինչու են այսօր թուրքական իշխանությունները, օգտվելով այս առիթից փորձում են ջնջել այն բոլոր  ձեռքբերումները, որոնք առաջ եին եկել  մինջև 2018  թվականը:

Նույնիսկ շարքային քաղաքացու համար պարզ է, որ այն Թուրքիան, որը կրկին կոշտացնում է իր վերաբերմունքը հայերի նկատմամբ, ռեպրեսիաների է ենթարկում իրավապաշտպաններին, չի կարող անկեղծ երկխոսության քաղաքականություն վարել Հայաստանի հանդեպ: Քավալայի հանդեպ վերաբերմունքը, որպես յուրօրինակ լակմուսյան թուղթ, ցույց է տալիս Էրդողանի իրական մտադրությունը մեր երկրի նկատմամբ, և այս համատեքստում Փաշինյանի «խաղաղության» հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան պարզ խաբեություն: Այդ քաղաքականությունը Հայաստանին տանելու է, ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի: Իսկ այդ խաբեության քաղաքականությունը մոլորության արդյունք է, թե նախապես ծրագրված հրեշավոր դիրքորոշում, պարզ կդառնա մոտ ապագայում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>