Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ի՞նչ կարող է հետևել Պուտինի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչմանը. Կլինի՞ պատերազմ, թե՝ ոչ

Միջազգային գրեթե բոլոր փորձագետները փորձում են գուշակել հետևյալ հարցերի պատասխանները, ի՞նչ պատժամիջոցներ կարող են սպասել Ռուսաստանին, և կբռնկվի՞ արդյոք նոր պատերազմ Դոնբասում, թե՝ ոչ:

Պետք է նշել, որ այս հարցադրումների պատասխաններն ուղղակի շաղկապված են իրար հետ: Օրինակ, եթե այս ճանաչումից հետո Դոնբասում պատերազմ չբռնկվի, ապա այդ պարագայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չափը սահմանափակ բնույթ կունենա: Օրինակ, «Ռուսական հոսք-2»-ի աշխատանքները ժամանակավորապես կսառեցվեն, Դոնբասի և Լուգանսկի Հանրապետությունների հետ համագործակցող  տնտեսական սուբյետկների դեմ պատժամիջոցներ և այդ կարգի այլ որոշումներ կլինեն, և նման այլ փոքր քայլեր: Իսկ եթե այս ամենից հետո Դոնբասում բռնկվի լայնամասշտաբ պատերազմ, և այն դուրս գա Դոնբասի և Լուգանսկի մարզերի տարածքներից, ապա այդ պարագայում Մսկվայի դեմ պատժամիջոցների ծավալը կլինի ավելի մեծ չափերի:

Նույնիսկ չի բացառվում, որ այդ դեպքում արգելվեն ընդհանրապես դոլարային տրանզակցիաները ռուսական բանկերի միջոցով: Այդ դեպքում պատժամիջոցները մեծ հարված կլինեն նաև հասարակ ռուսաստանցիների համար: Լուրջ դժվարություններ իրենց վրա կզգան նույնիսկ Հայաստանի քաղաքացիները, որոնք գործարքներ են կնքում  կամ օգտվում են ռուսական բանկերի ծառայություններից:

Այս պահի դրությամբ դժվար է գուշակել, թե ինչ աստիճանի կարող է խորանալ այս ճգնաժամը: Այս հարցի պատասխանը կապված է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական վերնախավերի գործողություններից:

Օրինակ, պարզ չէ, թե ինչ տարածքներով են  ճանաչվել Դոնբասի հանրապետությունները: Բանն այն է, որ ըստ Դոնբասի հանրապետությունների ինքնահռչակ սահմանադրությունների, նրանց տարածքների մի մասը այս պահի դրությամբ գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: Այսօր հայտնի դարձավ, որ ճանաչումից անմիջապես հետո Մոսկվան կնքեց երկու այդ հանրապետությունների հետ ռազմաքաղաքական համաձայնագրեր, որպեսզի կարողանա այդ հանրապետություններում նոր ռազմակայաններ ձևավորի: Կարո՞ղ է արդյոք դրանից հետո որոշում կայացվի՝ «ազատել» այդ հանրապետությունների տարածքների այն մասերը, որոնք այսօր գտնվում են ուկրաինական զորքերի վերահսկողության տակ, դեռ պարզ չէ:

Մյուս կողմից, Մոսկվայի այս քայլից հետո, Ուկրաինայի համար առաջանում է, այսպես կոչված Casus belli  իրավիճակ, երբ Կիևը ստիպված պիտի գործողություններ սկսի այդ հանրապետություններ մտցված ռուսական զորքերի դեմ: Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չգնա այդ քայլին, ապա նրան կարող են մեղադրել պետական դավաճանության մեջ և հեռացնել իշխանությունից: Եթե Զելենսկին գնա զինված բախման ուղղությամբ, ապա կարող է բռնկվել ավելի լայնամասշտաբ պատերազմ, որի ծավալները ոչ ոք այս պահին չի կարող գուշակել:

Ի՞նչ որոշումներ  կկայացնեն Պուտինն ու  Զելենսկին, այսօր դժվար է կանխատեսել:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը երեկվանից թևակոխեց ավելի անորոշ ժամանակշրջան՝ լի անկանխատեսելի  վտանգավոր հետևանքներով ոչ միայն այդ երկու երկրների, այլև՝ ողջ աշխարհի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>