Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Որոնք են Հայաստանի համար այն մտահոգիչ կետերը, որոնք առկա են ռուս-ադրբեջանական վերջերս կնքված հռչակագրում

Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից երեկ կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում, որը բաղկացած է 43 կետից, կան դրույթներ, որոնք մտահոգիչ են Հայաստանի համար: Օրինակ, այդ հռչակագրի 11-րդ կետի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը «վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որոնք ուղղված են մյուս Կողմի պետական ​​ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»:

Այս դրույթի համաձայն, Ադրբեջանը, օրինակ, կարող է պահանջել Մոսկվայից  կազմալուծել ներկայիս Արցախի պետական կառավարման մարմինները, քանզի այդ կառույցները խաթարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ի՞նչ է հետևելու այս հռչակագրից հետո Արցախի համար, այսօր դժվար է կանխագուշակել, մանավանդ որ Երևանի կշիռն ու հեղինակությունը տարածաշրջանում փոփոխվել է գրեթե 180 աստիճանով:

Հռչակագրի 13-րդ կետի համաձայն «Կողմերը կխորացնեն փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական ​​ պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ոլորտների զարգացումը»:

Այս կետով, փաստացի, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի բանակի հանդեպ ունենալու է զարգացման գրեթե հավասար պարտականություն: Իսկ եթե դրան ավելացնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը այս հարցում համագործակցում է նաև Թուրքիայի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ Բաքուն կունենա ավելի մեծ առավելություն Մոսկվայի հետ համագործակցությունից, քան Երևանը, շատ հասկանալի պատճառներով:

Հռչակագրի 14 և 15 կետերը ուղղակի նշում են, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը ռազմական ոլորտում նոր մակարդակի վրա է լինելու: Մասնավորապես, նշվում է, որ «Կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցվածության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այս ոլորտում այլ ոլորտներում»:

Բացի այդ, նշվում է, որ  «Կողմերը կակտիվացնեն ջանքերը սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ»:

Եթե հաշվի առնենք, որ Մոսկվան մրցակցության մեջ է լինելու Անկարայի հետ այս հարցում, ապա նա ստիպված կլինի  կյանքի կոչելու այս վերը նշված ծրագիրը, որպեսզի դա իր տեղը չիրականացնի Թուրքիան:

Հռչակագրի 17-րդ կետում նշվում է բառացիորեն հետևյալ դրույթը. «Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները»:

Այսինքն, Հայաստանի կողմից ցանկացած անհամաձայնություն Ադրբեջանի հետ կարող է պատճառ դառնալ, որ Բաքուն հղում անելով այս դրույթին, պահանջի Մոսկվայից սանձել Երևանին:

Հռչակագրի 18-րդ կետում կրկին դրույթ կա. «...պայքարել էքստրեմիզմի և անջատողականության դեմ...»: Հասկանալի պատճառով, այս դրույթն նույնպես կարող է կիռարվել Արցախի դեմ:

Այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դառնում են «դաշնակցային» բնույթի ցույց է տալիս, որ Մոսկվան որոշել է էապես փոփոխել իր հայեցակարգային պատկերացումները մեր տարածաշրջանում գործող խաղացողների մասին: Եթե նախկինում  Երևանն էր Մոսկվայի «ռազմավարական դաշնակիցը», ապա այսօր Հայաստանի կարգավիճակը իջել է մեկ աստիճանով և բարձրացել է Ադրբեջանի կշիռն ու նշանակությունը Մոսկվայի համար: Այդ իսկ պատճառով էլ Մոսկվան որոշում է կայացրել կյանքի կոչել այդ փոփոխություններն ի շահ իրեն, որպեսզի դրանից չօգտվեն մյուս խոշոր խաղացողները և առաջին հերթին Թուրքիան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>