Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Խիզախումի քրոնիկոններ. Պատահար Չաք Քլոսի հետ

Chuck Close, Self Portrait (2004-05)

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու ուշագրավ փաստեր՝ կապված բժշկության հետ:

Այս անգամ անդրադառնալու ենք ժամանակակից հռչակավոր ամերիկյան նկարիչ Չաք Քլոսին (Չարլզ Թոմաս “Չաք” Քլոս , ծնվ. 1940թ-ին), ով համաշխարհային ճանաչում է ստացել իր շատ յուրահատուկ ոճի և մեծ չափերի դիմանկարների շնորհիվ: Նրա դիմանկարների հերոսներն իր ընտանիքի անդամներն են, ընկերները, ավագ նկարիչները, և իհարկե հենց ինքը՝Չաք Քլոսը. նա մեծաթիվ ինքնանկարներ է հեղինակել: Նկարչի վաղ գործերը մոնոքրոմ են` սև և սպիտակ, ֆոտոռեալիզմի ձևաչափի մեջ (այն ժամանակ, երբ Քլոսը ստեղծում էր իր կտավները, ֆոտոռեալիզմ տերմինը դեռ չկար):

 

 

Ֆրենկ Frank ( 1969)

Չաք Քլոսը մի շարք առողջական խնդիրներ ուներ, որոնք նշանակալիորեն ազդել են տաղանդավոր նկարչի արվեստի ձևավորման և զարգացման վրա: Նա հավատացած էր, որ իր ստեղծագործությունների շարժիչ ուժն ինչ-որ տեղ եղել է սովորելու հետ կապված դժվարությունները՝ պայմանավորված դիսլեքսիայով և պրոսոպանոսիայով (դեմքերը մտապահելու անկարողությամբ): Չաք Քլոսը կարծում էր, որ դեմքերը մտապահելու մղումն է, որ իրեն դրդել է դիմանկարներ ստեղծել:

Chuck Close,James (2004)

Այս դժվարությունները նաև օգնում են բացատրել նրա կողմից մեթոդների ընտրությունը: Նա պատկերը բաժանում էր քառակուսիների, որպեսզի կարողանար ուշադրությունը բևեռել ամբողջը կազմող բազմաթիվ միավորներից միայն մեկի վրա: Դա էականորեն հեշտացնում էր նրա աշխատանքը. այլևս կարիք չկա մտածել ամբողջ դեմքը նկարելու մասին, եթե կարող ես դա անել հատված առ հատված և քայլ առ քայլ ընթանալ դեպի ամբողջական պատկերի ձևավորումը:

Source image for Big Self Portrait

Քլոսը վերցնում էր պոլարոիդ լուսանկարներ, դրանք բաժանում քառակուսիների՝ ձևավորելով փոքր հատվածներ, որոնց մասշտաբը նա մտովի մեծացնում էր ու պատկերում մեծ կտավի վրա: Գործընթացը նա համեմատում էր շյուղերով գործելու հետ, երբ շարքերով, քայլ առ քայլ առաջ ես գնում: Մաս-մաս նկարելով՝ նա ի վերջո ստանում էր դեմքի ֆոտոռեալիստական պատկեր: «Նմանությունն ինքնաբերաբար է ստացվում… ինձ համար առեղծվածայինն այն փաստն է, որ այդ քառակուսիներն ի վերջո դառնում են իրականությունն արտացոլող պատկեր», - ասել է Քլոսը:

Big Self Portrait ( 1967-68 )

Մեծ ինքնանկարը մասսիվ, մոտ 3 մետրանոց նկար է, որ գերազանցում է նկարչի դեմքի բնական չափերը հիսուն անգամ: Չաք Քլոսի վաղ շրջանի բնութագրական գործերից է: Հետաքրքրական է նաև, որ ապշեցուցիչ մանրամասներով այս կտավը նկարելու համար նկարիչն օգտագործել է ընդամենը կես թեյի գդալ սև ներկ՝ նոսրացնելով այն մինչև “պղտոր ջրի” մակարդակի:

....

