Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Մեր վիճակը շատ բարդ է, բոլորն իրենց պարտականությունները պիտի լավ կատարեն, հոխորտալու և դիվիդենտներ շահելու ժամանակը չի․ Մովսես Հակոբյան

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է նախկին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ․

- Նախօրեին Արցախի Փառուխ գյուղն առանց կրակոցի հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի ուշ պարզ դարձավ, որ դրանից մի քանի օր առաջ ռուսական խաղաղապահ զորքերը հորդորել են կողմերին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած հայելային սկզբունքով հետ քաշվել․ հայկական կողմը հետ է քաշվել, ադրբեջանցիները մտել են Փառուխ։ Ռուս խաղաղապահներն էլ դիմադրություն ցույց չեն տվել եւ միայն հայկական կողմի աղմուկից հետո են սկսել բանակցել, որ ադրբեջանցիներին վերադարձնեն ելման կետ։ Թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ Արցախը ողջ պատասխանատվությունը դնում են ռուսական կողմի վրա, Դուք այստեղ մեր անելիքը չե՞ք տեսնում։ Եվ ինչո՞ւ է իրավիճակը լարվել։

- Ես Ձեզ պատասխանատու հայտնում եմ, որ Արցախի տարածքում ռուս խաղաղապահ գոյություն չունի։

- Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ովքե՞ր են ապահովում սահմանային անվտանգությունը։

- Ռուսական զորքը, դրանք տարբեր գործառույթներ ունեն։ Իհարկե, մինչեւ մեր իշխանությունները չհասկանան՝ ինչ է նշանակում խաղաղապահ զորք, ինչ՝ սովորական զորք, դժվար է լինելու մեկնաբանել, թե ինչու է այդպես ստացվել։

- Արցախում ռուսական սեգմենտը խաղաղարար առաքելություն չի իրականացնում, դրա համա՞ր եք սովորական զորք համարում։

- Ես նորից եմ կրկնում՝ խաղաղապահ զորք չկա։ Դուք կարդացե՞լ եք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կարդացեք եւ կտեսնեք, թե ինչ է գրված։

- Գրված չէ՞, որ խաղաղապահ զորք է։

- Իհարկե՝ ոչ։

- Լավ, վերադառնանք այսօրվա իրականություն․ չնայած կա եռակողմ հայտարարություն, բայց տեսնում ենք, չէ՞, որ նախ գազի խնդիրը, հիմա էլ գյուղ ենք կորցնում, մենք կարող ենք անվերջ պատասխանատվությունը դնել ռուսական կողմի վրա։ Ի՞նչ պետք է հայկական կողմն անի։

- Այո, միակ պատասխանատուն մենք ենք, ուրիշ ոչ մեկը։ Մինչեւ խելքներս գլուխներս չհավաքենք եւ գործ չանենք, ոչ մեկ մեզ չի պաշտպանելու։

- Կոնկրետ այս պահին ի՞նչ է պետք անել, Պաշտպանության բանակը չենթարկվի՞ ռուսական կողմին, ինքնապաշտպանվե՞ն բնակիչները, թե՞ դիվանագիտական ճանապարհով հարցը լուծենք։

- Բոլորը, մեկը մյուսին լրացնում են դրանք։

- Իսկ Դուք ի՞նչ եք կարծում․ Արցախում վերջին լարվածությունն ինչի՞ հետեւանք է։ Գործ ունենք ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական որեւէ գործարքի՞ հետ, թե՞ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով որոշակիորեն թուլացած Ռուսաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական սադրանք է սա, որի նպատակն է՝ Արցախում պոկել Ռուսաստանից ինչ հնարավոր է:

- Միանշանակ։ Օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ Ադրբեջանը փորձում է օգտագործել իրավիճակը՝ իր խնդիրների համար։

- Տարօրինակ չե՞ք համարում, որ կառավարության նիստում վարչապետը հոխորտում էր Ադրբեջանի եւ Ալիեւի հասցեին, ասում էր, որ նա է սադրում իրավիճակը, 1․5 տարի է՝ թմբկահարում են, թե փառահեղ հաղթանակ են տարել, մինչդեռ 117 հազար հայ է ապրում Արցախում, եւ դա Ադրբեջանի պարտությունն է։ Այս հայտարարություններն արդյոք նոր լարվածություն չե՞ ն առաջացնում։

