Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ուկրաինական ճգնաժամը ստիպեց Բայդենին «քցել» Հունաստանին և մերձեցում սկսել Թուրքիայի հետ. Ի՞նչ հետևանքների դա կարող է բերել Հայաստանի համար

Վերջին ժամանակաշրջանում օր օրի ուժգնացող ռուս-ամերիկյան ճգնաժամը, կապված Ուրկաինայի խնդրի հետ, կարող է անսպասելի հետևանքներ թողնել նաև մյուս տարածաշրջանային խնդիրների վրա:

Ուկրաինական հարցը ստիպում է մյուս բոլոր խաղացողներին կողմնորոշվել, քանզի մանևրի լյուֆտը վերը նշված ճգնաժամի պատճառով նեղացել է:

Այս պարագայում, մյուս խաղացողները փորձում են իրենց շահերը հետապնդել, «պղտոր ջրում ձուկ որսալու» քաղաքականություն վարել:

Այս շարքում ամենաակտիվներից է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա փորձում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «ջոկերի» դեր խաղալ` փորձելով Ուկրաինական ճգնաժամից մաքսիմալ օգուտ քաղել:

Մի կողմից նա պոչ է խաղացնում ԱՄՆ-ի հետ, պնդելով, որ «ռազմական լուծում» չի կարող լինել, մյուս կողմից կոչ է անում Պուտինին, Զելենսկու հետ այցելել Անկարա իր հովանու տակ  բանակցություններ անցկացնելու համար: Նորմալ իրավիճակում Էրդողանի այս նվաստացուցիչ առաջարկին Պուտինը այլ ձևով կպատասխաներ, սակայն ներկայիս իրավիճակը իրեն պարտավորեցնում է լռել: Մյուս կողմից ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների վաճառքի չեղարկելուց հետո, Թուրքիան սպառնում էր Վաշինգտոնին էլ ավելի մերձենալ Մոսկվայի հետ, եթե ԱՄՆ-ն իր կողմից որևէ քայլ դեպի Թուրքիայի  չձեռնարկի:

Եվ ահա ԱՄՆ-ի պատասխանը չուշացավ: Բայդենը, անսպասելիորեն բոլորի համար,  կտրուկ փոխեց իր դիրքորոշումը EastMed հայտնի գազատարի կառուցման վերաբերյալ, որի հիմնադիրներն էին Իսրաելը, Հունաստանն ու Կիպրոսը: Համաձայն այդ նախագծի, Իսրաելական գազատարը, որի  միջոցով Եվրոպա պետք է գազ մատակարարվեր,  պետք է անցներ Կիպրոսի և Հունաստանի ծովային սահմանների միջոցով: Նախատեսվում էր, որ այդ նախագծով պետք է ապահովեն Եվրոպական երկրների գազի պահանջարկի մոտ 10 տոկոսը, ինչը փոքր թիվ չէ:

Հասկանալի պատճառով, այս նախագծի դեմ  կտրուկ արտահայտվում էր Թուրքիան: Սկզբնական փուլում ԱՄՆ-ն միանշանակորեն աջակցում էր այս իսրաելա-հունական նախագծին:

Սակայն վերջին ժամանակաշրջանում, Վաշինգտոնում սկսվեցին տատանվել այս հարցում: Իսկ երբ ուկրաինական ճգնաժամը սրվեց, թուրք-ամերիկյան գաղտնի բանակցություններից հետո, ԱՄՆ-ն հայտարարեց, որ դեմ է այդ նախագծի կառուցմանը, քանի որ դա «հակասում է Թուրքիայի շահերին և պետք է ամեն ինչ անել, որ Անկարան էլ մասնաբաժին ունենա այս նախագծից»:

Հունաստանի հիասթափությունն ԱՄՆ-ից այս հարցի պատճառով նույնիսկ նկարագրելի չէ:

Պակաս հիասթափեցնող չէր նաև Իսրաելի պահվածքը: Վերջիններս սկսել են կուլիսային բանակցություններ Անկարայի հետ, որի արդյունքում կարող են  վերականգվել երկու երկրների հարաբերությունները,որոնք խաթարվել եին  12 տարի առաջ հայտնի դեպքերի պատճառով:

 Դիտորդների կարծիքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մերձեցումը կարող է ավելի ռազմավարական բնույթ կրել, եթե ռուս-ուկրաինական ճգնաժամը ավելի արմատական բնույթ ստանա:

Անկարայում արդեն չեն էլ թաքցնում, որ այդ պարագայում, Թուրքիան միանշանակ կանգնելու է իր արևմտյան  դաշնակիցների կողքը:

Հասկանալի է, որ Թուրքիան իր այս դիրքորոշման համար, հատուցում է պահանջելու Արևմուտքից այլ հարցերի շուրջ: Եվ ամենա առարկայական հատուցումը նա կարող է պահանջել Անդրկովկասում: Եվ իզուր չէր, որ ղազախական դեպքերի ժամանակ, Էրդողանն ու Ալիևը դժգոհության տարրեր ցուցադրեցին Մոսկվայի հանդեպ, իսկ հենց ռուս-ուկրաինական սուր ճգնաժամի ընթացքում Ալիևը այցելեց Կիև, հանդիպեց Զելենսկու հետ, մեսիջ ուղարկելով Արևմուտքին, որ Անդրկովկասում էլ Բաքուն կարող է դառնալ Արևմուտքի գլխավոր գործնկերը, Թուրքիայի օժանդակությամբ, եթե «Արևմուտքը փոխի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, մենք նույնպես պետք է ունենանք մեր հնարավոր սցենարները, որպեսզի կարողանանք մինիմալիզացնել մեր առջև կանգնած վտանգները:

Սակայն արդյոք այդ գիտակցությունը կա այսօրվա Հայաստանի իշխանությունների մոտ, խիստ կասկածելի է, հաշվի առնելով, թե ինչ խնդիրների շուրջ են այսօր նրանք հարցեր քննարկում և լուծումներ առաջարկում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>