Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Կառավարությունը սկսել է գլուխ գովել, իսկ իրականությունը դառն է. Բագրատյանը՝ ԱՎԾ-ի թվերի մասին

ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա և ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը իբրև տնտեսական աճի ցուցանիշ դիտարկոմւ ենք ՏԱՑ-ը)։ Բայց չ՞է որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ ընդհանրապես, 2018-2021թթ ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ-ից։ 

2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ և 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով։ Սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է։ Ավելի խայտառակ վիճակ է գրանցվել պետական բյուջեի ծախսերի մասով։ 2021-ին դրանք կազմել են 1988 մլրդ դրամ և ավել են 2020-ի համեմատ սոսկ 4.9%-ով։ Նկատի ունենալով 2021-ի 7.2%-ոց գնաճը, ստացվում է, որ 2021-ի բյուջեի իրական ծախսերը 2020-ի համեմատ ... պակասել են 2.3%-ով։ Անհասկանալի է, թե ի՞նչն ենք գովում։ Բյուջեի իրական եկամուտների անկումը պայմանավորված է տնտեսական աճի կառուցվածքով. այստեղ դրայվերներն են ծառայությունների ոլորտն ու առևտուրը, որտեղ հարկման մակարդակը տնտեսության միջին հարկային ծանրաբեռնվածությունից ցածր է։

Մեկ տարում պետական պարտքն ավելացել է 265 մլրդ դրամով (համարյա 550 մլն դոլարով)։ Բայց ՀՆԱ-ն համադրելի (2020թ) գներով ավելացել է սոսկ 308 մլրդ դրամով կամ 640 մլն դոլարով (մեր գնահատականն է, իրականում կարող է լինել մի 0.5%-ի տարբերություն)։ Պետական պարտքի ավելացման նման ցածր արդյունավետություն ՀՀ-ն չի ունեցել վերջին 28 տարիներին։ Եթե 1 դոլար պարտք ենք վերցնում որպեսզի մոտավորապես 1 դոլարով էլ ՀՆԱ-ն աճի, ապա ավելի լավ է ոչ պարտք վերցնենք, ոչ էլ ՀՆԱ-ն աճի։ Արդի դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը հնարավոր է, եթե միավոր պարտքը հանգեցնում առնվազն 1.65 միավոր ՀՆԱ աճի։

2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։ Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։ Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազ մարդուց դարձել է 1161 հազարի. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն, գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում։

2021-ին երկրում անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով, իսկ գներն աճել են 7.2%-ով։ Ստացվում է աշխատողների իրական եկամուտների սոսկ 0.4% աճ։ Բայց եթե իբրև աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոց վճարած գումարներից հանենք իշխանավորներին տրված պարգևավճարները, ապա ունենք իրական եկամուտների ավելի քան 2%-ոց անկում։ Բացի այդ, միջին իրական եկամուտների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև կենսաթոշակները, նպաստները և այլն։ Այստեղից, անկումն իրականում շատ ավելի մեծ է։ Ի վերջո, պետք է նկատի ունենալ այն ահռելի ծախսերը, ոըը բնակչությունն անում է պանդեմիայից բուժվելու, պաշտպանվելու ու թեստավորման վրա։

Շատ անմխիթար վիճակ է բանկերում։ Տարվա ընթացքում ԿԲ պահուստները պակասեցին մոտ 200 մլն դոլարով։ ԿԲ-ն ապարդյուն փորձում էր փողի զանգվածի և բազայի արդյունավետ կառավարման միջոցով զսպել գնաճը։ Տարեվերջին կտրուկ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը չզսպվեց, բայց տնտեսության վարկավորումը սահմանափակվեց։ Մարտ-դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կրճատվեց 150 մլրդ դրամով։

Ուրախանալու որևէ առիթ չկա նաև արտաքին հատվածում։ Արտահանումն ընթացիկ դոլարային գներով աճել է 19.1%-ով։ Ավաղ, սա չի նշանակում, որ այստեղ աճ կա։ Բանն այն է, որ, նախ, 2020-ին այն կրճատվել էր 4%-ով և ապա դոլարային ընթացիկ գների պարագայում չենք կարողանում չեզոքացնել դոլարային գնաճը։ Արդեն 24 տարի է ՀՀ ԱՎԾ-ն հրաժարվում է սիստեմատիկաբար հրապարակել արտահանումն ու ներմուծումը մշտական դոլարային գներով։

