Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Մեկ տարի առաջ «Էրդողանը հանրահավաք անցկացրեց Երևանում». Տեսանյութ

Այսօր ոչ միայն 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցն է, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի լիակատար աջակցությամբ Երեւանում անցկացված ամոթալի հանրահավաքի առաջին տարելիցը։

Եկեք մի փոքր թարմացնենք մեր ընթերցողների հիշողությունը և ասենք, որ այդ օրերի իրադարձությունները, հատկապես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, մեծ անհանգստություն առաջացրեցին առաջին հերթին Անկարայում: Թուրքիան այն կարծիքին էր, որ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո այլ ուժային կառույցներ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, նույնպես կարող էին դուրս գալ Նիկոլի ազդեցության տակից: Դրանից հետո Փաշինյանը վերջնականապես կարող էր կորցնել իր իշխանությունը: Մինչդեռ Նիկոլի իշխանության կորուստը Էրդողանի համար կդառնա լուրջ ռազմավարական ձախողում:

Անցած 30 տարիների ընթացքում Թուրքիան առաջին անգամ հենց այն օրերին այսքան բացահայտ կերպով արձագանքեց հայաստանյան ներքաղաքական գործընթացներին: Նախկինում Հայաստանը նույնպես ունեցել էր ներքաղաքական ցնցումներ, բայց Թուրքիան երբեք այս կերպ չէր արձագանքել դրանց:

Մինչդեռ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո մեկ-երկու օրվա ընթացքում պաշտոնական Անկարան արձագանքեց դրան 3 տարբեր մակարդակներում. նախ՝ Թուրքիայի արտգործնախարարը սատարեց Նիկոլ Փաշինյանին, որից հետո հայտարարություն արեց Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը, իսկ վերջում՝ Թուրքիայի նախագահը` Էրդողանը, անձամբ աջակցեց Փաշինյանին, հակադրվելով Հայաստանի Գլխավոր շտաբին: Դա իր տեսքով և բովանդակությամբ աննախադեպ երեւույթ էր:

Նման արձագանքով Էրդողանը ստիպված էր գործնականում «խաղալ բաց դաշտում», ինչը ակնհայտ էր հայ հասարակության մեծ մասի համար: Մեր հասարակության ճնշող մեծամասնության համար վերջապես պարզ դարձավ, թե ովքեր են Փաշինյանն ու նրա «նեղ խմբակը», որոնք խաբեությամբ իշխանության եկան 2018-ին՝ բազում խոստումներ բաժանելով հասարակությանը:

2018-ին այս ամենը շատերի համար տեսանելի չէր, բայց «հեղափոությունից» գրեթե 3 տարի անց արձանագրված արդյունքները բոլորի համար տեսանելի էին: Թուրքիան Փաշինյանի ձեռքով ստացել էր գրեթե այն ամենը, ինչ ուզում էր: Իսկ այն էլ, ինչը Անկարան չստացավ, տեղի ունեցավ Մոսկվայի`  պատերազմին միջամտության շնորհիվ, ինչը կանխեց թուրքական ծրագրերի իրականացումը:

Էրդողանի համար Փաշինյանի նման նշանակալի գործընկեր կորցնելը «մեծ շքեղություն» կլիներ, և այդ պատճառով է, որ Էրդողանը 2021-ի մարտի 1-ին «որոշեց հանրահավաք անցկացնել Երեւանի կենտրոնում»:

Ֆորմալ տեսակետից՝ Փաշինյանն էր հայտարարում այս հանրահավաքի մասին, բայց հատկապես հիմա, հատկապես այսօր մենք արդեն տեսնում ենք, թե ինչու է Նիկոլն այսքան նշանակալի «ակտիվ» Էրդողանի համար: 

Փաշինյանն անհրաժեշտ է, քանի որ դե յուրե դեռ հաստատված չէ, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» (չնայած Փաշինյանի բոլոր ասուլիսներին, որտեղ նա դե ֆակտո հենց դա է հայտարարում), «Զանգեզուրի միջանցքը» դեռ չի բացվել, Հայաստանը դեռ չի փոխել Սահմանադրությունը և չի հրաժարվել Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության հարցը դե յուրե նույնպես դեռ գոյություն ունի, իսկ ռուսական զորքերը դեռ տեղակայված են Ղարաբաղում և Հայաստանում։ Այնպես որ, Էրդողանի շահերը դեռ լիովին չեն իրագործվել։

Այսինքն՝ և՛ 2021-ին, և՛ 2022-ին Էրդողանը պաշտպանելու էր Փաշյանայի ցանկացած հանրահավաք և դեմ կկանգներ Հայաստանում իշխանափոխության ցանկացած փորձի։

2021 թվականի մարտի 1-ին համացանցում կային բազմաթիվ լուսանկարներ, տեսանյութեր, որոնք խոսում էին այն մասին, թե ինչպես են գյումրեցիներին, ստեփանավանցիներին, վանաձորցիներին բերման ենթարկում երևանյան հանրահավաքին։ Այսինքն, բացի Նիկոլից, Էրդողանն այն ժամանակ արդեն ուներ բազմաթիվ ակտիվ համախոհներ Հայաստանում։

 

Վերադառնալով բուն 2008-ի ողբերգությանը` 2018-ից հետո ծավալված իրադարձությունների կարևորագույն արդյունքներից մեկին, պետք է ասել, որ հետաքննությունը նույնիսկ Նիկոլ Փաշիյանի օրոք ոչ մի միլիմետր առաջ չի գնացել 2008-ին կատարված սպանությունները բացահայտելու հարցում։ Ոչ մի անձ չպատժվեց, 10 մարդու սպանության համար, չնայած որ գործող իշխանությունն ինքն իրեն դիրքավորել էր որպես մարտի 1-ի զոհերի «քաղաքական ժառանգորդներ և քաղաքական իրավահաջորդներ»։

Ինչպես Տեր-Պետրոսյանի համար Ղարաբաղը գործիք էր, որի շահագործմամբ նա եկավ իշխանության, այնպես էլ Փաշինյանի համար մարտի 1-ի ողբերգությունը եղել և մնում է քաղաքական շահագործման գործիք։

Սակայն կարևոր է նշել, որ նոր իշխանությունը ամեն դեպքում պետք է իրականացնի մարտի 1-ի դեպքերի համակողմանի հետաքննություն և բացահայտի իրադարձությունների քաղաքական ենթատեքստն ու նախապատմությունը, քանի որ մարտի 1-ին ական է դրվել հայոց պետականության տակ, որը կարող է ի վերջո հիմնովին ոչնչացնել մեր պետականությունը և «չեզոքացնել այս ականը» պետք է դառնա նոր իշխանության քաղաքական և պատմական առաքելություններից մեկը։

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>