Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ Լուկաշենկոն հեգնանքային խոսքեր հնչեցրեց Հայաստանի հասցեին

Նախկին իշխանության կառավարման ժամանակ տարատեսակ լուլուներն ու կուկուները անընդհատ հեգնում էին, թե իբր «ղարաբաղցի ղեկավարները Հայաստանը դարձրել էին Ռուսաստանի ֆորպոստը»:

Եթե ուշադիր զննենք Նիկոլ Փաշինյանի նախկինում հայտարարած մտքերը, ապա հաստատ նման գաղափար նույնպես կգտնենք:

Իսկ հիմա փորձենք համեմատել, թե ինչ վիճակի մեջ են դրել  մեր երկիրն այս «փողոցայինները» և համեմատենք, թե ինչ ունեինք մինջև «փողոցայինների» իշխանության գալը:

«Հին» Հայաստանը, որն իբր համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը, կարողանում էր ինքնուրույն պաշտպանել իր սահմանները: Ավելին, մեր երկիրը նաև Արցախի հանրապետության անվտանգության երաշխիքն էր հանդիսանում: Եվ այդ ամենը ոչ թե թղթի վրա էր, այլ իրականություն էր: Հայաստանը վարում էր փոխլրացված քաղաքականություն, որտեղ, իհարկե, գլխավոր շեշտադրումը Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններն էին: Այն ժամանակ «փողոցայինների» կողմից հենց այս քաղաքականությունն էր գնահատվում, որպես ֆորպոստային: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ վիճակի մեջ են դրել Փաշինյանի թիմակիցները մեր երկիրն այսօր: Մենք այլևս Արցախի անվտանգության երաշխավորողը չենք: Իսկ դա նշանակում է, որ դիվանագիտական հարթակում ևս մենք չունենք այն հաղթաթուղթը, որով  փորձում էինք լուծել Արցախի խնդիրը: Այսինքն, մարդկային լեզվով ասած, Փաշինյանի թիմը փաստացի վիժեցրել է Արցախի պետականության ապագան: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ կասկածի տակ է դրվել արցախահայության ապագան:

Բայց դա էլ քիչ էր, այս «փողոցայինները» կասկածի տակ են դրել նաև Հայաստանի պետականության ապագան, քանզի այսօր Հայաստանը ի վիճակի չէ պաշտպանել սեփական սահմանները նույնիսկ Ադրբեջանից:

Նախկինում «հին» Հայաստանը պաշտպանության խնդիր ուներ միայն իր պոտենցիալ հակառակորդ Թուրքիայից և այդ իսկ պատճառով  նախկին իշխանությունները Մոսկվայի հետ հաստատել էին  ռազմավարական բնույթի հարաբերություններ: Հենց այդ հարաբերություններն էին «փողոցայինների» կողմից բնութագրվում, որպես ֆորպոստային:

Իսկ այսօր, նրանց արկածախնդրային քաղաքականության արդյունքում մեր երկրի սուվերեն կարգավիճակը մեկ կարգով իջեցվել է, քանզի այսօր մենք ունակ չենք պաշտպանել մեր սահմանները ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից: Հենց դրա պատճառով է, որ Փաշինյանը տարեկան մի քանի տասնյակ անգամ  ստիպված է զանգահարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այսօր մեր հարաբերությունները ոչ թե ֆորպոստային, այլ խնամակալական բնույթ ունեն: Իսկ դա չի ենթադրում պարտադիր ունենալ լիարժեք և անկախ պետական ինստիտուտներ:

Հենց դրա պատճառով էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեգնանքով էր խոսում Հայաստանի հասցեին: Նա ասում է այն, ինչ գիտեն և մտածում են միջազգային հարթակի խաղացողները:

Եվ միայն դրա պատճառով Փաշինյանի «փողոցային» բոլոր անդամները, տարատեսակ լուլուները, աղազարյանները պատասխան են տալու մեր երկրի և Արցախի պետականության փլուզման համար:

Եվ եթե ծագումով ղարաբաղցի Հովիկ Աղազարյանն արդեն կասկածի տակ է դնում  Արցախի ապագա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս, դա արդեն յուրօրինակ ինքնախոստովանություն է՝ սեփական երկրի դեմ հանցագործության համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>