Բոլորովին տխուր է պատկերը ժողովրդագրական ցուցանիշների մասով։ 2020-ի պատերազմից հետո ակնկալվում էր ծնելիության աճ։ Ավաղ, 2021-ին ծնվել է 36585 երեխա 2020-ի 36353-ի դիմաց (չնչին աճ)։ Մահացածների թիվն էլ էականորեն չպակասեց (34658 մարդ)։ 2021-ին 32.3%-ով ավելի մարդ է մահացել, քան 2019-ին։ Ինքնասպանությունների ցուցանիշով ՀՀ-ն վերջին տարիներին ընհուպ մոտեցել է դեպրեսիվ երկրների մակարդակին. 20-25 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ 100 հազ. բնակչի հաշվով։ Ուրախացնում է ամուսնությունների թվի աճը։ Բայց արի ու տես ինչքան ամուսնություններն ավելացել են, այդքան էլ ամուսնալուծություններն են աճել։ 

Իրավախախտումները 2021-ին աճել են 14.2%-ով (30245 2020-ի 26468-ի դիմաց)։ Եվ ընդհանրապես, 2017-2021թթ. իրավախախտումներն ավելացել են 49%-ով։ 

Լավ բան գրեթե չկա։ Կառավարությունն ու ոստիկանությունը ինչքան խստացնում են ՃՏՊ-երի դեմ պայքարն, այնքան վիճակն ավելի է ծանրանում։ Այսպես, 100000 բնակչի հաշվով Հայաստանում մահացությունն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ (ՀՀ - 20, Վրաստան - 12.4, ՌԴ - 12, Ուկրաինա - 10,2, Լիտվա 8.1, Մոլդովա - 7.3, Ադրբեջան - 6.7 և այլն)։ Մինչդեռ 2005-ին, օրինակ, երբ այդ սարքերը չկային, Լիտվայում, Լատվիայում, ՌԴ-ում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում վիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Աշխարհում էլ մեր ցուցանիշը վատագույններից է. Թուրքիա - 7, ԱՄՆ - 7.5, Գերմանիա - 3.7, Ինդոնեզիա - 13.1, Չինաստան - 18 և այլն։ Ամեն տարի Հայաստանում ՃՏՊ-երի արդյունքում մահանում է 550-600 մարդ։ Իրավիճակի կտրուկ վատացում է նկատվում հատկապես 2018-ից հետո։ Սա էլ մեր տեսանկարահանող սարքերի միջոցով պատահարների վերասկողության "արդյունավետությունն" է։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ ժամանակն է, որպեսզի վարորդներին պատժելու փոխարեն մի քիչ էլ մտածել դասընթացների, երթևեկության կանոնները բարելավելու, ճանապարհները բարեկարգելու, ճանապարհահանգույցներ, թունելներ կառուցելու մասին։ Շատ կարևոր է Երևանի կենտրոնից կարմիր գծերը հանելը և փողոցների եզրերը իբրև կայանատեղի օգտագործումն արգելելը։ Կարմիր գծերը հակասության մեջ են մտնում արագաչափային կարգավորման հետ և ՃՏՊ-երի պատճառ դառնում։ Կենտրոնի մերձակայքում պետք է կառուցել բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկանգառներ։ Կենտրոնի ներսում մարդիկ կարող են երթևեկել հասարական տրանսպորտով, ինչպես նաև սեփական մեքենաներով առանց կայանման իրավունքի։

Այս տխուր պատկերին ավելացնենք ԱՎԾ կողմից թվերի կեղծումները, մանիպուլյացիաները։ Արդյոք հնարավո՞ր է ՀՆԱ 5.8% ավելացում, էլեկտրաէներգիայի -0.6% անկման պարագայում։ Ի՞նչ է, մեկ տարում միավոր ՀՆԱ էլեկտրաէներգատարությունը իջել է -6.4%-ով? Սա անհնարին բան է և չի կարող բացատրվել տնտեսության ինչ-որ կառուցվածքային փոփոխություններով։ Իրականում էլեկտրաէներգիայի արտադրության թիվը հստակ ֆիքսվում է, իսկ ահա ՀՆԱ և մյուս մակրոտնտեսական թվերի հիմքում ԱՎԾ գեղանկարչական վրձինն է։

Այսպիսով, հանրապետությունը գտնվում է խորը տնտեսական, իրավական, սոցիալական ճգնաժամի մեջ։ Սրան ավելացնենք ռազմաքաղաքական ճգնաժամը։ Ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ինչ-որ կառավարական ծրագիր այդ քաոսից դուրս գալու մասով։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>