Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Իրանագետը «լկտիություն» է գնահատել ադրբեջանցի պատգամավորի «Կապույտ մզկիթի» վերաբերյալ արված հայտարարությունը

«Կապույտ մզկիթի» կառուցողն ինքը՝ Երևանի խանը երբևիցե չէր պատկերացնի, որ իրեն կարող են կոչել ադրբեջանցի, իսկ իր կառուցած շիայական մզկիթը՝ ադրբեջանական: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադառնալով «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովի ու Թաիր Միրկիշիլիի ֆեյսբուքյան այն գրառմանը, որում ասվում է, որ Երևանում գտնվող «Կապույտ մզկիթը» միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում:

Իրանագետի խոսքով, իրականում Երևանում ադրբեջանական որևէ հուշարձան չկա և Երևանի «Կապույտ մզկիթը» իրանական իսլամական ճարտարապետության գոհարներից մեկն է, որը կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ Երևանը գտնվել է իրանական կայսրության կազմում: Իսկ «ադրբեջանական» հասկացությունը, ըստ էության, ի հայտ է եկել միայն 1918 թվականից հետո, երբ օսմանյան կայսրության օգնությամբ ստեղծվեց Ադրբեջան կոչվող՝ Էնվեր փաշայի անվան կազմավորումը.

«Հետևաբար, բոլոր նման հրապարակումները հակագիտական ու կեղծ գիտական են և ունեն բացառապես մեկ նպատակ՝ ստեղծել պատմական լեգիտիմության պատրանք, առ այն, որ Երևանը և ՀՀ-ի մնացած շրջանները, իբր թե, ադրբեջանական պատմական ինչոր տարածքներ են, որի հետևում թաքնված է Բաքվի բռնապետի ակնհայտ ծավալապաշտական նկրտումը՝ տիրանալու ՀՀ-ի տարածքներին»,- ասում է Ոսկանյանն ու ադրբեջանցիների նման վարքագիծը, բացառապես, բնորոշում է՝ «լկտիություն»:

«Ես որևէ այլ եզրույթ չեմ գտնում դա բնորոշելու համար և նման գործողություն իրականացրած մարդիկ պետք է արժանանան նաև պատժի, որովհետև որևէ մեկը չի կարող այցելել Երևան և իրեն պահել նման կերպով՝ ըստ էության հենց Երևանում հայտարարելով, թե իրենք գտնվում են ինչ-որ ադրբեջանական հուշարձանի տարածքում»,- ասում է իրանագետն ու հավելում, որ դա արվում է այն դեպքում, երբ հուշարձանը շիայական է՝ իրանական: Նրա տեղեկացմամբ, այս պահին ՀՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերով գործընթաց է իրականացվում, որպեսզի Երևանի «Կապույտ մզկիթը» ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում: Վարդան Ոսկանյանը նաև հայտնում է, որ մզկիթը, ըստ էության, այժմ որպես մշակութային և կրոնական կենտրոն պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, այսինքն ոչ թե տրվել է նրանց, այլ նրանք կառավարում են այդ հուշարձանը և այդ տարածքը.

«Իրանական ջանքերով է, որ մզկիթը վերանորոգվել է և սա հայ-իրանական բարեկամության կարևոր ցուցիչ է : Եվ ադրբեջանցիները որևէ պարագայում չպետք է «իրենց քիթը մտցնեն» այս գործընթացների մեջ»,- շեշտում է իրանագետը:

Անդրադառնալով գրառման այն հատվածին, որում պատգամավորը հույս էր հայտնել և ասել, որ իրենք հավատում են, «որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան աղոթքեր բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են», իրանագետը հետևյալ պատասխանը տվեց.

«Եթե՞ նրանք աղոթել գիտեն: Դեռ հարց է՝ արդյո՞ք Բաքվի բռնապետն անձամբ աղոթել գիտի, կարո՞ղ է իրականում աղոթք կարդալ շիայական մզկիթում, գիտի՞ ինչպես են աղոթում, ապա այդ հայտարարությունն այդքան էլ տարօրինակ չէր թվա, բայց ես խիստ կասկածում եմ, որ Բաքվում, նույն այդ պատգամավորները գիտեն, թե ինչպես պետք է շիա հավատացյալը իրականացնի ամենօրյա աղոթքը՝ դրանում ես խիստ կասկածներ ունեմ»,- ասում է Ոսկանյանն ու կրկնում մյուս կարևոր հանգամանքը, որ սա հերթական լկտիության դրսևորումն է. «իրենք չէ՝ որևէ ադրբեջանցի չէ, որ պետք է որոշի, թե ով որտեղ պետք է աղոթի»:

Իրանագետի կարծիքով, եթե նրանք աղոթելու խնդիր ունեն, ապա պետք է թույլատրեն շիա հավատացիալներին հենց Բաքվում, նաև Ապշերոնյան թերակղզում գտնվող շիաների այնպիսի կարևորագույն կենտրոն ինչպիսին Նարդարան ավանն է, այդ ավանում ազատորեն  շիաներին իրականացնեն իրենց ծիսակարգերը:

«Ադրբեջանն այն հազվադեպ իսլամական երկրներից է, եթե կարելի է այս պետությունը ընդհանրապես կոչել իսլամական, որտեղ իսլամի նկատմամբ՝ հատկապես շիա հավատացիալների նկատմամբ, պարբերաբար տեղի են ունենում բռնաճնշումներ»,- ասում է Ոսկանյանն ու շարունակում,-«Եթե բացենք Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակները, ապա այդ ցուցակի առյուծի բաժինը զբաղեցնում են շիա հավատացիալները: Հետևաբար կրկին քարոզչական լկտի արարք է, որը որևէ աղերս չունի իրականության հետ»,-նշում է իրանագետը:

 «Ես զարմանում եմ, որ այդ մարդիկ այնքան լկտիություն ունեն, որ գտնվելով ՀՀ մայրաքաղաքում, այն մայրաքաղաքում, որն ի դեպ չի կարողացել 1918-ին նվաճել անգամ իրենց մեծ եղբայրը՝ Օսմանյան կայսրությունը՝ ջախջախիչ պարտություն կրելով Սարդարապատի ճակատամարտում, հիմա իրենց պահում են նման լկտիությամբ և անբռնազբոս կերպով՝ թույլ տալով նաև իրենց այնպիսի արարքներ, որոնք ոչ միայն հակագիտական ու կեղծ գիտական են, այլև տեղավորվում են բացառապես լկտիության սահմաններում»,- եզրափակեց իրանագետ Ոսկանյանը:

Zarkerak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>