Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչով դիմում է արցախահայությանը
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար: Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 19:00-ին (ապրիլի 11-ից ապրիլի 16-ը՝ ներառյալ):
«Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:
Մեր կարգախոսն է՝
«Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:
Թո'ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»,-հայտնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը։

