Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ ընդիմությունը ՀՀ նախագահի ընտրությունների համար սեփական թեքնածու չառաջադրեց

Այսօր հանրության մեջ գլխավոր քննարկվող թեմաներից դարձավ նաև հարցադրումը՝ ինչու՞ ընդդիմությունը որոշեց չառաջադրել իր թեկնածուին սպասվելիք ՀՀ նախագահի ընտրություններին:

Շատերը ընդդիմության նման որոշումը գնահատեցին  որպես «անգործության» դրսևորում: Նման տեսակետ ունեցողների կարծիքով նույնիսկ եթե ընդդիմությունը պարտվեր այդ ընտրություններում, ինչը կանխատեսելի կլիներ, քանի որ ԱԺ-ում մեծամասնությունը գտնվում է Փաշինյանի վերահսկողության տակ, միևնույն է, այդ քայլով, իբր, ցույց կտրվեր, որ ընդդիմությունը  պարտվեց, սակայն ձեռք բերեց, այսպես կոչված, բարոյական հաղթանակ: Նախ ինչու պիտի համարվեր, որ ընդդիմությունը ձեռք է բերում բարոյական հաղթանակ, այդքան էլ հասկանալի չէ:

Իսկ եթե այդպիսի խնդիր էլ չէր դրվում, ապա անհասկանալի կլիներ, թե ինչու է ընդդիմությունը ցանկանում հերթական անգամ պարտվել իշխանությանը:

Այսպիսով հանրության այն մասը, ով կուզեր, որ ընդդիմությունը թեկնածու առաջադրեր, միևնույն է համոզված էր, որ իշխանությունն իր թեկնածուին նշանակելու էր ՀՀ նախագահի պաշտոնում, և միակ սփոփանքը լինելու էր այն, որ ընդդիմությունը ստանալու էր, իբր, բարոյական հաղթանակի զգացում:

Այդպես մտածող մարդկանց մոտ ավելի շատ գործում է հայկական հին կարծրատիպն այն մասին, որ «ճիշտ է մենք պարտվեցինք, բայց ձեռք բերեցինք բարոյական հաղթանակ»:

Այդ «բարոյական հաղթանակի» թեզը հիմնականում պոպուլյար է պարտվող ժողովուրդների մոտ: Իսկ հայ ժողովուրդը, իր պարտությունների պատմության մեջ, ցավոք սրտի, ինչպես հայտնի է, հարուստ փորձ ունի: Այդ իսկ պատճառով էլ, հատկապես մեր հանրության մեջ, նման մոտեցումը շատ պոպուլյար է:

Ավելին, նման պատկերացումներով ապրող զանգվածները, երբեք չեն կարող հասնել իրական հաղթանակների, քանզի մշտապես ցանկանալու են ապրել պատրանքների մեջ: Իսկ պատրանքներով ապրող ոչ մի ժողովուրդ, քաղաքական ուժ, պետություն պատմության մեջ հաջողության չի հասել, եթե չասենք հակառակը:

Վերադառնալով կոնկրետ ՀՀ նախագահի ընտրության խնդրին՝ փորձենք դիտարկել ավելի մանրամասն:

Ինչպես հայտնի է, ներկայիս Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ավելի շատ արարողակարգային բնույթ ունի իր սահմանափակ լիազորություններով: Բայց նույնիսկ այդ պարագայում, ընդդիմությունը ոչ մի շանս չուներ  այդ արարողակարգային պաշտոնում իր թեկնածուին անցկացնել: ԱԺ-ի Փաշինյանի ուսապարկային մեծամասնությունը միևնույն է իր թեկնածուին էր նշանակելու, որպեսզի Փաշինյանի բնորոշմամբ՝ «...ՀՀ նախագահի և  իշխանության մյուս ճյուղերի միջև ներդաշնակ հարաբերությունները չխաթարվեն...»:

Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանի թիմը առաջ է քաշել որպես ՀՀ նախագահի թեկնածու մի անձնավորության, ով արդեն երկու տարուց ավել է գտնվում էր իրենց «գրպանում»:

Իսկ հիմա հասկանանք, թե ինչ կշահեր ընդդիմությունը, եթե առաջ քաշեր իր թեկնածուին: Գրեթե ոչինչ,  եթե չասենք հակառակը: Պարզապես մի քանի օր անց հանրությունն իր համար կարձանագրեր, որ ընդդիմությունը հերթական պարտությունը կրեց Փաշինյանի թիմից:

Կուժեղացնե՞ր արդյոք այս քայլը ընդդիմության դիրքերը, իհարկե ոչ:

Բայց  կփաստվեր և արդարացիորեն,  որ ընդդիմությունը իշխանության դեմ պայքարում է, այսպես կոչված, «օլիմպիական սկզբունքով»: Այսինքն, ընդդիմության նպատակը կլիներ ոչ թե հաղթելը, այլ իշխանության միջոցառումներին մասնակցելը:

ԱԺ հանձնաժողովների նախագահների և ԱԺ փոխնախագահի ընտրությանը մասնակցելը ճիշտ որոշում էր, քանի որ այս տեղերը օրենսդրորեն պատկանում էին ընդդիմությանը, և իշխանությունը չուներ որևէ լծակ զբաղեցնելու ընդդիմության տեղերը:

Հանրության իրական դժգոհությունն ընդդիմությունից ոչ թե ՀՀ նախագահի ընտրություններին չմասնակցելու պատճառով է, այլ ընդդիմության ընդհանուր պասիվության պահվածքի պատճառով է, որ չի առաջարկում պայքարի մի այնպիսի օրակարգ և ճանապարհային քարտեզ, որտեղ կնշմարվեր հաղթանակի ուրվականը:

Եվ այս հարցում, հանրության դժգոհությունն ունի  իրական հիմքեր, քանզի Հայաստանը Փաշինյանի իշխանության գործողության արդյունքում երկիրը դրել է պետականության փլուզման ազատ անկման մեջ, քանդվում  են  գրեթե բոլոր, նախկինում քիչ թե շատ գործող պետական ինստիտուտները:  Այդ իսկ պատճառով  հանրությունն իրեն զգում է անպաշտպան բոլոր տեսանկյուններից: Եվ երբ այս պայմաններում ընդդիմությունը չի առաջարկում ոչ մի իրական քաղաքական կոնտենտ, գործողության օրակարգ, որի միջոցով հնարավոր կլիներ կանխել այս գործընթացը, հանրության մեջ օբյեկտիվորեն առաջանում է դժգոհություն նաև ընդդիմությունից:

Իսկ ինչու՞ է առաջացել այս իրավիճակը, և ինչքան կտևի այս անորոշ ժամանակաշրջանը, արդեն խոսակցության մեկ այլ թեմա է, որին էլ կանրադառնանք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>