Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ադրբեջանի խորհրդարանը պատրաստվում է հաստատել, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը». Ի ՞նչ դա կարող է նշանակել Հայաստանի և Արցախի համար

2021-ի հունիսի 15-ին, Շուշիում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», նշելով, որ դրանով միս ու արյուն կստանա երկու երկրների միջև հաստատված «մեկ ազգ - երկու պետություն» գաղափարի իրականացումը:

Այդ գաղափարով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները վաղուց էին հրապուրված: Սակայն անցյալ տարի Շուշիում այդ գաղափարը կյանքի կոչվեց պրակտիկ դաշտում:

Ըստ այդ հռչակագրի, երկու երկրները փաստացի իրար հետ կնքում են ռազմական փոխօգնության դաշինք: Այսինքն, եթե վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, ապա Թուրքիան, հղում անելով այդ հռչակագրի կետերին, պաշտոնապես կարող է մտնել այդ պատերազմի մեջ ի օգուտ Ադրբեջանի: Կամ, եթե վաղը Ադրբեջանը որոշի Արցախի դեմ պատերազմ հրահրել «հակաահաբեկչական օպերացիայի» քողի տակ, ապա այդ դեպքում էլ, եթե Ադրբեջանը խնդրի, ապա Թուրքիան պաշտոնապես կարող է իր զորքերն ուղարկել Արցախ:

Հայաստանի ԱԳՆ-ն անցյալ տարի այդ հռչակագրի ստորագրման կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ, քանզի այն ակնհայտորեն ուղղված էր Հայաստանի և Արցախի դեմ:

Սակայն հաշվի առնենք, որ այն ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն այլ մարդ էր ղեկավարում, իսկ այսօր բոլորովին այլ գործիչ է ղեկավարում: Բացի այդ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը նախկին ԱԳՆ-ի ղեկավար կազմից խիստ դժգոհ էր մնացել: Այսինքն, ինչպիսին է իրականում Փաշինյանի կարծիքը այդ հռչակագրի վերաբերյալ, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ «հիասթափված է» Հայաստանի ԱԳՆ-ի նման արձագանքով: Ինչպիսին կարող է լինել Փաշինյանի այսօրվա արձագանքը, երբ Ադրբեջանի խորհրդարանը հաստատի այդ հռչակագիրը, դժվար չէ կռահել: Ամենայն հավանականությամբ Փաշինյանը անարձագանք կթողնի այդ փաստը, որպեսզի «չհիասթափեցնի» Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագրին թեև այլ երկրներ չարձագանքեցին, այնուամենայնիվ, Հունաստանի, Կիպրոսի, Իրանի և Ռուսաստանի փորձագիտական շրջանակները նշեցին, որ այն լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև իրենց երկրների համար: Օրինակ, Հունաստանում լրջորեն քննարկում են, որ պետք է փոխել իրենց ազգային անվտանգության դոկտրինը, քանի որ հնարավոր պատերազմի դեպքում, Ադրբեջանը կարող է պարտավորվել օգնել Թուրքիային: Ռուսաստանի փորձագիտական շրջանակները նշում են, որ հաջորդ քայլը կարող է լինել Ադրբեջանում թուրքակակն ռազմակայանների ստեղծումը, և Մոսկվան պետք է պատրաստ լինի նման զարգացման սցենարին:

Ինչ վերաբերվում է Հայաստանի հանրությանը, ապա կարծում ենք, որ մենք դեռ լիարժեք ձևով չենք հասկացել, թե ինչ փոփոխություններ են կատարվում մեր տարածաշրջանում, և այն ինչ հետևանքներ կարող է թողնել մեր երկրի անվտանգության վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>