Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Միշտ էլ մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել. Արցախի թեմի առաջնորդն՝ Ադրբեջանի կողմից իրագործվող վանդալիզմի մասին

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանների, հայկական եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ բացահայտ ստելով, թե եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն», ու նույնիսկ պետական մակարդակով աշխատանքային խումբ են ստեղծել, որը, փաստորեն, կզբաղվի պատմությունը կեղծելով:

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է այցելել Արցախ, Բաքվում ստեղծվեց պետական հանձնաժողով՝ պատմությունը կեղծելու ու ցույց տալու, որ Արցախում, իբր, հայկական հուշարձաններ չկան:

Արցախի օկուպացված տարածքների հայկական պատմաճարտարապետական հուշարձանների կորստի վտանգի առնչությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց, նշելով, որ այս փուլում բողոքի ձայն են բարձրացնում տարբեր հարթակներում.

«Հիմա ուրիշ ի՞նչ պիտի կարողանանք անել: Այն, ինչ-որ ադրբեջանցիները հիմա անում են մեր մշակութային ժառանգության հետ, մեզ համար նորություն չէ: Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել: Այսօր էլ նույնը շարունակվում է: Պիտի խելքի գանք, որ հասկանանք՝ ինչպես պահել մեր ժառանգությունը: Ուրիշն ինչո՞ւ պիտի գա ասի՝ ես եկել եմ պահեմ: Ադրբեջանի ղեկավարությունն իր մտադրությունները, ծրագրերն արդեն պատրաստում է, նրանք գիտեն իրենց ազգային մշակութային ռազմավարությունը: Անկախ նրանից, թե արտաքին դիվանագիտական, կրոնական ինչ հանդիպումներ են լինում, իրենք կա՛մ կրավորական դիրք են բռնում, կա՛մ ասում են՝ կմտածենք: Արդյունքում անում են այն, ինչ ծրագրել են»:

Մշակութային ժառանգության պահպանման հարցի շուրջ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ կրոնական մեկ հանդիպում տեղի է ունեցել 2021թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հանդիպմանը բարձրաձայնեց մասնավորապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագրի հարցը: Հույս կար, որ այն կպահպանվի: Այսօր ադրբեջանցիների ախորժակն այնքան է մեծացել, որ ցանկանում են զավթել Արցախի օկուպացված տարածքների բոլոր մշակութային կոթողները:

Սրբազանի խոսքով՝ ադրբեջանցիների համար այդ հանդիպումները ոչինչ են, նրանք անտեսում են նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպությունների կոչերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի:

«Իրենք իրենց գործն են անում, իրենց ձեռագիրը չեն փոխում, որը պետք է ՝ քանդում են, փոխում են, որը պետք է՝ ոչնչացնում: Մենք չենք կարողանում մեր գերիներին վերադարձնել. պատերազմը ե՞րբ է ավարտվել, մարդիկ Բաքվում կենդանի հուշարձաններ են դարձել, չգիտես, թե ինչ ֆիզիկական եւ հոգեւոր տանջանքների են ենթարկվում: Ամբողջ աշխարհն ասում է՝ բա՛ց թողեք գերիներին, իրենք չեն թողնում»,-ասաց տեր Վրթանեսը:

Շեշտում է՝ նման իրավիճակում պետք է ինքներս մեզ ապավինենք: Արցախի իշխանություններն, ըստ նրա, ամեն ինչ անում են ադրբեջանական կողմի այս վայրագությունները կանխելու համար:

«Պետք է խելք հավաքենք, ճիշտ աշխատենք մեր ազգային, կրոնական ինքնությունը պահպանելու համար: Մեր հայրերի ստեղծածն է, որ թողել են մեզ որպես ժառանգություն: Անփույթ ենք գտնվել, չենք կարողացել պահել, հիմա էլ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ես չեմ կարող վստահաբար ասել, որ Շուշիի եկեղեցին կպահպանվի: Ձեր նշած եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն ասաց՝ իտալացի մասնագետներ են եկել վերանորոգման համար: Բայց մենք գիտենք, տեսել ենք, թե ադրբեջանցու կողմից վերանորոգում հասկացությունն ինչ է նշանակում. մեր դաշտային Արցախը, Նախիջեւանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլեւս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք, ազգի հետագա ճակատագիրն ու անվտանգությունը կարգավորելու «փաստաթուղթ»: Եթե չանենք, կմնանք այսպես բզկտված»,-եզրափակեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>