Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Պետական մասշտաբով պետք է Ալիեւին պատասխանեն, ասեն՝ ձայնդ կտիր, կգա ժամանակ՝ նորից մռութդ կջարդվի. Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը կարծում է, որ Արցախյան շարժումը կանգնած չէ, այն դեռ շարունակվելու է եւ նորից համախմբելու է հայերին:

«Իրենց գործողություններով, մեր հայ ազգի տգետ խավի գլուխները մտցնելով, հային բաժանելով արցախցու, հայաստանցու, սփյուռքահայի, կարողանում են հասնել իրենց նպատակներին, բայց միևնույնն է՝ շարժումը դեռ կանգնած չէ․ փողոցերում լոզունգներով գրված է, որ 1988 թվականին սկսված շարժումը դեռ շարունակվելու է։ Մենք պետք է նորից կարողանանք համախմբվել, ինչպես 1988 թվականին եղել ենք միասնական, հենց դրա մեջ է եղել մեր հաղթանակը։ Այսօր մենք միասնական չենք, բաժան-բաժան ենք եղել, դրա համար էլ այս պարտությունները կրեցինք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Արծվիկ Սարգսյանը ոչ թե հնարավոր, այլ պարտադիր է համարում արցախյան նոր շարժման ձեւավորումը:

«Ոչ թե հնարավոր, այլ դա պետք է նորից լինի, նորից սկսվի, որպեսզի մեր ազգը փրկվի։ Մեր ազգի ծռված մեջքը պետք է ուղղվի, որպեսզի կարողանանք նորից հասնել մեր նպատակներին։ Մեր թշնամի ազգը Ալիևի գլխավորությամբ շատ է հաբրգել և շատ են հայտարարություններ անում, մինչև անգամ ձեռքերը ցանկանում են հասցնել Արցախի նախագահին։Դա իրենց տգիտության արդյունքն է։ Նա պետք է հաշվի առնի, որ այս հաղթանակն ինքը չի կրել, միացել են 4 գերհզոր պետություններ Արցախի դեմ։ Նա ոչնչություն է, եթե իմանար, որ միայնակ կկարողանա անել, շատ ավելի վաղ՝ 2016 թվականին կաներ։ Բայց 2016 թվականին մեր սովորական զինվորը իր մռութը ջարդեց, դրա համար նա խնդրեց զինադադար։ Ճիշտ է՝ 2016-ին նույնպես Թուրքիայից մոջահեդներ կային, բայց քիչ էին։ Այս անգամ պատկերացրեք՝ քանի գեներալ էր մասնակցում․ ամեն հրետանունը, աթս-ինն ու բայրաքթարինը տարբեր էին և բոլորը Թուրքիայից։ Նա նպատակ ուներ 8 օրում հասնել Ստեփանակերտ, բայց 44 օր տևեց այդ պատերազմը, նրանք ինչ զենքերով, մենք էլ, կարելի է ասել, ավտոմատներով։ Նրա պատասխանը բարձր ամբիոններից, պետական մասշտաբով պետք է տան, ասեն՝ ձայնդ կտիր, կգա ժամանակ՝ նորից մռութդ կջարդվի: Այն դեպքից հետո, երբ հայ տղան նռնակ նետեց նրանց դիրքի ուղղությամբ, նրանց մեջ մեծ վախ է առաջացել, մի քանի նման դեպք էլ և կարող է՝ Շուշին էլ թողնեն, դուրս գան արդեն։ 90-ականների կռիվների ժամանակ էլ ես նրանց չեմ տեսել կռվելուց, միայն փախել են, այս անգամ վարձու բանակ են բերել, բրդել առաջ։
»,- ասաց նա։

Շուշիի քաղաքապետի կարծիքով` Շուշիի հռչակագրի ընդունումը  ցուցադրական քայլ էր:

«2018 թվականին նույնպես նմանատիպ հռչակագիր էին ընդունել, բայց դա ստորագրել էին Աղդամում։ Էրդողաննն էլ, նա էլ չեն լինի, կյանքը փոխվելու է, հայը ոտքի է կանգնելու, այսպես չի մնա։ Այսպես ապրել հնարավոր չէ՝ ընկճված, մենք ցեղասպանությունից հետո էլ ենք ոտքի կանգնել, պարզապես պետք է վերացնել ազգի պառակտումը և սև ու սպիտակի բաժանումը»,-հավելեց նա։

Արծվիկ Սարգսյանը վստահեցրեց, որ նույնիսկ այս իրավիճակում, արցախցին ձգտում է ապրել Արցախում. «Արցախցին ապրում է այնպես, կարծես պատերազմ չի եղել, բոլորն էլ տրամադրված են, անգամ Հայաստանում ապաստանած քաղաքացիները դիմում են Արցախում մշտական բնակության վերադառնալու համար։ Միշտ ասում եմ՝ զարմանալի ազգ ենք, քանի որ իմանալով որ գրեթե գտնվում ենք պարկի մեջ, և թշնամին ամեն պահի կարող է փակել այդ պարկի բերանը՝ միևնույնն է՝ գալիս են, մեծ թափով շինարարություն է գնում երկրում»։

Արծվիկ Սարգյանը հավելեց, որ 4000-ից ավելի շուշեցիներ բնակվում են Արցախի տարբեր քաղաքներում եւ գյուղերում, շատերն էլ դիմել են, որ րենց բնակվելու տեղ տրամադրեն, որպեսզի վերադառնան:

«Ես նույնպես Արցախպում եմ բնակվում, Ստեփանակերտում եմ: Ես Արցախից դուրս եմ եկել նոյեմբերի 14-ին՝ եղբորս թաղումը կազմակերպելուց հետո, նախագահից կարգադրություն եմ ստացել մնալ Երևանում՝ շուշեցիների հարցերը կարգավորելու համար, դեկտեմբերի 15-ին ընտանիքով վերադարձել եմ»,- ասաց նա։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>