Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Եկել է շուստրի գեղցիների «փրփուրներից կախվելու» ժամանակը

Ամեն մի ժամանակ ծնում է իր հերոսներին, հակահերոսներին, իր աճպարարներին, շուստրիներին, ովքեր «մեծ» գործերի ունակ չեն, բայց իրենց «փոքր» փայը միշտ փորձում են  փախցնել:

Հենց այդ վեջինի շարքից է նաև ծագումով արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը:

Նա վերջին 10-15 տարիներին Արցախի խնդրով մշտապես  հանդես էր գալիս   իշխանամերձ դիրքերից: Ժամանակին գովերգում  էր  նախկին իշխանությունների քաղաքականությունն Արցախի հարցում, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո դարձել էր «թունդ» նիկոլական:

Սակայն 2020 թվականի պատերազմը, նույնիսկ այս հարմարվող անձնավորության պահվածքի մեջ փոփոխություն մտցրեց:

Այսօր նա հանդես է գալիս «թունդ» տերպետրոսյանական դիրքերից Արցախի հարցում, փորձելով մի հարթակի մեջ տեղավորելով Նիկոլ Փաշինյանին, 2-րդ և 3-րդ նախագահներին:

Ավելին, սույն գեղցին այնքան է ոգևորվել, որ վերը նշած բոլոր գործիչներին համարում է «դեբիլացման» քաղաքականության ներկայացուցիչներ:

Այսինքն, Հայաստանում կան մի քանի «գրանդ» դեմքեր, հավանաբար՝ ինքը, Տեր-Պետրոսյանը, իսկ մնացածը «դեբիլացման» քաղաքականության կողմնակիցներն են, որոնք Հայաստանն ու Արցախը տանում են դեպի կործանման:

Իրականում Վահրամ Աթանեսյանն ու իր նմանները, քննադատելով Փաշինյանին, փորձում են տարանջատվել նրանից, որպեսզի չկրեն 2020 թվականի պատերազմի պարտության համար իրենց փայ պատասխանատվությունը: Սրանք իրականում նման են այն առնետներին, որոնք զգալով, որ նավը խորտակվում է, փորձում են առաջինը փախչել այդ կործանվող նավից:  Փաշինյանի թիմից փախուստը նրանք դավաճանություն չեն համարում: Նրանց համար դա կոչվում է «պրագմատիկ քաղաքականության» դրսևորում:

Բայց որպեսզի նրանք կարողանան գաղափարապես հիմնավորել իրենց արարքը, փորձում են իրենց վարքագծին «գաղափարական» հիմնավորում տալ: Իսկ ինչպես հայտնի է, պարզ դավաճանության համար, լավագույն հիմնավորումը, դա «հայրենասիրության» գաղափարի օգտագործումն է:

Իսկ որպես Փաշինյանի թիմից փախուստի հանգրվան, ընտրել են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական տիրույթը:

«Հիմնավորումն էլ» հետևյալ բացատրությունով են ներկայացնում. «...եթե 1997-ին Հայաստանն ու Արցախը համաձայնվեին «փուլային» տարբերակի խնդրի լուծմանը, ապա մենք այսօր այսպիսի ողբերգության մեջ չէինք հայտնվի...»:

Եվ քանի որ նրանց հիմնական թիրախը նախկին 2-րդ և 3-րդ նախագահներն են, ապա պետք է «հիմնավորեն», որ Փաշինյանը ոչ թե իր կետի պատճառով է բերել երկիրը պատերազմի, այլ «...շարունակել է Քոչարյանի և Սարգսյանի քաղաքականությունը և դրա պատճառով է երկիրը հասցրել այսպիսի ողբերգության...»:

Իսկ որպեսզի հանրությունն ունենա «այլընտրանք», սրանք այնպես են ներկայացնում, թե իբր 1997-ին արցախցիները ունեին հիանալի շանս անկախանալու, սակայն նախկին իշխանությունները սրիկայաբար, խափանեցին արցախցիների այդ երջանկությունը, որի պատճառտով էլ մենք հայտնվել ենք այս իրավիճակի մեջ:

Դա էլ քիչ է, Աթանեսյանն ու նրա տեսակի մարդիկ իրենց «հիմնավորումները» փաթեթավորում են տարատեսակ վիրավորական ձևակերպումներով:

Ինչպես ռուսները կասեին, «լկտիրությունը երկրորդ երջանկությունն է»:

Բայց  այս աճպարարների «հիմնավորումները» անպատասխան չի կարելի թողնել, քանզի այս անորոշ և շփոթված ժամանակներում, հասարակ մարդիկ հենց առաջինն են  աճպարարների զոհը  դառնում:

Եվ այսպես որո՞նք են Աթանեսյանի հիմնավորումները:

Նա նշում է, թե 1997-ին Հայաստանն ու Արցախը եթե համաձայնվեին «փուլային»տարբերակին, ապա դա կնշանակեր, «...ոչ միայն ինքնորոշման իրավունքի, այլև Լեռնային Ղարաբաղի փաստացի ճանաչման արձանագրում...»:

Այսպիսի պնդումը կատարյալ սուտ է, որը նույնիսկ հանրության «հատակային» մասի համար է դա պարզ: Քանզի, հենց ինքը՝ Աթանեսյանը խոստովանում է, որ Ադրբեջանը կհամաձայնվեր Հայաստանի հետ վերջնական համաձայնության գալ, եթե ընդունվեր այն դրույթը, որ Ղարաբաղը պիտի լինի իր կազմի մեջ:

