Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ի՞նչ են հուշում երեկվա իրադարձությունները Արցախում, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանը

Երեկվա հակասական լուրերից այսօր պարզ է դարձել հետևյալը՝ ադրբեջանցիները գրավել են Արցախի վերահսկողության տակ գտնվող Փարուխ գյուղը և նպատակ ունեն, շարունակելով իրենց քայլարշավը, գրավել նաև  Խրամորթը: Փաստորեն, ադրբեջանցիները, օգտվելով ուկրաինական ներկայիս ճգնաժամից, որոշել են խախտել 2020-ի նոյեմբերի 9-ին կնքած եռակողմ համաձայնագիրը, փորձելով դիրքային առավելություններ ստանալ Արցախի ուղղությամբ: Ադրբեջանցիների հաշվարկը հասկանալի է, ըստ նրանց, ռուս խաղաղապահները, հանուն Արցախի չեն գնա զինված բախմանը Ադրբեջանի բանակի հետ, քանի որ չեն ուզենա երկրորդ ճակատ բացել արդեն անդրկովկասյան ուղղությամբ: Իսկ եթե ռուսները որոշեն «մկաններ» ցույց տալ, ապա, ըստ Բաքվի, ոչ միայն միջազգային հանրությունը կպաշտպանի Բաքվի գործողությունները, այլև Թուրքիան կարող է վերանաել իր «չեզոք» դիրքը ռուս-ուկրաինական   պատերազմի հարցում: Մանավանդ, որ Ուկրաինայի հարցում ողջ Արևմուտքը աջակցում է Կիևին և նյարդայնացած է Թուրքիայի կրավորական դիրքորոշումից:

Այսպիսով, ըստ ադրբեջանական հաշվարկների, Արցախում ռուսները իրենց չեն կարող թույլ տալ բախմանը գնալ Բաքվի հետ, քանի որ կոնի վրա դրված է ավելի մեծ բան, քան Արցախի մի քանի գյուղի ապագան:

Պետք է նշել, որ ադրբեջանցիների հաշվարկները ունեն բնական հիմք: Այս հարցում մենք հայտնվել ենք պատանդի կարգավիճակում: Արևմուտքում երազում են, որ մեր տարածաշրջանում բախվեն Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, որն ըստ նրանց էապես կթուլացնի ռուսական ճնշումները Ուկրաինայի ուղղությամբ:

Սույն հանգամանքը լավ են հասկանում նաև Մոսկվայում, և հենց այդ պատճառով էլ փորձելու են ձեռնպահ մնալ Արցախում բախումներից ցանկացած պարագայում:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Պաշտոնական Երևանի կոչը միջազգային հանրությանը այս հարցում ոչ մի խնդիր չի լուծի: Ճիշտ հակառակը, այդ նույն միջազգային հանրությունը երազելու է, որ Արցախում մեծ բախում լինի և Թուրքիան ստիպված լինի բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Կարծում ենք, որ այս պահի դրությամբ, ոչ պետք է ապավինել և հույսը դնել ռուսների վրա, ոչ էլ փնովել նրանց, փաստացի անգործության համար:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը, հայկական կողմը պիտի փորձի իր բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնի Արցախի վերը նշված գյուղերի պաշտպանության ուղղությամբ, որպեսզի խափանվեն ադրբեջանցիների ծրագրերը: Բաքուն ռիսկ չի անի բաց պատերազմ սկսել Արցախի դեմ, իսկ լոկալ սադրանքներին դիմադրություն ստանալով ստիպված հետ կքաշվի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>