1988թ. դեկտեմբերի 7-ն էր,երբ Քլոսը կրծքավանդակում տարօրինակ ցավ զգաց: Նյու Յորք քաղաքի ժամանակակից նկարիչների մեծարման հանդիսություն էր, և նա ուր որ է պետք է բեմ բարձրանար մրցանակ հանձնելու համար: Բեմում նա ավարտեց իր ելույթը և հազիվ կարողացավ հասնել փողոցի մյուս կողմում գտնվող Բետ Իսրայել Բժշկական կենտրոն, որտեղ վրա հասած ցնցումային նոպայից հետո նա պարանոցից ներքև ամբողջովին պարալիզվեց: Ողնուղեղի կաթված, ողնուղեղային ինսուլտ. այսպիսին էր նրա ախտորոշումը: Մանուկ հասակում նա նյարդա-մկանային որոշ խնդիրներ էլ էր ունեցել: Այդ օրն իր հետ կատարվածը Չաք Քլոսն անվանում է «Պատահար»: Ամիսներ շարունակ նկարիչը վերականգնողական բուժում էր անցնում՝ ջանալով ֆիզիկական թերապիայի միջոցով ամրացնել մկանները: Շուտով նա կարողացավ թեթևակի շարժել ձեռքերը և քայլեր անել, թեպետ միայն մի քանի քայլ: Այս ժամանակվանից ի վեր նա անվասայլակով է տեղաշարժվում: Ջին Քեննեդի Սմիթի և Ջորջ Փլիմփթոնի հեղինակած «Խիզախումի քրոնիկոններ. Խիստ յուրահատուկ նկարիչներ» գրքում, որը հրատարակվել է Ռենդոմ Հաուսի կողմից, ներկայացված է Քլոսի խոստովանությունն այն մասին, թե հաշմանդամությունն ինչպես է անդրադարձել իր կյանքի ու գործունեության վրա:

Chuck Close working on a Self Portrait (2004-05)

Ի հեճուկս այս ամենի Քլոսը շարունակում էր նկարել՝ վրձինը ժապավենով դաստակին կապած վիճակում: Նա ստեղծում էր մեծ դիմանկարներ իր օգնականի պատրաստած քառակուսիների ֆոնի վրա: Հեռվից նայելիս՝ այս քառակուսիները մեծացված կետայնությամբ ամբողջական ֆոտոռեալիստական պատկերի տպավորություն են թողնում: Թեպետ պարալիզացված լինելու պատճառով Քլոսը այլևս չի կարողանում պատկերը շատ մանրակրկիտ նկարել, բայց ողնաշարը վնասելուց առաջ էլ նա արհեստականորեն սկսել էր սահմանափակել իր հիպերռեալիստական ձգտումները՝ մասնավորապես օգտագործելով այնպիսի նյութեր ու նկարչական տեխնիկա, որոնցով նկարին ֆոտոռեալիստական դիմագիծ հաղորդելը հեշտ չէր տրվում: Անհավատալիորեն ռեալիստական ու հետաքրքիր պատկերներ նա կարողանում էր ստանալ այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ թղթի անկանոն պատառիկները կամ թանաքոտ մատնահետքերը:

Ֆիլ Phil Fingerprint (1979 ) with close up detail

Իր ստեղծագործություններով նա ցույց է տվել, որ ցանկալի արդյունքը կարելի է ստանալ անգամ ամենադժվար կառավարելի նյութերի միջոցով:

Լուկաս Lucas (1986-87)

«Լուկասը» (1986-87թթ.), յուղաներկ ու գրաֆիտ կտավի վրա, Նյու-Յորքի Մետրոպոլիտան արվեստի թանգարան, Նյու-Յորք:

Ստեղծագործությունների «ոչ վաղ շրջանի առավել գունեղ ոճով» արված այս նկարում մոտիկից նայելիս «պատկերի տարրերը երևում են որպես առանձին աբստրակտ նիշեր», մինչդեռ ամբողջական պատկերը հեռավորության վրա ֆոտոռեալիստական նկարի պատրանք է ստեղծում: «Կետանիշային» պատկերի տակից կարելի է նշմարել մատիտով արված վանդակներն ու կապույտ գույնի բարակ նրբաշերտը: Նկարում պատկերված է Քլոսի ընկեր նկարիչ Լուկաս Սամարսը:

Yerevaklur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>