Այսինքն, ինքը, Աթանեսյանը խոստովանում է, որ Ադրբեջանի համար վերջնական համաձայնությունը միայն այդ կետով կարող է լինել և միաժամանակ, նշում, որ ի տարբերություն Մադրիդյան սկզբունքների, 1997-ին Ադրբեջանը համաձայն էր «փուլային» տարբերակի հետ:

Միաժամանակ, նա հայտարարում է, որ «փուլային» տարբերակի ընդունման արդյունքում՝ «...Արցախը փաստացի կանկախանար...»:

Նույնիսկ Օստապ Բենդերը կնախանձեր Աթանեսյանին, քանզի նման «շուստրի» մտքեր, նույնիսկ Իբրահիմովիչը չէր համարձակվի արտահայտել:

Հիշեցնենք, որ 2011-ին Կազանում, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, Հայաստանը պատրաստ էր ստորագրել մի փաստաթուղթ, համաձայն որի հայերը վերադարձնում էին 5 շրջաններ և Արցախում ապագայում անցկացվելիք հանրաքվեից հետո պատրաստ էին վերադարձնել ևս երկուսը:

Դա կոչվում էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց «հայտնի փոխզիջումային տարբեր, որն աջակցում եին բոլոր,- Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, միջազգային հանրությունը, բացի Ադրբեջանից:

Պարզ չէ՞, որ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը, քանզի դրա արդյունքում նա ստանալու էր բոլոր 7 շրջանները, առանց Արցախի:

Մինջդեռ 1997-ին Ադրբեջանը համաձայնվեց «փուլային» տարբերակին, որովհետև նա ստանում էր 5 շրջան, առանց որևէ այլ պարտավորության:

Կներեք, բայց պիտի իսկապես  դեբիլ լինել, չհասկանալու համար, օրինակ, Մադրիդյան սկզբունքների, Կազանի մի կողմից և «փուլային» տարբերակի տարբերությունը:

Ընդվորում, ի տարբերություն Աթանեսյանի, Տեր-Պետրոսյանը ավելի անկեղծ էր: Վերջինս չէր հավատում, որ հնարավոր էր Արցախի կարգավիճակի լուծումը տեսնել Ադրբեջանի կազմից դուրս: Նա դա հիմնավորում էր այն հանգամանքով, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև ողջ աշխարհն ունի ադրբեջանամետ դիրքորոշում: Իսկ հանուն Արցախի, չի կարելի զոհաբերել Հայաստանի շահերը:

Ըստ Տեր-Պետրոսյանի, առանց Արցախի խնդրի լուծման, Հայաստանը չէր կարողանա խաղաղ կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ:

Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, թե սխալ՝ հարցի այլ կողմն է: Նա չէր կարող իր տեսակետը առավել անկեղծ ներկայացնել 1997-ին երեք պատճառով՝

Առաջին

Նախկին «Ղաղաբաղ» կոմիտեի անդամը, բարոյապես չէր կարող նման առաջարկով հանդես գալ

Երկրորդ

1996-ի կասկածելի լեգիտիմություն ունեցած արդյունքներով Տեր-Պետրոսյանը չէր կարող նման առաջարկով հանդես գալ և վեևջապես

Երրորդ

1994-95 թվականի պատերազմը հաղթանակած բանակը նման տեսակետը չէր կարող կիսել:

Վերը նշված հանգամանքներից ելնելով Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց ինչը իր կողմից իրապես ողջամիտ քայլ էր:

Ինչ վերաբերվում է Աթանեսյանին և նրա տիպի մարդկանց, ապա նրանց մտավարժանքները, թե Փաշինյանը շարունակել է Քոչարյանի և Սարգսյանի քաղաքականությունը, ապա դա հերքում է հենց ինքը՝Փաշինյանը, ով հենց սկզբից հայտարարեց, որ «...իր կետից է շարունակելու բանակցությունները...»:

Իրականում, Փաշինյանը նման որոշում կայացրեց, քանզի չեր ուզում ընկալվել, որպես «նախկինների գիծը շարունակող գործիչ»:

Մյուս կողմից, նա չէր ուզում ընկալվել նաև Տեր-Պետրոսյանի գծի կողմնակից: Արդյունքում, նա փորձեց ավելի արմատական դիրքերից հանդես գալ, որպեսզի Արցախում «ավելի Քոչարյան  ընկալվել», սակայն դրա արդյունքն եղավ այն ինչ այսօր տեսնում ենք:

Ավելի արմատական իրենց չէին կարող թույլ տալ, ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը: Քանզի, դիվանագիտական հարթակը ուներ իր խաղի կանոնները: Փաշինյանը առհամարհեց այդ խաղի կանոնները, համարելով, որ որպես «համաշխարհային դեմոկրատիայի բաստիոն», նրան ամեն ինչ կներվի: Եվ այդ քաղաքականության մեջ նրան աջակցում էին Աթանեսյանն ու նրա տիպի գործիչները:

Իսկ այսօր, երբ պարզվեց, որ Քոչարյանի և Սարգսյանի «ոսկե միջին» քաղաքականությանը իրական այլընտրանք չկար, վերը նշված գործիչները փորձում են Փաշինյանի քաղաքականությունը նախկինների «գրպանը» գցել, փորձելով նախ տարանջատվել Փաշինյանից, որպես «կործանվող նավ», մյուս կողմից, փորձում են արդարացնել իրենց, փորձելով պատսպարվել տեր-պետրոսյանական հարթակում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>