Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Իշխանությունն իր անելիքները դրել է ռուս խաղաղապահների վրա

«Արցախի իշխանությունները, գազատարի վերականգնման աշխատանքների հետ կապված, որևէ նշանակալի քայլեր չեն ձեռնարկում։ Համենայնդեպս, այս պահին, բացի ձնամաքրման աշխատանքներից, որևէ բան չենք տեսնում, որն ակնհայտ կլինի։ Դրա փոխարեն հեշտ, կարճ լուծումներ են գտնում։ Օրինակ, դասապրոցեսը սկզբում դադարեցված էր գազի պատճառով, հիմա, ելնելով եղանակային պայմաններից և կրկին գազի չլինելու պատճառով, հետաձգվեց մինչև հաջորդ երկուշաբթի։ Փոխարենը որևէ լուծում գտնեն, գնացին հեշտ տարբերակի՝ դադարեցնել դասերը»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մինչդեռ, ըստ Հակոբյանի, կային դպրոցներ, որոնք ի վիճակի էին ապահովել ջեռուցման խնդիրը, այսինքն՝ ունեին գեներատորներ։ Իսկ մյուս դպրոցները, որոնք միացված էին ընդհանուր համակարգին, կարող էին այլընտրանքային տարբերակներ գտնել, ոչ թե դադարեցնել դասերը։ «Եթե էլեկտրաէներգիայի խնայման մասին են խոսում, ապա հնարավորություն ստեղծեին, որպեսզի մարդիկ տներում պրոպան գազով կարողանային, ենթադրենք, ճաշ պատրաստել, ջուր տաքացնել և այլն։ Դրանք հեշտ կարգավորվող, կազմակերպվող աշխատանքներ էին, որոնք առանց մեծ գումարներ ծախսելու, հնարավոր էր իրականացնել և իրականում նաև ադրբեջանցուն ցույց տալ, որ մեզ չեն կարող ճգնաժամի մեջ գցել՝ նման կենցաղային խնդիրներ առաջացնելով, ինչը չի անում իշխանությունն այս պահին։ Ուղղակի ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում ենք, ո՛չ էլ ձայները կա իշխանության։ Այս վերջերս էլ սովորել են՝ անունը դնելով «գլուխներս կախ աշխատում ենք, և պարտադիր չի խոսենք այդ մասին» արտահայտությունն են ասում։ Բայց առանց խոսելու գոնե պիտի տեսնեինք»,-ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է, որ իշխանությունն ընդամենը ուղղորդում է դեպի ռուս խաղաղապահները՝ ներկայացնելով այնպես, որ այլևս ինքն անելիք չունի, մնացածը ռուս խաղաղապահների գործն է։ Ռուս խաղաղապահները պիտի բանակցեն ադրբեջանցիների հետ, ապահովեն մեր անվտանգությունը և այլն։

«Այսինքն, արդեն անհասկանալի է դառնում, թե ինչի համար է մեզ պետք մեր կառավարությունը։ Երեկ էլ իշխանության անդամներից մեկն ասում է՝ մենք առանց գազ էլ կարող ենք ապրել։ Այդ դեպքում ինչի՞ համար են իրենք նստած էլեկտրաէներգիայով սնվող տաք առանձնասենյակներում։ Իշխանությունն ամբողջ օրը լարված հետևում է ընդդիմության քայլերին, թե ինչ արեց ընդդիմությունը, ինչ խոսեց, այլ անելիք կարծես չունեն։ Բայց, մյուս կողմից էլ, գոնե ընդդիմությունն այնքան սթափ է, որ չի մոռանում ոչ մի բանի մասին։ Մենք ունենք այնպիսի թշնամի, որի յուրաքանչյուր քայլը հաշվարկված է, յուրաքանչյուր գործողության հետևում պետք է սպասել հաջորդ գործողությանը, և ցավալին այն է, որ ընդդիմությունը դա հասկանում է և պլանավորում է։ Մենք հասկանում ենք, թե թշնամու հաջորդ հնարավոր քայլը որը կլինի, բայց իշխանությունը միայն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ կանի, կանցնի-կգնա»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Մեր այն հարցին, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը՝ տեսնելով ներկայիս իշխանությունների անգործությունը, Արցախի պատգամավորն ասաց, որ իրենք երեկ հնարավորություն են ունեցել սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովների օրակարգային նիստին հրատապ սոցիալական խնդիրների կարգավորումներ մտցնել։ «Ունենք բավականին զանգեր բնակիչների կողմից, որ գազի դադարեցման պատճառով սպառվել է իրենց ձեռք բերած վառելափայտը, որը նախատեսել էին մինչև տաքերն ընկնելը օգտագործել։ Առաջարկել ենք, որ թիրախային ընտանիքներին գոնե ինչ-որ օգնություն ցուցաբերեն, ինչ հնարավոր միջոց որ կա՝ փայտ կամ գազի բալոնների տեսքով։ Խոստացել են, որ դեռ պիտի ուսումնասիրեն։ Մեր կառավարությանը շատ դժվար է գտնելը, նույնիսկ եթե գրավոր ես ուղարկում, իրենք բոլոր կանոնները պահում են, լավագույն դեպքում 14 օր հետո կպատասխանեն։ Դե, ժպտում են, խոստանում են, բայց․․․»։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ սոցապնախարարը երեկվա նիստում հայտարարել է, որ մինչ գազատարի միացումը 100 գազի բալոն բաժանվել է բնակիչներին, ունեն ևս 100-ը՝ պահեստավորած, որոնք ևս բաժանելու են։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, դա էլ բավարար չի լինի։ Մեր այն հարցին, թե գազի բալոնների լիցքավորումն ինչպես է իրականացվում, եթե պրոպան գազի երկու լցակայանից ընդամենը մեկն է այս պահին աշխատում Արցախում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դա էլ է մեծ խնդիր, քանի որ դրա պաշարներն էլ են սպառվում։ «Անգամ այս հասարակ հարցերում կառավարությունն ինչ-որ մի ձևով չի կարգավորում։ Ընդամենը սրանք կազմակերպչական հարցեր են՝ առանց մեծ ջանքեր պահանջելու»։

Խոսելով ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ Շուշի կատարած այցի մասին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախում այլևս չեն զարմանում նման այցերից։ «Բարկանում ենք, մեկնաբանություններ անում, իհարկե, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, որևէ կանոնի այլևս չի ենթարկվում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցով Շուշի իրենք լեգիտիմացնում են, ընդունում են այն, ինչն արեց Ադրբեջանը։ Այսինքն՝ այստեղ ապրելու միջազգային իրավունքների ոտնահարում, ֆոսֆորային և արգելված զինատեսակների օգտագործումը հենց Շուշի քաղաքում։ Ամեն բան այսօր աշխարհն անում է իր շահից ելնելով, և իրենց շահի մեջ, փաստորեն, ո՛չ խաղաղությունն է, ո՛չ խաղաղասիրությունը, ո՛չ հումանիզմը, ո՛չ ընդհանրապես մարդը, դրանք այլևս արժեքներ չեն։ Դա պետք է փաստել և պետական մակարդակով, արտգործնախարարներին, երկրների առաջին դեմքերին նաև լսելի դարձնել մեր կարծիքն իրենց մասին»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>