Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Մտորումներ ռուսաստանցի հայերի, Նժդեհի ֆիլմը Մոսկվայում ցուցադրման արգելման և այլ մի քանի բաների մասին

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միությունը հունվարի 28-ին չեղարկել էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն այն բանից հետո, երբ ֆիլմի մեկնարկից առաջ ռուսաստանցի իրավապահները ընթերցել էին դատախազության նախազգուշացումը՝ կինոնկարի ցուցադրության «անօրինական» լինելու մասին:

Եթե կարճ ձևակերպենք, ռուսաստանցի հայերը այս քայլով լուրջ իմիջային հարված ստացան, երկարացնելով ադրբեջանցիների լեզուները: Ակնհայտ է, որ ֆիլմի դեմ բողոքով էին հանդես եկել ռուսաստանցի ադրբեջանցիները, որոնց էլ ընդառաջել էին ռուսաստանցի իրավապահները:

Ինչու՞ այդպես ստացվեց: Ինչու՞ այս անգամ էլ Մոսկվայում հայերը բարոյական պարտություն կրեցին ադրբեջանցիներից:

Այս հարցի պատասխանը ունի մի քանի պատճառ:

Նախ ռուսաստանցի հայերը սխալ որոշում կայացրեցին այս ֆիլմի ցուցադրման օրվա հետ կապված: Պաշտոնապես հիմնավորվեց, որ ֆիլմը ցուցադրվում է հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ: Բայց եթե Ռուսաստանի հայերի միության որոշում կայացնողները «հիշեին», որ հունվարի 27-ը նաև «Հոլոքոստի» օրն էր, ապա միգուցե նման որոշում չկայացնեին: Բանն այն է, որ Գարեգին Նժդեհը մեզ համար է հերոս: Նժդեհի դերը անգնահատելի է հայ ժողովուրդի պատմության մեջ, հատկապես, երբ հենց նրա ջանքերով և շնորհիվ էր, որ մենք  կարողացանք պահպանել հայկական Սյունիքը անցյալ դարի 20-ական թվականներին: Սակայն Նժդեհը միջազգային հանրության տեսանկյունից աննշան գործիչ է, ով համագործակցել է նացիստական Գերմանիայի  իշխանությունների հետ: Այդ փաստը հերիք է, որ նրան դիտարկեն բացասական տեսանկյունից:

Հասկանալի է, որ մենք մեր հերոսին պետք է պաշտպանենք, սակայն ադրբեջանցիները, օգտագործելով Նժդեհի համագործակցության փաստը նացիստների հետ, փորձում են համընդհանուր արշավ տանել հայերի դեմ:

Հասկանալի է, որ Ռուսաստանում նացիստների հետ համագործակցության փաստը, մեղմ ասած, լավ չի ընկալվում: Առավել վատ է ընկալվում սույն փաստը համաշխարհային հրեական կազմակերպությունների կողմից:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը, հռետորական հարցադրում կարելի է անել՝ ինչու՞ ռուսաստանցի հայերը որոշեցին Նժդեհի ֆիլմը ցուցադրել «Հոլոքոստի» օրը: Ի՞նչ էր սա, եթե ոչ  քաղաքական անմտություն:

Շատերը կարող են ասել, որ ֆիլմը ցուցադրվում էր Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ Հայոց բանակի հիմնադրման օրվա մասին տեղյակ են միայն Հայաստանում և Սփյուռքում, իսկ «Հոլոքոստի» մասին տեղյակ է ողջ աշխարհը:

Այս «մանրուքը», հավանաբար, ռուսաստանցի հայերը հաշվի չէին առել:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այս դեպքից հետո հայությունը շահե՞ց, թե կորուստ ունեցավ: Ակնհայտ է, որ այս քայլով հայությունը ստացավ բարոյական հարված: Դրանից շահեցին ադրբեջանցիները: Ավելին, վաղը, մյուս օրը, ռուսաստանցի իրավապահները, որպես նախադեպ նույնպես կարող են արգելել այս ֆիլմի ցուցադրումը Մոսկվայում, կամ Ռուսաստանի որևէ այլ քաղաքում:

Նշանակում է, որ ռուսաստանցի հայերը, որոնք որոշեցին ցուցադրել այս ֆիլմը, սակայն չկարողացան դա անել, իրականում մեծ հարված հասցրին հայության վարկանիշին: Միգուցե նրանք չեն ուզել, բայց հարված են հասցրել հայությանը:

Այստեղից մեկ հետևություն պետք է անել, արտաքուստ հայրենասիրական, բայց իրականում մեզ վնասող քայլերը ոչ մի կապ չունեն իրական հայրենասիրության հետ:

Հայ ժողովրդի ամենախոցելի տեղը հենց այդ տարրական փաստը ընկալելն է: Կենացային, ցուցամոլական,  պարզունակ հայրենասիրությունը իրականում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդի իրական շահերին:

Այս գործոնի պատճառով է, որ հայ ժողովուրդը պարբերաբար  հայտնվում է ազգային արհավիրքների մեջ և դրանից ոչ մի հետևություն չի անում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>