Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ է ռուսական նավատորմը զորավարժություններ անցկացնում Կասպից ծովում

Կասպից ծովում ներկայումս սկսված զորավարժություններին մասնակցում են  Կասպից նավատորմի մոտ 20 ռազմանավ, հաղորդում է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Խոսքը «Դաղստան» հրթիռային նավի, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ», «Մախաչկալա», «Աստրախան», «Ստուպինեց», փոքր հրետանային նավերի, բազայի ականակիրների, նավակների, ինչպես նաև նավերի անվտանգության մասին է: Նավատորմի նավերի անձնակազմերը համատեղ գործողություններ են մշակելու մեկ մարտական ​​կարգով նավարկելու, կեղծ թշնամու օդային հարձակման միջոցները հետ մղելու և ծովային կեղծ մարտեր վարելու համար: Հետաքրքիր է, որ զորավարժությունների անցկացման վերաբերյալ մամլո հաղորդակցության մեջ հատուկ նշված են մի քանի շեշտադրումներ, որոնք արժե մեկնաբանել: 

Առաջին

Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել ռազմածովային և օդատիեզերական ուժերի գործողությունները Համաշխարհային օվկիանոսում:

Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաև ծովային և օվկիանոսային ուղղություններից Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող ռազմական սպառնալիքներին հակազդելու համար:

Սա հռչակված ընդանուր նպատակն է, որտեղ փաստացի նշվում են այն կետերը, որտեղ առկա են Ռուսաստանին սպառնացող վտանգները: Այսինքն, Մոսկվան համարում է, որ հենց այս կետից նույնպես նա պոտենցիալ սպառնալիք է զգում իր շահերի համար: Ուշադրությամբ դիտարկելով այս տարածաշրջանը, դժվար չէ հասկանալ, թե որ երկրից կարող է լինել այդ սպառնալիքը:

Երկրորդ

Տեղեկատվության մեջ Կասպից ծովում զորավարժությունները կապվում է նաև Միջերկրական ծովում այս պահին ընթացող զորավարժությունների հետ: Ընդ որում,  եթե Միջերկրականում մասնակցում են 15 նավ, ապա Կասպից ծովում նավերի քանակը հասնում է 20-ի:

Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի կասպիական նավատորմը բաղկացած է ընդամենը  30 նավից, իսկ ներկայիս զորավարժություններին մասնակցում են 20-ը, դա նշանակում է, որ Մոսկվան այս տարածքում նպատակ ունի ուժային «մկան» ցույց տալ: Ու՞մ կարող է հասցեագրվել այդ մեսիջը, նույնպես դժվար չէ կռահել, հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ից սպառնալիք Մոսկվան այս տարածաշրջանից  չունի, ոչ Իրանից, ոչ Թուրքմենստանից, ոչ էլ Ղազախստանից:

Երրորդ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը Ազովի և Սև ծովերի հսկայական տարածքները հայտարարել էր վտանգավոր և փակ նավարկության համար՝ փետրվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, իբր զորավարժությունների հետ կապված:

Այսինքն, փետրվարի 19-ին այս տարածքում Ռուսաստանը բացում է շրջափակումը, իսկ փետրվարի 17-ին Կասպից ծովում նոր զորավարժություններ է անցկացնում: Եթե հաշվի առնենք, որ ներկա դրությամբ ռուսական ռազմածովային ուժերն աշխարհի տարբեր մասերում զորավարժություններ են անցկացնում, որին մասնակցում են թվով 140 նավ և 10 000 ռազմական նավաստի, ապա կարող ենք ենթադրել, որ այս քայլով Ռուսաստանը որոշել է իր ուժային «մկանները» ցույց տալ ողջ աշխարհին, կարծես ակնարկելով, որ իր շահերը նա պաշտպանելու է ցանկացած գնով:

Չորրոդ

Հաղորդագրությունում հատուկ նշված է, որ «...Նավերի անձնակազմերը համատեղ գործողություններ են մշակելու մեկ մարտական ​​կարգով նավարկելու,  թշնամու օդային հարձակման, այդ թվում նաև անօդաչու սարքերի   միջոցները հետ մղելու և ծովային կեղծ մարտեր վարելու համար...»:

Ռուսական հաղորդագրությունների մեջ վերջին ժամանակներում հատուկ փորձ է արվում ցույց տալ, որ ռուսական բանակը կարող է դիմակայել ցանկացած տիպի անօդաչու սարքերի գրոհին, այդ թվում նաև թուրքական Բայրաքթարների, քանի որ թուրքակական Բայրաքթարների կիրառումը 2020-ին Արցախում զգալի իմիջային վնաս էր հասցրել:

Եթե այս ամենին գումարենք այն, որ համաձայն ռուսական բանակի  գլխավոր  շտաբի զեկուցագրերի, ռուս-ուկրաինական բախման դեպքում կտրուկ մեծանալու էր Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ապա չի բացառվում, որ այս Կասպյան ծովի զորավարժությունները յուրօրինակ մեսիջ են՝ ուղղված Անկարային և տարածաշրջանում իր սատելիտը դարձած Ադրբեջանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>