- Հոխորտալ ամենեւին պետք չի, էլի եմ ասում՝ խելքները գլուխները պիտի հավաքեն ու աշխատեն, որովհետեւ մեր վիճակը շատ բարդ է։ Բոլորն իրենց պարտականությունները պիտի լավ կատարեն, դուք՝ լրագրողներդ, ձերը, ընդդիմությունը՝ իրենը, վարչապետը՝ իրենը, արտգործնախարարը, մյուսները, բոլորը։ Հոխորտալու եւ դիվիդենտներ շահելու վախտը չի, վիճակը, կրկնում եմ, բարդ է, շատ ավելին, քան պատկերացնում եք։

- Հիմա ունենք իրավիճակ, երբ Արցախում առանց կրակոցի գյուղ ենք կորցրել, հայկական կողմը պաշտոնապես հաղորդում է, թե ռուսները բանակցում են, որ ելման դիրք վերադարձնեն ադրբեջանցիներին։ Ո՞րը պիտի լինի մեր անելիքը, ինչպես Դուք եք ասում՝ մեր գործը։

- Ես մի բան գիտեմ, որ դու ինքդ պետք է քորես քո գլուխը։

 - Նախօրեին Փաշինյանն ասաց, որ Երասխի դիրքերի հետ կապված՝ Ադրբեջանին զորքերի «հայելային» հետքաշման առաջարկ է արել եւ սպասում է պատասխանի։ 2020 թվականի պատերազմից հետո նա մի քանի անգամ հնչեցրել է սահմանից զորքերի «հայելային» հետքաշման առաջարկ։ Չնայած այն չի կիրառվել, բայց որտեղ էլ կիրառվել է, մեզ համար ծանր հետեւանք է ունեցել, Փառուխի դեպքը՝ վկա։

- Փառուխի դեպքն ուրիշ է, ես չեմ ուզում խոսել, բայց այդ գործընթացը պետք է դիտարկել ամբողջական գործողությունների շրջանակում, նկատի ունեմ Ադրբեջանի հետ հարաբերությունները պարզելու շրջանակում։ Հայկական կողմի գործողությունները պետք է անվտանգության ապահովման շրջանակներում լինեն։ Կոնկրետ մի փաստով հնարավոր չէ անվտանգություն ապահովել։

- Հայելային հետքաշման գործընթացը չի՞ երաշխավորելու մեր սահմանային անվտանգությունը։

- Ոչ միայն չի երաշխավորելու, այլեւ նոր վտանգներ է ստեղծելու։ Ընդհանրապես դժվար է հասկանալ, թե ինչ է ասում վարչապետը։ Ի՞նչ է նշանակում հայելային, ես չեմ հասկանում էդ տերմինները․․․ Դե թող մի հատ հայելի դնի էս կողմի վրա՝ հետ քաշվի, մեկ էլ մի հատ հայելի դնի էն կողմի վրա՝ հետ քաշվի։ Ես իրոք չեմ հասկանում էդ ինչ է։ Կա զինվորական տերմին՝ միջդիրքային տարածքի ավելացում։

- Հայելային հետքաշումը հենց դա չէ՞, գուցե նոր տերմինով է ասում, բայց բովանդակային առումով նույնը չէ՞։ Կոնկրետ Երասխի դեպքում ինչի՞ կարող է դա հանգեցնել։

- Ես նորից եմ ասում՝ չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում հայելային, ես հայելու մեջ մենակ իմ պատկերն եմ կարողանում տեսնել, հայելին մենակ այդ իմաստով եմ հասկանում։

- Վերջին օրերի իրավիճակը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։

- Եթե ասեք՝ Ձեզ համար ինչն է լայնամասշտաբ, կասեմ։

- Դուք զինվորական եք, Դո՛ւք պիտի ասեք։

- Եթե Դուք ասեք, ես կպատասխանեմ։

- Ոչ թե լոկալ բախումներ, այլ՝ պատերազմ։

- Հիմա պատերա՞զմ է, թե՞ չէ։ Մինչեւ քաղաքական լուրջ աշխատանքներ չտարվեն, այս իրավիճակը, նման դեպքերը շարունակվելու են։

- Ընդդիմադիրների կարծիքով, քանի դեռ այս իշխանությունը կա, բան չի փոխվի։ Եվ եթե նոյեմբերի 9-ից հետո փոքրիկ դիմադրություն կար, հիմա դա էլ չկա, բոլորս կարծես համակերպվել ենք իրավիճակին։ Հետեւաբար, ո՞վ պետք է քաղաքական աշխատանք տանի, ո՞վ է պահանջողը, որ ինչ-որ բան անեն՝ չկա դիմադրություն, ոչ մեկն իշխանությունից ոչինչ չի պահանջում, այդ թվում՝ Դուք։

- Ըստ Ձեզ, դիմադրությունն օգո՞ւտ է, թե՞ վնաս։

- Դուք ասեք։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>