Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Սորոսականների լռությունը Հայաստանի «թուրքմենբաշիացման» գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, թե ո՞րն է եղել իրենց իրական առաքելությունը

Այսօր Հայաստանում իշխանությունը գրեթե չի էլ թաքցնում, որ նպատակ է հետապնդում երկրում ձևավորել բացարձակ մենիշխանական համակարգ: Հայաստանի վերջին 30 տարիների ընթացքում ոչ մի փուլում էլ երկիրը կայացած դեմոկրատական արժեքներով  տոգորված չի եղել: Անկատար են եղել և ընտրական համակարգը, և դատական համակարգը, և իշխանության մյուս  ճյուղերն էլ շատ անկախ չեն եղել գործադիրից:

Բայց այդ նույն 30 տարվա ընթացքում երկրի Ազգային ժողովն իր աշխատանքի տարբեր փուլերում այս չափ «ուսապարկային» իշխող խմբավորում երբեք չի ունեցել: Ամեն մի իշխանության մեջ եղել են երկրի ղեկավարից բացի ազդեցիկ այլ գործիչներ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դա Վազգեն Սարգսյանն էր, Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Եգորյանը: ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Սերժ Սարգսյանն էր, ՀՀԿ-ն՝ որպես առանձին ինստիտուտ, ՀՅԴ-ն, նույնիսկ ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ Հովիկ Աբրահամյանն էր, Կարեն Կարապետյանը, Սեյրան Օհանյանը,  նույնիսկ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում չի կարելի ասել, թե ով է բացի իրենից առավել ազդեցիկ գործիչ իշխանական համակարգում:  Փաշինյանն իր համակարգում, փաստացի, հիմնադրել է թուրքմենբաշիական սկզբունքներ:

Նրա թիմից ցանկացած մյուս գործիչը, շարքային «ուսապարկային» մյուս անդամներից գրեթե չի տարբերվում: Միգուցե դա հետևանք է 2018-ի դեպքերի սպեցիֆիկ բնույթից, բայց դա փաստ է:

Նիկոլ Փաշինյանը, որպես իր գլխավոր այցեքարտ, հանդես էր գալիս մարդու իրավունքների, ազատության և  արդարության կարգախոսներով: Բացի այդ կարգախոսներից, նա այլ այցեքարտ չի ունեցել:

Սակայն պարզվեց, որ նա բառացի փորձում է կրկնել 1917 թվականի ռուս բոլշևիկների  գործելաոճը: Պայքարելով ռուսական ցարիզմի դեմ, բոլշևիկները խոսք էին տալիս երկիր բերել սոցիալական արդարություն և ազատություն բռնապետությունից: Սակայն իշխանությունը վերցնելուց հետո բոլշևիկները հաստատեցին էլ ավելի ուժգին բռնապետություն, քան ցարիզմի ժամանակ էր:

Այսօր Հայաստանում նույնն է կրկնվում: ԱԺ-ն, ՍԴ-ն, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, մյուս պետական բոլոր ինստիտուտները կախված են ոչ միայն գործադիրից, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանից: Այս փուլում դիմադրության նշաններ է ցույց տալիս միայն դեռ դատական համակարգը:

Միակ ինստիտուտը, որը նախկին երեք նախագահների ժամանակ անկախ է եղել իշխանությունից, դա մամուլն է:

Այսինքն, Փաշինյանի մոտեցումների մեջ չկա ոչ արդարության, ոչ ազատության, ոչ էլ այլ արժեքների արժևորում:

Նույնիսկ հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, ստիպված եղավ արձագանքել վերջերս Հայաստանում ընդունված «ծանր վիրավորանքը» քրեականացնելու օրենքի ընդունմանը, որի պատճառով արդեն Հայաստանում 260 քրեական գործ է հարուցվել:

Նախկինում բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ Սորոսի հիմնադրամը պարբերաբար արձագանքել է այդ դեպքերին:

Սակայն, սկսած 2018-ից, այդ կառույցի աշխատանքները կարծես կազմալուծվել են: Նրա կարկառուն անդամները՝ Լարիսա Մինասյանը, Արթուր Սաքունցը, Դանիել Իոննիսյանը, Լևոն Բարսեղյանը դարձել են Փաշինյանից ավելի «փաշինյան» իրենց ելույթներում: Նրանք այլևս չեն նկատում ոչ մարդու իրավունքների խախտումներ, ոչ բռնապետության խորացման վտանգ, ոչ էլ այլ արատավոր երևույթներ, որոնք նախկին իշխանությունների ժամանակ նկատում էին:

Այս ամենից կարելի է եզրահանգել, որ սրանց իրական առաքելությունը, երբեք չի եղել «բաց հասարակության» զարգացման գաղափարը: Սրանք, իրականում, այլ Հայաստանի հետ կապ չունեցող օրակարգեր են սպասարկել, և այդ իսկ պատճառով էլ այսօր նրանք լուռ են: Քանզի նրանց  իրական տերերը նման շրջաբերական չեն իջեցրել:

Իսկ սա նշանակում է, որ իրենց պետք է դիտարկել, որպես Հայաստանի շահերի հետ կապ չունեցող գործիչներ, որոնք երբեք էլ իրական կապ չեն ունեցել եվրոպական հիմնարար արժեքների հետ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ վաղը, երբ սկսվի գույքագրումը, թե վերջին 2-3 տարիներին ով ինչով է զբաղվել, և ինչպես մենք կորցրինք Արցախն ու կանգնած ենք Հայաստանի պետականության կորստի եզրին, վերը նշված անձանց վերաբերյալ հարցադրումները նույնպես պիտի համապատասխան ուղղությամբ լինեն: Եվ իրենք իրենց այսօրվա խայտառակ և ամոթալի պահվածքով փաստացի վերացնում են իրենց հանդեպ, որպես իրական հանրային գործիչների, դիտարկելու մոտեցումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>